Մեդիակրթություն. 5-րդ դասարան


Սեպտեմբեր-հունիս. ուսումնական փաթեթ 2019-2020 թթ.

2018-2019թթ.
5-1 դասարան

5-2 դասարան

2017-2018թթ.

Ամառային արձակուրդներ

  1. Ամառային ընթերցանություն,  ընտրել և կարդալ այն գրքերը, որոնք դեռ չեք կարդացել:
  2. Գրիր շարադրություն՝ «Ամառվա իմ ամենահավես օրը», կցիր նաև այդ օրվա հավես նկարներից, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  3. Կատարիր հետևյալ առաջադրանքները:

Մայիս 24

Մայիսի 22-ին տրված է եղել այսպիսի աշխատանք՝

Ընթերցարանից ընտրիր և կարդա մի պատմվածք, որը դեռ չենք կարդացել:

Այսօր՝

Բլոգում պատմիր քո կարդացած պատմվածքի մասին. ինչո՞ւ ընտրեցիր այդ պատմվածքը, ի՞նչ սովորեցիր:

Մայիս 23

Պատմիր այսօրվա ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Մայիս 22

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք

Սուսան Մարկոսյան ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ գրքից, էջ 99

առ.՝ 360-362 (բանավոր), առ.՝ 363(գրավոր):

Ընթերցարանից ընտրիր և կարդա այնպիսի ստեղծագործություն, որը չենք կարդացել:

Մայիս 21

Վիլյամ Սարոյան «Ճառ մարդկային քթի մասին»

  1. Պատմվածքը բաժանիր հատվածների, հատվածները վերնագրիր:
  2. Առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, գրավոր համառոտ պատմիր:
  3. 6-րդ առաջադրանքը վերանայիր, լրացրու, ամբողջական տեսքի բեր:

Մայիս 18

Ընթերցարանից կարդա Վիլյամ Սարոյանի «Ճառ մարդկային քթի մասին» , էջ 78, կատարիր առաջադրանքները:

6-րդ առաջադրանքը բլոգում տեղադրիր առանձին, պատմությունդ վերնագրիր:

Մայիս 17

«Համբարձման ծեսը Արևելյան դպրոցում» օրվա տպավորություններիդ մասին պատմիր, աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Մայիս 16

Շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.

  • Ես մտածում եմ…
  • Անհանգիստ մտքեր
  • Երբ ընկերներս ինձ հետ են
  • Քաղաքի իմ սիրած անկյունը

Մտքերը շարադրելիս.

  • մտքերը շարադրել մանրամասն
  • թեման ներկայացնել ամբողջական
  • գրել անկեղծ, անմիջական ու հետաքրքիր

Ովքեր չեն կատարել Մայիսի 15-ի աշխատանքները, կատարում են: 

Մայիս 15

Կարդա  Համբարձման ծեսի մասին և կատարիր առաջադրանքը՝

  1. Պատկերացրու՝ դու ունես հյուր, որը պատկերացում չունի Համբարձման ծեսի մասին: Գրիր պատում, որտեղ քո և նրա երկխոսությունն է ծեսի մասին: Ուշադրություն դարձրու կետադրությանը:

Այս աշխատանքը մնում է ուժի մեջ՝
Հովհ. Թումանյան «Անուշը», հատվածներ

Կարդա, առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, ձայնագրվիր, ձայնանյութ պատրաստիր, տեղադրիր բլոգում:

Մայիս 14

Հովհ. Թումանյան «Անուշը», հատվածներ

Կարդա, առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, ձայնագրվիր, ձայնանյութ պատրաստիր, տեղադրիր բլոգում:

Կարդա նաև Համբարձման ծեսի մասին:

Մայիս 11

Տեքստային աշխատանք

Լինում է, չի լինում, մի շահ է լինում: Մի անգամ այս շահը իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է ՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած
հարցնում.
-Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին:
Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս մինչև այս ծառը պտուղ տա:
-Ո՜վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի
դրա պտուղները: բայց էլի ապրելու հույս ունեմ մնիչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:
Շահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
-Ա՛յ, տեսնում ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:
_Ո՜վ մեծ շահ, ուշադրություն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ
տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակ ավելի է դուր գալիս շահին: Նա ծերունուն է տալիս երրորդ քսակն ու ասում
իր ուղեկիցներին.
_Գնանք, բարեկամներ, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին
կսնանկանանք:

  1. Բացատրի՛ր տրված բառերը:

Շքախումբ, շահ, ամենակարող, ալևոր, տնկի, սնանկանալ:

  1. Վերնագրի՛ր պատմությունը:
  2. Բնութագրի՛ր ծերունուն և շահին:
  3. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ասելիքը:
  4. Տեքստի ասելիքին համապատասխան առած-ասացվածք գրի՛ր:
  5. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն, ապա դարձրու անուղղակի:
  6. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող նախադասություն և ընդգծիր:

Մայիս 10

Վահան Թոթովենցի «Ուղտը» ստեղծագործությունը համառոտ փոխադրիր (գրավոր պատմիր):

Մայիս 7

Կարդա Վահան Թոթովենցի «Ուղտը» և կատարիր առաջադրանքները:

Մայիս 5

  1. Տեքստը կարդա և լրացրու բաց թողնված տառերը, կրկնակ բաղաձայնները և երկհնչյունները:

Կարլուխան

Կարլուխան փո.րիկ ագռավ է: Ապ.ում է բակում: Այստեղ ինչ նա  ուզում, անում է: Իսկ ամենից շատ ուզում է թաքցնել: Թաք.նում է` ինչ կտուցն է ընկնում: Կեղև լինի` կեղ.ը կթաքցնի, երշիկի կլեպ` կլեպը, քարի կտոր` քարի կտորը: Թաքցնում է հետև..լ կերպ: Քայլում ու չորս բոլորն է նայում և հենց որ մեկուսի մի տեղ նկատեց, քիթն անմի.ապես խո.ում է այնտեղ: Թաքցնում է ու խոտով ծածկում: Շր.վում է. ոչ ոք չտեսա՞վ, և շարունակում է քայլել: Գուցե էլի ինչ-որ թաքցնելու բան գտնի:

Մի անգամ կոճակ էր թաքցրել: Խ.կել էր ամենախիտ խոտերի մեջ: Այ.տեղ աճում էին երիցուկներ, զանգակներ, տարբեր հասկեր ու ավելներ: Սկսեց կոճակը խոտով ծածկել: Թեքեց հասկը, բայց այն նորից ու..վեց: Ավելը թեքեց, դա ևս ուղղվեց: Երիցուկը պա.կեցրեց, երիցուկը  բար.րացավ: Ջանաց-ջանաց, թաքցրեց-թաքցրեց, բայց կոճակը բաց մնաց: Ահա, բոլորի ա.քի առա. Է: Առա.ին իսկ կաչաղակը կգողանա:

Կարլուխան կոր.րեց գլուխը: Զարմանքից ն..նիսկ կռկռաց: Վեր.րեց կոճակն ու գնաց ուրիշ տեղ թաքցնելու:

Մտ.րեց խոտերի մե., թեքեց մի հասկ, բայց այն ուղղվեց: Զան.ակն ի.եցրեց, բայց դա էլ բարձրացավ:

Իսկ մոտակա թփուտներում ար.են աղմկում են կաչաղակները, ինչպես լուցկու հատիկները` տուփի մե.: Ուր որ է՝ կտեսնեն կոճակը: Կարլուխան արա. մտցրեց այն աղ..սի տակ: Վազեց տաշեղ բերեց, ան.քը փակեց: Մամուռ պոկոտեց, լցրեց բոլոր ճե.քերը: Կո.քից քար հանեց: Եվ ապահովության համար ինքն էլ նստեց աղյուսի վրա:

Իսկ անպատկառ կաչաղակները միևն..ն է, կչկչում են: Հավանաբար ինչ-որ բան են մտմտում:

Կարլուխան բարկանում է: Երիցուկ քաղեց, թաթով սե.մեց, կտուցով թերթիկներն է փետրում` այս ու այն կողմ թ.ցնելով: Կողքից ինձ թվում է, թե նա երիցուկով գուշակություն է անում. կգողանան-չեն գողանա, կգողանան-չեն գողանա:

Այնուամեն..նիվ կաչաղակները գողացան Կարլուխայի կոճակը:

  1. Թվարկիր դեպքերի հաջորդականությունը:

Օրինակ` Կարլուխան ապրում էր բակում:

Նա սիրում էր ամեն ինչ թաքցնել:

  1. Բնութագրիր Կարլուխային:

4.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ, հայտնի, համեղ, երջանիկ, լավատես, ծեր, տխուր:

5.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ծեր, ճամփորդել, պատրաստել, կրկին:

  1. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

ուղի-
ուղիղ-

Մայիս 4

Գործնական քերականություն. հնչյունափոխություն

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր

Յա, ույ, յու երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական, սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեական, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:

  1. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:

  1. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր, բուրաստան, բուսական, մատուցել, զգուշություն, հուսալից, թունավոր, գունեղ, կապտություն, սառցարան, համբուրել, ողջունել, կուտակել, կառուցում, զեկուցում, անասնաբուծություն:

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ):

Մայիս 3

Ընթերցանություն

Ընթերցարանից կարդա Վահան Թոթովենցի «Ուղտը», էջ 52, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Ապրիլ 27

ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ, մեղու-մեղվաբույծ, նուռ-նռնենի, առու-առվակ, աղմուկ-աղմկել, սուր-սրամարտ, ծուխ-ծխախոտ, ածուխ-ածխահանք, մասուր-մասրենի, բլուր-բլրակ, թթու-թթվաշ, ապուշ-ապշել:

  1. Տրված բառերից յուրաքանչյուրով2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:

  1. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող, սուտ խոսող, ձուկ որսացող, տունը պահող, ծուխը տնից հեռացնող, ջուր կրող, հաճախ լուռ մնացող, թթի ծառ, լեզվի մասնագետ, ձվի ձև ունեցող:

  1. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ըմպանակ, գրադարակ, երկնասույզ, լծկան, սրընթաց, կիսալուսին, մրրկահույզ, բուսաբան:

  1. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

  1. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
    Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

ցրտահար, գլխային, գարնանային, լեզվակ, ձվակեր, գնդաձև, շնչավոր, նռնենի, խորհրդավոր, շրթնային, բրդատու, նրբագեղմ, ամրացնել, թթվել, առվահան, կատվախաղ, լծկան, ձկներ:

  1. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):

Ընթերցանություն

Մեկն արդեն կարդացել եք. այժմ ընտրիր և կարդա Ռոդարիի ստորև տրված ստեղծագործություններից հաջորդը, բլոգում գրիր կարդացածիդ մասին՝ ի՞նչ էր ուզում ասել հեղինակը, դու ի՞նչ հասկացար, ի՞նչ սովորեցիր:

Ապրիլ 20

Ինքնաստուգում

Ընտրիր և կարդա Ռոդարիի ստորև տրված ստեղծագործություններից մեկը, բլոգում գրիր կարդացածիդ մասին՝ ի՞նչ էր ուզում ասել հեղինակը, դու ի՞նչ հասկացար, ի՞նչ սովորեցիր:

Ինքնաստուգման միավորները՝

Սյուզաննա-5
Օֆելյա-8
Սոնա-4
Միհրան-8
Գր. Դավիթ-7
Նարե-9
Ժորա-8
Լիլիթ-8,5
Սվետլանա-9
Գարիկ-6
Մարիա-8,5
Մարի-7
Միլենա-7
Նարեկ-4
Զավեն-7
Ռուբեն-7,5
Լալա-7,5

Ապրիլ 19

Ընտրում և կարդում ենք մեր կրթահամալիրի ամսագրերը:

Ապրիլ 18

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան, միրգ-մրգատու, ջիղ-ջղային, կաղին-կաղնի, որդի-որդյակ, կռիվ-կռվել, խիղճ-խղճալ, կծիկ-կծկել, մահիճ-մահճակալ, կոշիկ-կոշկեղեն, նկարիչ-նկարչությու, կղզի-կղզյակ

  1. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

  1. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե-

բ) Ընկել է-

գ) դարձել է յ-

դ) պահպանվել է-

4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):

Ապրիլ 17

Համացանցից գտիր և ծանոթացիր նշանավոր մարդկանց նամակներին: Քեզ դուր եկած մտքերը դուրս գրիր:

Կան նաև նամակ-բանաստեղծություններ: Կարդա և մտածիր:

Ալիսիա Կիրակոսյան
Նամակ առ Հայաստան

Ապրիլ 16

1.Աղայանի Մանկական պատմվածքներից դուրս գրիր կոչական ունեցող նախադասություններ:

  1. Տրված նախադասությունների տարբեր դիրքերում կոչականներ ավելացրու:

ա) -Ինչու՞ արագիլը ձագին միշտ բնի ուղղությամբ է վեր կանչում,- մի անգամ հարցրեց Արամը:

բ) -Լռություն կա, որ հազար խոսք արժի,-ասաց մայրը:

գ) Էլ ինչպե՞ս չգոչել նրանց.
-Կանգ առեք, մի կտրեք ծառը:

դ) Բացիկի մեջ տղան գրեց.«Շնորհավորում եմ տարեդարձդ և ամենայն բարիք մաղթում»:

Ովքեր չէի գրել նամակ-շարադրությունը, լրացնեն բաց թողածը:

Ապրիլ 13

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել

Գրիր նամակ-շարադրություն: Նամակում գործածիր կոչականներ, որոնք լինեն թե՛ նախադասության սկզբում, թե՛ մեջտեղում, թե՛ վերջում: Նամակդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Կարդա Աղայանի «Հնարագետ ջուլհակը», կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ:

Ապրիլ 12

Կոչական, կոչականի կետադրությունը

Կարդա Աղայանի «Հնարագետ ջուլհակը», 3-րդ և 4-րդ մասերը:

Ապրիլ 11

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

  1. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

  1. 3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գերարմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:
  2. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

  1. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

Կարդա Աղայանի «Հնարագետ ջուլհակը», 1-ին և 2-րդ մասերը:

Ապրիլ 10

Կարդա Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին,  կատարիր առաջադրանքները:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Տեքստի մշտավառ, գլխարկ բառերի արմատները հնչյունափոխված են, վերականգնիր անհնչյունափոխ արմատը, գրիր, թե ինչ հնչյունափոխություն է եղել:
  3. Տեքստից գտիր ևս մի քանի բառ (2-3), որոնք հնչյունափոխված են:
  4. Ըստ Ստեփան Զորյանի պատումի նկարագրիր և բնութագրիր Ղազարոս Աղայանին:
  5. Տեքստի վերաբերյալ կազմիր 3-5 հարց:

Ապրիլ 9

Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից:

Աղայանի մասին կարդա նաև՝
Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին
Նվարդ Թումանյանի հուշերից

Տեքստային աշխատանք

  1. Կարդա տեքստը, կետադրիր և լրացրու բաց թողած տառերը:

Վաղուց շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար-ի ամենաբարի մար-ն էր: Հենց լույսը բացվում էր վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քա-ցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվա-ը թշնամիները հաշտվում էին խոսում սիրո և եղ-այրության մասին:
Մի ան-ամ ուշ գիշերով մար-ը տուն էր վերադառնում անտառի մի-ով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց ա-քերը: Մար-ը մի պահ քարացավ բայց իսկույն սթափվեց ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին և գայլերը նստեցին գետնին գլուխները դրեցին առ-ևի թաթերի վրա ու կարծես քարացան:

  1. Բնութագրիր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
  2. Մարդն ինչպես փրկվեց գայլերից:
  3. Վերնագրիր տեքստը:
  4. Կազմիր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով
  5. Համառոտիր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին:

  1. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Ապրիլ 6

Ընտրիր և կարդա Ղազարոս Աղայանի Մանկական պատմվածքներից:

Քո կարդացած պատմվածքը գրավոր փոխադրիր բլոգում, պատումի սկզբում գրիր, թե ինչու ես ընտրել հենց այդ պատմվածքը, իսկ վերջում գրիր, թե ինչ սովորեցիր այդ պատմվածքից:

Ապրիլ 5

Գործնական քերականություն
Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույերկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզպան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

  1. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն, գրիր, թե ինչ հնչյունափոխություն է եղել:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Ընտրիր և կարդա Ղազարոս Աղայանի Մանկական պատմվածքներից:

Ապրիլ 4

  • Երեխաներ, գարնանային արձակուրդին ձեր ընտրությամբ կարդացած գրքերի մասին ձեր պատումները կարող եք տեսնել այս հղումով, կարդացեք ձեր ընկերների գրածները, գուցե ձեզ ևս հետաքրքրի նրանց կարդացած գրքերը և ցանկանաք կարդալ: Ում աշխատանքի հղումը չկա, ուղարկեք ինձ, ես կավելացնեմ:
  • Կարդացեք Ժորա Մանուկյանի առաջարկած գիրքը՝ Վրթանես Փափազյան «Առյուծի մահը», բանավոր պատասխանեք պատմվածքից հետո տրված հարցերին:

Ապրիլ 3

Դասարանում՝ առցանց դաս. ամփոփում ենք գարնանային արձակուրդի պարտադիր ընթերցանության նյութը:

Առցանց դասի կարծիք-հիմնավորումդ գրելուց հետո, կարդա նաև ընկերներիդ գրածները, պատասխանիր նրանց, առցանց քննարկում կազմակերպեք:

Տանը՝ Պատմիր գարնանային արձակուրդին քո ընտրած և կարդացած գրքի մասին: Պատմիր այնպես, որ անպայման անդրադառնաս նաև հետևյալ հարցերին՝

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից և այլն:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում՝ անպայման նշելով « Մայրենի լեզու» և  «Իմ գրադարանը» բաժինները, ապա հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 25- ապրիլ 1

Ընթերցարանից պարտադիր կարդալ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Լրացուցիչ կարդացեք ձեր նախընտրած գիրքը:

Բառային աշխատանք. Սուսան Մարկոսյանի Հայոց լեզվի գրքի վերջին ուղղագրական բառարանից դուրս գրիր  քեզ բոլորովին անծանոթ 20-30 բառ, բառարանի օգնությամբ բացատրիր այդ բառերը, սովորիր դրանց թե՛ գրությունը, թե՛ բացատրությունը:

Մարտ 22

Ճամփորդության մասնակից-սովորողներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին: Պատմեք այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք և սովորեցիք Թումանյանի թանգարանում
  • աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում:

Մարտ 21

Բլոգային ծիսական անցուդարձ.

Յուրաքանչյուրդ նայեք կրթահամալիր դպրոցներից ձեր ընտրած դպրոցի կայքը` գտիր Ծաղկազարդին և Զատիկին վերաբերող նյութեր, տես, թե ով այդ թեմաներով ունի հետաքրքիր աշխատանքներ, ապա գրիր եզրակացություն՝ ի՞նչ հետաքրքիր աշխատանքներ կարդացիր, ի՞նչ նոր բաներ սովորեցիր: Նյութերի մասին գրելիս, կցիր նաև այդ նյութի հղումը:

Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 20

Կարդա տեքստը՝ Աղն ու հացը՝ սրբություն, կատարիր տեքստից հետո տրված առաջադրանքները:

Կրկնիր Թումանյանից, Տերյանից և Չարենցից սովորած բանաստեղծությունները:

Մարտ 19

Բլոգային անցուդարձ. ընտրիր և նայիր ընկերներիդ և ոչ միայն ընկերներիդ բլոգները, լավ կլինի, որ նայես նաև մեր մեր կրթահամալիրի մյուս դպրոցների քո հասակակիցների բլոգներից, ինչպես նաև ուսուցիչների բլոգները, գտիր Ծաղկազարդին և Զատիկին վերաբերող նյութեր, տես, թե ով այդ թեմաներով ունի հետաքրքիր աշխատանքներ, ապա գրիր եզրակացություն՝ ի՞նչ հետաքրքիր աշխատանքներ կարդացիր, ի՞նչ նոր բաներ սովորեցիր: Եվ ընդհանրապես գրիր՝ ում բլոգը քեզ դուր եկավ, ինչպիսին պիտի լինի բլոգը:

Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Մարտ 16

Դարձվածքներ. կատարիր առաջադրանքները

Անգիր
Եղիշե Չարենց
Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս։

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —
Հուզվում են օրերը պուրպուր:

Մարտ 15

Թիմային աշխատանք՝ առակներ

  • Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ ձևով գրիր համապատասխան տեղերում։

1.Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն …. ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

  1. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին …. մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
  2. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
  3. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
  • Սովորիր  անգիր՝
    Եղիշե Չարենց Հնչում են խոսքերը, բառերը,
    Հանգերը, վանկերը բոլոր,
    Երբ քաղցր կարոտդ վառել է
    Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։Սրտիս մեջ վառվել է, վառվում է
    Կարոտդ անուշ ու հրկեզ —
    Իսկ դուրսը հողմի պես տարվում են
    Օրերը շեշտով այս երգիս։Օրերը փրփուր են, ալիք են,
    Ծփում են փրփուր առ փրփուր,
    Հողմի պես թռչում է գալիքը —
    Հուզվում են օրերը պուրպուր:

Մարտ 14

  • Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ ձևով գրիր համապատասխան տեղերում։

  1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
  2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և …. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

2.Լրացրու բաց թողնված տառերը:

Լուսաբացի առա-ին սա-սու-ը՝ հանկար-ակի դուրս թա-վող ճա-ագայթների հոսանքը, թարմ ու պայծառ, սահում էր ար-նացած մակերեսի վրայից… Նա մանավանդ սիրում էր վերհիշել գետակը, որ բար-ունքներից աղմկելով վայր էր թափվում, մտնում խոնար-ված տանիքների տակ պատսպարված հ—ղակների բակերը կամ խա-տվող կամրջի տակ: Ձայնը գլխին էր տալիս, գովեր-ում անսահման երեկոն, որն օր-րվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչ-ն զանգակի հետ…

  1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

  • Կարդա Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները:
  • Սովորիր  անգիր՝Եղիշե Չարենց Հնչում են խոսքերը, բառերը,
    Հանգերը, վանկերը բոլոր,
    Երբ քաղցր կարոտդ վառել է
    Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։Սրտիս մեջ վառվել է, վառվում է
    Կարոտդ անուշ ու հրկեզ —
    Իսկ դուրսը հողմի պես տարվում են
    Օրերը շեշտով այս երգիս։Օրերը փրփուր են, ալիք են,
    Ծփում են փրփուր առ փրփուր,
    Հողմի պես թռչում է գալիքը —
    Հուզվում են օրերը պուրպուր:

Մարտ 13

Չարենցի ծննդյան երթի մասնակից-սովորողներ, ձեր բլոգներում գրեք այսօրվա քայլարշավի, Չարենցի ծննդյան օրվա անցուդարձի և տպավորությունների մասին, աշխատանքն ուղարկեք ինձ:

Սովորիր շատ լավ կարդալ, համարյա բերանացի (անգիր):

Եղիշե Չարենց 

Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս։

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —
Հուզվում են օրերը պուրպուր:

պուրպուր — մուգ կամ բաց կարմիր, կարմրագույն գործվածք` զգեստ և այլն, առհասարակ` կարմիր գույն:

Մարտի 12

Աշխատանք փուլերով

1 փուլ. Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշեն Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց:
2 փուլ. Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել:
3 փուլ. Աշխատանքը տեղադրել բլոգում, անպայման վերնագրել և կցել Չարենցի նկարներից մեկը:

Կարդա Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» և «Ինչ որ լավ է» բանաստեղծությունները:

Մարտ 7

1.10-15 նախադասությամբ գրիր շարադրություն «Իմ անվան պատմությունը»: Հետաքրքրվիր ծնողներից, տատիկ-պապիկներից, թե ով է ընտրել քո անունը, ինչպե՞ս է կատարվել այդ ընտրությունը, արդյո՞ք եղել են այլ տարբերակներ: Գրիր քո կարծիքը քո անվան մասին. դու՞ր է գալիս քեզ քո անունը: Ի՞նչ ես կարծում անունը կարևոր է: Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր, անմիջական, ուրախ
  • ունենա  նկարագրություններ
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, ափսոսանք և այլն:

Աշխատանքը տեղադրիր բլոգում, կցիր քո լավագույն նկարներից մեկը և ուղարկիր ինձ:

  1. Ընտրիր Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր արտահայտիչ կարդալ, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ, տեղադրիր բլոգում:
  2. Եղիշե Չարենցից կրկնիր այն բանաստեղծությունները, որոնք սովորել ես անցած տարի:
  3. Մարտի 9-ին Հայոց լեզվի ֆլեշմոբն է, չմոռանաս մասնակցել:

Մարտ 6

  • Հիշիր, բլոգումդ նայիր անցած տարվա նյութերդ և լրացրու՝

Ի՞նչ գիտեմ Եղիշե Չարենցի մասին, ի՞նչ բանաստեղծություններ եմ սովորել:

  • Հրաչյա Աճառյանը հայ մեծանուն լեզվաբան է, բառարանագիր: Նա է հեղինակը «Հայոց անձնանունների բառարանի»: Օգտվելով բառարանից կազմիր քո ընտանիքի անձնանունների բառարանը:

Մարտ 5

Տեքստային աշխատանք

Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» , դուր եկած հատվածները սովորել անգիր (ամբողջը սովորողները 10 միավոր կստանան):

Ինքնաստուգում. սխալների ուղղում

Ինքնաստուգման միավորները՝

Նարեկ-5
Սոնա-7
Նարե-8
Դավիթ Գ.- 7
Սյուզաննա-4
Մարի-9
Միհրան-7
Սվետլանա-9
Անի-6
Սուսաննա-5
Օֆելյա-9
Մարիա-9
Միլենա-8
Լալա-8

Մարտ 2

Ինքնաստուգում

Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» , դուր եկած հատվածները սովորել անգիր (ամբողջը սովորողները 10 միավոր կստանան):

Մարտ 1

Դռները բացեք, գարուն է գալիս. լսիր ռադիոնյութը:

Ռադիոնյութը լսելուց հետո Թողնել մեկնաբանություն բաժնում գրիր՝

Ո՞ր հեղինակների ո՞ր բանաստեղծությունները հնչեցին: Գրիր, թե ով էր ամենաարտահայտիչը կարդում, ի դեպ, բանաստեղծությունները կարդում էին Արևելյան դպրոցի երկարացված խմբի սովորողները: Գրիր, թե քեզ որ բանաստեղծությունը դուր եկավ, մուտքագրիր բանաստեղծության այն հատվածները, որոնք քեզ հատկապես դուր եկան: Բանաստեղծություններին զուգահեռ հնչում էին տարբեր երգեր: Փորձիր կռահել և գրել, թե ինչ երաժշտություններ էին հնչում, ովքեր էին հեղինակները: Վերջում գրիր քո կարծիքը ռադիոնյութի մասին: Իսկ ամենասկզբում չմոռանաս քո գարնանային ողջույնի խոսքը բոլորիս:

Մեկնաբանությունդ գրիր այնպես, որ խոսքդ լինի կապակցված, հետաքրքիր ու անմիջական:

  • Կարդա Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը՝

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Փետրվար 28

Հովհաննես Թումանյան «Արջաորս»

Կատարիր պատմվածքի վերջում տրված առաջադրանքներից 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ առաջադրանքները:

Փետրվար 27

Վաղը՝ ընդհանուր պարապմունքին, արտասանելու ենք Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» և «Մթնշաղ» բանաստեղծությունները: Կրկնեք:

Ընթերցարանից կարդա Հովհաննես Թումանյանի «Արջաորս»-ը պատմվածքի դ, ե հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր, վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:

Փետրվար 26

Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը սովորել շատ լավ:

Ընթերցարանից կարդա Հովհաննես Թումանյանի «Արջաորս»-ը պատմվածքի Ա, Բ, Գ հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր, վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:

Փետրվար 23

Անգիր սովորիր Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը:

  • Օրվա ո՞ր պահն ես դու ավելի շատ սիրում: Նկարագրիր օրվա այդ հատվածը:

Փետրվար 22

Երկհնչյունների ուղղագրությունը՝ ոյ, յո-իո. կատարիր առաջադրանքները

Փետրվար 21

Ընտրիր Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկը: Քո ընտրած բանաստեղծությունը տեղադրիր բլոգում և վերլուծիր, մեկնաբանիր՝ պատասխանելով այս հարցադրումներին՝
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:

Համացանցային լեզվի բառարան. ուրբաթ օրը սկսած աշխատանքն ավարտեք, հղումն ուղարկեք ինձ:

Փետրվար 20

Թիմային աշխատանք՝ բեմադրել Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը»

Օրվա առաջադրանք՝ 

1.Կարդա՛ առակը և լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց և դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր ….

2.Վերնագրիր  առակըԸնտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

3.Կարդա Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչու է փետրվարի 21-ը համարվում մայրենի լեզվի օր:
  2. Կրկնիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը

Փետրվար 19

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանական օրերին Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների պատրաստած նյութերը՝ այստեղ: Անդրադարձ կատարված աշխատանքներին:

Անգիր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը:

Օրվա առաջադրանք՝
1.Բաց թողնված տառերը , երկհնչյունները լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն օրգանիզմի առող.  և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա.  ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

2.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին

 Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Հարցառաջադրանք

Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:

  •  Երկունապաստակիետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
  •  Մարդիկ, ընկնելովշատիետևից, կորցնում են նաև քիչը:
  •  Պետքչէբավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

3.Գրի´ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, ապա՝ հականիշը՝

հարձակվել, խրախուսել, վաճառել, արթնանալ, լացել:

Փետրվար 16

Ավարտիր փետրվարի 14-ին տրված աշխատանքը:

Թումանյանական ստուգատեսի շրջանակում, ինչպես պայմանավորվեցինք դասարանում, յուրաքանչյուրդ պատրաստեք որևէ հետաքրքիր նյութ՝ որպես նվեր մեր մեծ բանաստեղծին: Աշխատանքներն ավարտին հասցրեք մինչև Թումանյանի ծնունդը՝ փետրվարի 19-ը: Աշխատանքները կարող են լինել ամենատարբեր ձևաչափերի`​ տեսանյութ, ռադիոնյութ, հարցազրույց և այլն: Առաջարկում եմ հետևյալ թեմաները, եթե ունենաք այլ մտահղացումներ, շատ ավելի լավ: Այսպիսով`

  • Թումանյանի որևէ ստեղծագործության նկարազարդում
  • Ովքեր կարողանում են որևէ երաժշտական գործիքով նվագել, կարող են Թումանյանի բանաստեղծություններից մեկը երգի վերածել և ներկայացնել` տեսանյութի տեսքով
  • Հարցազրույցներ Թումանյանի կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին
  • Իմ նվերը Թումանյանին` տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով
  • Թումանյանը ընտանիքում. ընտանիքով ընթերցում ենք Թումանյան
  • Թումանյանի հետքերով` փողոց, արձան, տուն-թանգարան, թանգարան
  • Թումանյանական ինքնաստուգման թեստ
  • Թումանյան հայրիկը
  • Ինչ կասեր Թումանյանն այսօր…

Փետրվար 15

Երկհնչյունների ուղղագրությունը. ույ-յու

Կարդա Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները:

Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

1.Գտի՛ր և դուրս գրիր բնությունը պատկերող տողերը:
2. Գրի՛ր պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
3. Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:

Փետրվար 14

Թումանյանական ստուգատեսի շրջանակում, ինչպես պայմանավորվեցինք դասարանում, յուրաքանչյուրդ պատրաստեք որևէ հետաքրքիր նյութ՝ որպես նվեր մեր մեծ բանաստեղծին: Աշխատանքներն ավարտին հասցրեք մինչև Թումանյանի ծնունդը՝ փետրվարի 19-ը: Աշխատանքները կարող են լինել ամենատարբեր ձևաչափերի`​ տեսանյութ, ռադիոնյութ, հարցազրույց և այլն: Առաջարկում եմ հետևյալ թեմաները, եթե ունենաք այլ մտահղացումներ, շատ ավելի լավ: Այսպիսով`

  • Թումանյանի որևէ ստեղծագործության նկարազարդում
  • Ովքեր կարողանում են որևէ երաժշտական գործիքով նվագել, կարող են Թումանյանի բանաստեղծություններից մեկը երգի վերածել և ներկայացնել` տեսանյութի տեսքով
  • Հարցազրույցներ Թումանյանի կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին
  • Իմ նվերը Թումանյանին` տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով
  • Թումանյանը ընտանիքում. ընտանիքով ընթերցում ենք Թումանյան
  • Թումանյանի հետքերով` փողոց, արձան, տուն-թանգարան, թանգարան
  • Թումանյանական ինքնաստուգման թեստ
  • Թումանյան հայրիկը
  • Ինչ կասեր Թումանյանն այսօր…

Փոխադրության միավորները՝

Լիլիթ-7
Սուսաննա-7
Զավեն-8
Սվետլանա-8
Դավիթ Գ.-7
Միհրան-6
ԱՆի-6
Օֆելյա-9
Նարե-9
Սյուզաննա-6
Գարիկ-6
Մանե-5
Միլենա-9
Ռուբեն-7
Լալա-7
Մարիա-աշխատանք չի ներկայացրել

Փետրվար 13

1.Նորից կարդա Հովհաննես Թումանյանի «Անբախտ վաճառականները» և թվարկիր դեպքերի հաջորդականությունը:

Այսպես՝ Չղջիկն ու Ճայը ընկերացան:
Նրանք որոշեցին վաճառական դառնալ:
Շարունակիր….

  1. Փոխիր «Անբախտ վաճառականները» ստեղծագործության ավարտը,  մտածիր, հորինիր նոր ավարտ:

Փետրվար 12

Երկհնչյունների ուղղագրությունը (յա-իա-եա), կատարիր առաջադրանքները

Հովհաննես Թումանյանի «Անբախտ վաճառականները», նորից կարդա և կատարիր առաջադրանքները՝
1. Թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
2. Կազմիր 5 հարց ստեղծագործության վերաբերյալ:

Փետրվար 9

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբն է, չմոռանաք մասնակցել:

Երկհնչյունների ուղղագրությունը, կատարիր առաջադրանքները

Կարդա Հովհաննես Թումանյանի «Անբախտ վաճառականները»: Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Փետրվար 8

Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»

  • Կարդա 8-9-րդ հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում: Պատմիր նրա մասին:
  • Մեղադրիր Դիվանային:
  • Արդացրու Դիվանային:
  • Ո՞րն է երջանկությունը՝ ըստ Գոհար թագուհու,  ըստ քեզ /գրավոր պատմիր/:

Փետրվար 6

Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»

  • Կարդա 3-7-րդ հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Պատմիր Ոսկի քաղաքի մասին:
  • Ինչո՞ւ է քաղաքը կոչվում Ոսկի քաղաք:

Որպես պատասխան թիմային աշխատանքի հարցին՝ կարդացեք Հայկազ Մարգարյանի «Ղափամայի պատմությունը» նյութը:

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)
Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)
Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)
Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)
Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)
Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

2.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները … (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից … (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը … (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները … (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր … (համ էր, համեր) ունեն:

Փետրվար 5

Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»

  • Կարդա առաջին երեք հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Թվարկիր հերոսներին:
  • Ըստ այդ հատվածների նկարագրիր և բնութագրիր Դիվանային:
  • Վերնագրիր հատվածները:

Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ վայրկյան, ռադիո, ուղևոր, ունեցվածք, ցայտաղբյուր, օրիորդ, քառասուն, սանդուղք, սրընթաց, տարօրինակ

Թիմային աշխատանք՝ փորձեք գտնել, թե ի՞նչ կապ կա ղափամա և կափարիչ բառերի միջև:

Փետրվար 2

Հովհաննես Թումանյան «Պատրանք», սովորիր անգիր:

Լրացրու բաց թողած տառերը՝

Հայրենական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղների թուրմը լայն.րեն կի.առվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությու..երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա.տի, սակավար..նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ.տագործվում են նա. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար.ածությունից սթա.եցնելու նպատակներով։ Հայկական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղները լայն կի.առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օ.ի կծածի դեպքերում։

Կետադրիր հետևյալ հատվածը՝

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են փտում ընկած ծառերի տեղ նորն է ծլում արջերը պար են խաղում սուլում են չոբանի պես ոռնում են գայլերը դունչը լուսնյակին մեկնած վարազները ժանիքով փորում են սև հողը աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Փետրվար 1

Նորից կարդա Հովհաննես Թումանյանի մասին նյութերը՝
Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին
Թումանյանի մասին
Նվարդ Թումանյանի հուշերից
Ապա ընտրիր այն պատմությունը, որը քեզ ամենաշատը դուր եկավ, սովորիր պատմել:

Լրացրու բաց թողած տառերը՝ վայր-ջք, մեղմ-րեն, երբ-իցե, Աման-ր, գիշերուզ-ր, շտապ-գնություն, մեղմ-րոր, փղ-սկր, ան-թի, ոսկեզ-ծ, օրըստ-րե, օվկ-անոս, պո-մ, ելև-ջ, ան-անալ, ամեն-րյա, հանր-գուտ, օրեց-ր, ան-րակ, քնքշ-րեն, արջա-րս:

Նախագծային առաջադրանք՝  ընտրիր որևէ թեմա, որը հատկապես քեզ դուր է գալիս, (դասարանում խոսել ենք այս մասին), կարդա այդ մասին, ուսումնասիրիր, ապա այդ թեմայով պատրաստիր ռադիոնյութ: Հիշիր, որ ռադիոնյութը պետք է ունենա սկիզբ, այսինքն ողջույնի խոսք պետք է ասես ու ներկայանաս, ապա խոսես այն մասին, թե ինչի մասին է լինելու քո ռադիոնյութը, լավ կլինի նաև այդ թեմայով հետաքրքիր հարցեր մտածես ու հարցազրույցներ վերցնես քո շրջապատից, վերջում ամփոփես և հրաժեշտ տաս: Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Հունվար 31

Կարդա ՝

Յ ձայնակապի ուղղագրությունը. կատարիր առաջադրանքները:

Կրկնիր նաև անցած տարվա ընթացքում Թումանյանից սովորած բանաստեղծությունները:

Հունվար 30

Կարդա Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին:

Նախորդ տարվա ընթացքում կարդացած նյութերը՝ Թումանյանի մասին, Նվարդ Թումանյանի հուշերից:

Կազմիր բառակապակցություններ հետևյալ բառերով՝ քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան, ապա ընտրիր 5 բառակապակցություն և կազմիր նախադասություններ:

Հունվարի 29

  • Լրացրու աղյուսակը:
Ի՞նչ գիտեմ Թումանյանի մասին Ի՞նչ եմ ուզում իմանալ Թումանյանի մասին
  • Թումանյանից քո ընտրած բանաստեղծությունը սովորիր անգիր:
  • Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան:

Հունվարի 26

Թումանյանից քո ընտրած բանաստեղծությունը սովորիր անգիր:

Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝

որեն-
ավոր-
ովին-
որդ-
եղեն-
ենի-

Հունվարի 25

Ընտրիր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր շատ լավ կարդալ:

Լրացրու բաց թողած տառերը:

Գարնան ոսկեզ-ծ օր է։ Դու գնում ես փողոցով՝ անըն-հատ շուրջ- նայելով։ Ծաղկած ծառերը իրենց ծաղկաբույլերով մեղմ-րեն գլխով են անում քեզ։ Օ-ի մեջ ելև-ջում են քո սիրած երգի մեղմ-րոր հնչյունները։ Նույն ակնթար-ին դու տեսնում ես քեզ ըն-առաջ եկող դասընկերոջ-։ Նա ժպտում և ջերմ-րեն բարևում է քեզ։ Դու էլ նրան ես ժպտում և ող-ունում։ Օրն ավելի լուսաշ-ղ է դառնում։ Չ-՞ որ դուք իրար մա-թեցիք բարիք և բար-րություն, քանի որ բարև բառի հիմքում բարի արմատն է։

Հունվարի 23

Կարդացեք Ավանդական հարսանիքի մասին և կատարեք առաջադրանքները:

Հունվարի 22

Նախագծային առաջադրանք՝ Սիրելի սովորողներ, ծնողներից կամ տատիկ-պապիկներից հետաքրքրվեք, թե իրենց ծննդավայրերում ինչպես էին նշում հարսանիքները, ինչ սովորույթներ, ավանդույթներ կային, ինչպիսին է եղել իրենց իսկ հարսանիքը: Ապա հորինեք հեքիաթ, որի հիմքում ընկած լինի իրական պատմություն, հեքիաթում անպայման անդրադարձեք ազգային ծեսերին ու ավանդույթներին: Լավագույն հեքիաթները կտեղադրվեն «Հեքիաթասաց» բլոգում:

Լիլիթ Արևշատյան ջան, «Հեքիաթասաց»-ի պատասխանատուն դու ես: Բացում ես նոր բլոգ, անունը՝ Հեքիաթասաց, որտեղ տեղադրվելու են լավագույն հեքիաթները: Երբ բլոգը պատրաստ լինի, մրցույթը կհայտարարենք կրթահամալիրով մեկ:

Հունվարի 19

Կարդա և անգիր սովորիր Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Հունվարի 15

Ամփոփում ենք ուսումնական ձմեռը. «Խոշորացույց»-ում տեղադրել եմ այն սովորողների աշխատանքները, ովքեր իրենց բլոգներում պատմել են իրենց կարդացած գրքերի մասին:
Բոլորդ մեկ անգամ ևս նայեք, կարդացեք, թե ինչ են կարդացել ձեր ընկերները:
Ովքեր դեռ չեն գրել իրենց կարդացած գրքի մասին, աշխատանքն այսօր ավարտեք և հղումն ուղարկեք ինձ և պատրաստվեք դասարանում բանավոր ներկայացնելու:

Դեկտեմբերի 25-հունվարի 8

  • Ովքեր չեն ամփոփել 2017 թվականը, չեն գրել շարադրությունը՝ «2017 թվականն ու ես», շտապեք գրել մինչև Ամանոր, որ Ձմեռ պապն էլ ձեզ չմոռանա 🙂 Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Պատմիր մեր շուրջտարյա նախագծով սկսած, նաև արձակուրդի օրերին կարդացածդ գրքի (գրքերի) մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Կատարիր առաջադրանքները. Ձայնավորների ուղղագրությունը
    Է-ե-ի ուղղագրությունը
    օ-ո-ի ուղղագրությունը
    Ը-ի ուղղագրությունը

Լրացուցիչ աշխատանք՝

  • Պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 21

Ամփոփիր անցած տարին, գրիր շարադրություն «2017 թվականն ու ես»:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • ունենա  նկարագրություններ
  • նկարագրությունները լինեն պատկերավոր
  • լինի անմիջական, առանց արհեստական բառերի և արտահայտությունների
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
  • Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 20

Հականիշ բառեր. առաջադրանքներ

Կարդա  Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Դեկտեմբերի 19

Հականիշ բառեր. առաջադրանքներ

Կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ

Դեկտեմբերի 18

Հոմանիշ բառեր. առաջադրանքներ

Կարդա

Դեկտեմբերի 15

Շարունակեք աշխատել նախագծերով՝

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակեք ընտրել և  թարգմանել, ընտրեք այն նյութերը, որոնք դեռ չեն թարգմանվել)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (Բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:)
  • Գրական ընթերցումներ (ընտրեք, կարդացեք և ձայնագրվեք տարբեր բանաստեղծներից (Թումանյան, Համո Սահյան, Եղիշե Չարենց և այլն)  սիրելի բանաստեղծություններ)

Դեկտեմբերի 14

1.Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը,  առ.`51, 52:

2.Գրիր շարադրություն` «Ես ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • ունենա  նկարագրություններ
  • նկարագրությունները լինեն պատկերավոր
  • լինի անմիջական, առանց արհեստական բառերի և արտահայտությունների
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
  • Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Դեկտեմբերի 13

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը,  առ.`49, 50:

Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»պատմվածքը համառոտ փոխադրիր (գրավոր պատմիր):

Աշխատանք բլոգում` Գրել շարադրություն տնային աշխատանքի վերաբերյալ. ի՞նչ է տնային աշխատանքը, ինչպիսի՞ տնային աշխատանք կցանկանայիք ունենալ: Օգնու՞մ են տնային աշխատանքները, թե՞ ժամանակի ավելորդ վատնում է:

Ձեր աշխատանքի մեջ գրեք նաև ծնողների կարծիքը, նրանք ինչ են մտածում տնային աշխատանքի մասին: Աշխատանքը տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Առաջարկում եմ ծնողների հետ կարդալ տնային աշխատանքի մասին ուսումնասիրություն` Սովորողի տնային ուսումնական աշխատանք. այլոց փորձի ուսումնասիրություն

Դեկտեմբերի 12

Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» պատմվածքի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ: Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը, էջ 14, առ.`47, 48:

Աշխատանք բլոգում` Գրել շարադրություն տնային աշխատանքի վերաբերյալ. ի՞նչ է տնային աշխատանքը, ինչպիսի՞ տնային աշխատանք կցանկանայիք ունենալ: Օգնու՞մ են տնային աշխատանքները, թե՞ ժամանակի ավելորդ վատնում է:

Ձեր աշխատանքի մեջ գրեք նաև ծնողների կարծիքը, նրանք ինչ են մտածում տնային աշխատանքի մասին: Աշխատանքը տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Առաջարկում եմ ծնողների հետ կարդալ տնային աշխատանքի մասին ուսումնասիրություն` Սովորողի տնային ուսումնական աշխատանք. այլոց փորձի ուսումնասիրություն

Դեկտեմբերի 11

Կարդա Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը, էջ 14, առ.`49:

Լրացրու բաց թողնված տառերը:

Մեղվապահը փեթակները շարել էր Լոռու ձորում՝ Դեբեդի կանաչազ-ծ ափին, որտեղ լսվում էին միայն գետի մի-րինակ վշշոցը ու մեղուների ախորժալուր բզզոցը: Եր-եմն շրջապատի անդորրը խանգարում էր գնացքը, որը վիշապ-ձի նման սողում- անհետանում էր: Մեղվանոցի պահակի փոքրիկ շունը տն-րենի իրավունքով, բարձր հաչոցով հարձակվում ու հալածում էր հազար-տանի այդ կենդանուն, ապա հպարտորեն վերադա-նում էր շորորալով, պոչը ոլորած, մեջքին դրած:
Մի անգամ՝ ամեն-րյա հարձակման ժամանակ, շնիկը չկարողացավ զսպել իր թափը, և շո-եքարշը հնչոցով ու սուլոցով անցավ խեղ-ի վրայով: Երբ գնացքն անհետացավ,  շնիկը երկյուղով նայեց շուրջբոլորը և իսկույն փախավ իր բույնը:

Դեկտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը, առ.` 44, 45:

Աշխատում ենք նախագծերի շուրջ:
Երկրորդ նախագծի համար, եթե դեռ գիրք չես ընտրել, այցելիր Մայր դպրոցի գրադարան, ուր կան հետաքրքիր, նկարազարդ գրքեր, տիկին Մարին կօգնի ընտրություն կատարել:

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք ընտրել և  թարգմանել)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

Դեկտեմբերի 7

Ավետիք Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ» ստեղծագործությունը

  1. Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
  3. Ո՞րն է այս առակի ասելիքը:
  4. Ըստ քեզ ոչնչից հետո ի՞նչն է:

Թեստային աշխատանքի միավորները`

Ռուբեն-5,5
Նարեկ-4
Մարիա-7
Միհրան-6,5
Միլենա-9,5
Սյուզի-4,5
Սվետլանա-6,5
Գարիկ-5
Նարե-9
Հ. Դավիթ-5
Մարի-9,5
Անի-6
Գ. Դավիթ-8
Զավեն-6
Լալա-5
Սուսաննա-5
Սոնա-5

Դեկտեմբերի 6

Թեստային աշխատանք

  1. Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա: (2 միավոր)

հարևան, երազ, անորակ, նաև

  1. Այբբենական կարգով դասավորի՛ր հետևյալ բառերը:(2 միավոր)

մոծակ, մրջյուն, մրջնակեր, մորեխ, միջատ

3.Կազմի՛ր նախադասություններ արմատ, լեզու բազմիաստ բառերի տարբեր իմաստներով:(2 միավոր)

4.Համառոտ, 10-15 նախադասությամբ փոխադրի՛ր (գրավոր պատմի՛ր) Ավետիք Իսահակյանի «Ամենապիտանի բանը» ստեղծագործությունը:(4 միավոր)

****

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» ստեղծագործությունը, ապա նայի՛ր մուլտֆիլմը:

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք կատարել թարգմանությունները)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

Դեկտեմբերի 5

  • Հ գրվում է հետևյալ բառերում, մնացած բառերում հ չի գրվում: Ստուգիր` արդյոք ճիշտ ես գրել:

Ընդհանուր, դազգահ, արհեստ, խոնարհ, խորհուրդ, ընդհուպ, ճանապարհ, շնորհ,
խոտհարք, հեղհեղուկ, շնորհակալ, աշխարհագրական,մահճակալ, խոնարհաբար,  խորհրդատու, Հովհաննիսյան, ճանապարհորդ, շնորհաշատ, արհամարհել, խորհել, օրհնանք։

  • Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով`

ճանապարհ-
խոնարհ-
շնորհ-
աշխարհ-
խորհուրդ-
օրհնել-

  • Գրիր գունդ, երես, արմատ բազմիմաստ բառերի իմաստները: Կարող ես օգտվել բառարանից:

Ավետիք Իսահակյան` Ամենապիտանի բանը

Պատասխանիր հարցերին`

  1. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
  2. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  3. Փորձիր բացատրել, թե լույս ասելով՝ հեղինակն ի՞նչն ի նկատի ունի:

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք կատարել թարգմանությունները)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (շարունակում ենք ընտրել և կարդալ, կարդացածը ներկայացնել բլոգում)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

Դեկտեմբերի 4

  • Կազմիր նախադասություններ այր, տունխոշոր, լեզու, հաց բազմիաստ բառերի տարբեր իմաստներով:
  • Ըստ անհրաժեշտության լրացրու հ տառը։
    Ընդ.անուր, ընդ.ամենը, դազգա., ար.եստ, խոնար., հայթ.այթել,
    ապաշխար.ել, խոր.ուրդ, ընդ.ուպ, անհեթ.եթ, ճանապար., շնոր.,
    հեղ.եղ, խոտ.արք, հեղ.եղուկ, շնոր.ակալ, աշխար.ագրական,
    մա.ճակալ, խոնար.աբար,  խոր.րդատու, Հով.աննիսյան,
    հեկ.եկալ, ճանապար.որդ, շնոր.աշատ, արհամար.ել, խոր.ել,
    օր.նանք։

Ավետիք Իսահակյան Ամենապիտանի բանը

  1. Կարդա հեքիաթը,  դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք կատարել թարգմանությունները)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (շարունակում ենք ընտրել և կարդալ, կարդացածը ներկայացնել բլոգում)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

Դեկտեմբերի 1

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Բառագիտություն բաժնից, էջ  12-13, կատարիր առ.` 39, ապա ինքդ կազմիր նախադասություններ գլուխ բառի տարբեր իմաստներով:

Բազմիմաստ բառեր
Արտահայտում են մեկից ավելի իմաստներ

այր- 1. տղամարդ, 2. քարանձավ
տուն-1. բնակվելու շենք, 2. գերդաստան, ընտանիք, 3. ոտանավորի քառատող
ակն- 1. աչք, 2. ջրի ակունք
գիր-1. տառ, 2. այբուբեն, 3. գրություն, 4. կախարդություն
օղակ-1. աշխատանքային խումբ, 2. մարզագործիք

Շարքը ավելացրեք նոր բազմիմաստ բառերով:

Ընթերցարանից կարդացեք Ավետիք Իսահակյանի «Ով է ապրում» ստեղծագործությունը, էջ 128:

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք կատարել թարգմանությունները)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (շարունակում ենք ընտրել և կարդալ, կարդացածը ներկայացնել բլոգում)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

Նոյեմբերի 30

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Բառագիտություն բաժնից, էջ  12, կատարիր առ.` 33, 34, 35:

Ստեղծագործական աշխատանք` շարադրություն ազատ թեմայով (աշխատանք բլոգում)

Շուրջտարյա նախագծեր`

  • Թարգմանական նախագիծ  (շարունակում ենք կատարել թարգմանությունները)
  • Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ (շարունակում ենք ընտրել և կարդալ, կարդացածը ներկայացնել բլոգում)
  • Գրական ընթերցումներ (ընտրում, կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծներից  սիրելի բանաստեղծություններ)

ՆոյեմբերԳի 29

Ընթերցարանից ` Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը», էջ 121:

Արձակ շարադրիր (գրավոր փոխադրիր) ստեղծագործությունը:

Շարունակեք թարգմանել ընտրած նյութերը: Ովքեր արդեն ավարտել են, թարգմանություններն ուղարկեք ինձ:

Նոյեմբերի 27

Ընթերցարանից ` Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը», էջ 121: Սովորեք դերերով ընթերցել: Անծանոթ բառերը բացատրեք և սովորեք:

Շարունակեք թարգմանել ընտրած նյութերը:

Նոյեմբերի 24

Կետադրիր հատվածը:

Արևն ու Լուսինն Աստծո զավակներն են Արևն աղջիկ է Լուսինը տղա հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել վիճակ են գցում թե գիշերն իրենցից ով հսկի վիճակն ընկնում է քրոջը Արևին և քույր ու եղբայր սկսում են տաք տաք վիճել աղմուկի ձայնը լսելով գալիս է հայրը երբ իմանում է պատճառը նախատում է Լուսնին և հրամայում որ գիշերները նա հսկի լուսինը հասկանալի է հանձն է առնում հոր կամքը կատարել ապա Աստված աղջկան է դիմում առաջարկելով ցերեկները հսկել արևը սակայն առարկում է ասելով թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է այդ դեպքում ասում է հայրը ձեռքերիդ մեջ մի մի խուրձ ասեղ բռնիր ով համարձակվի քեզ նայել ասեղներով աչքերը ծակիր:

Ընթերցարանից կարդացեք Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը», էջ 121:

Շարունակեք թարգմանել ընտրած տեքստերը:

Նոյեմբերի 23-30

Թարգմանչական նախագծի շրջանակում կատարում ենք թարգմանություններ, արդյունքում ստեղծելու ենք «Ինչուիկ» էջը: Թարգմանությունը կատարելիս կարող եք օգտվել ռուս-հայերեն բառարաններից` Բառարան 1, Բառարան 2:

Թարգմանչական տեքստեր այս կայքից ընտրեք այն նյութը, որը ձեզ հետաքրքրում է: Աշխատանքը կատարում, ավարտին եք հասցնում մինչև նոյեմբերի 30-ը: Ընթացքում աշխատում ենք և տանը, և դպրոցում` հատվածաբար թարգմանելով տեքստը:

Նոյեմբերի 22

Ի՞նչ եղավ հետո… ընթերցարանից կարդացեք Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը, էջ 97:

Նոյեմբերի 21

Փոխադրեք (գրավոր պատմեք) իմ կարդացած հատվածը (պատմվածքի սկիզբը), ապա հորինեք շարունակությունը: Վերնագրեք պատմությունը:

Նոյեմբերի 20

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը

Բանավեճ քննարկում`
Ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն:

  • Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  •  Բացատրիր գլխին սարքել դարձվածքը:
  • Գրիր ուրիշ դարձվածքներ գլխի մասին: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:
  • Գրիր դարձվածքներ մարմնի մյուս մասերի վերաբերյալ:
  • Բացատրիր  գրածդ դարձվածքները:
  • Ընտրիր դարձվածքներից մեկը, դարձրու վերնագիր, հորինիր մի պատմություն վերնագրին համապատասխան:

Լրացուցիչ նյութեր դարձվածքի մասին

Նոյեմբերի 17

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 111, կատարիր առ. 389:

Ընթերցարանից ` Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքի վերջում տրված հարցեր և առաջադրանքներից կատարիր առ. 4, 6, 7: Պատմվածքը սովորիր պատմել:

Նոյեմբերի 15

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 111, կատարիր առ. 388:

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրիր և սովորիր:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին կազմակերպված խաղ-մրցույթի մասնակից-կազմակերպիչ-խաղավարներ` Սվետլանա, Մարի, Անի, Լիլիթ և Լալիկ, լուսաբանում եք օրը:

Նոյեմբերի 14

2013 թվականին տիար Բլեյանը կոչով դիմել էր սեբաստացի սովորողներին: Կարդացեք կոչը: Անցել են տարիներ: Ի՞նչ կավելացնեք կամ կպակասեցնեք ասվածին: Գրեք ձեր կարծիք-տեսակետը:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն` սովորող-սովորեցնող նախագծով Սվետլանան, Օֆելյան, Մարին և Լիլիթը այս անգամ այցելել են ընկեր Մերիի դասարան, փոքրերին պատմել Սեբաստացու մասին: Նախագծին մասնակից սովորողները գրում են իրենց տպավորությունների մասին, իսկ լուսաբանման պատասխանատու Լիլիթը լուսաբանում է օրը:

Նոյեմբերի 13

Ովքեր չէին սովորել Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը, սովորում են, ովքեր լավ չէին սովորել,  շատ լավ են սովորում:

Դասարանում կարդացել և հասկացել ենք Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը:

Աշխատանք բլոգում` գրել շարադրություն «Իմ ընթերցանության ոճը»:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն` սովորող-սովորեցնող նախագծով Սվետլանան, Օֆելյան, Մարին և Նարեն այցելել են Սաթենիկ Սիմոնյանի դասարան, փոքրերին պատմել Սեբաստացու մասին: Նախագծին մասնակից սովորողները գրում են իրենց տպավորությունների մասին, իսկ լուսաբանման պատասխանատու Նարեն լուսաբանում է օրը:

Նոյեմբերի 10

Սիրելի սովորող, այսօր` նոյեմբերի 10-ն է, հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 109, կատարիր առ. 384-ի ա կամ բ տարբերակը:
Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը սովորիր անգիր:

Լրացուցիչ աշխատանք. նախագծային ուսուցում` սովորող-սովորեցնող նախագծով Սեբաստացիական օրերին նախագծին մասնակցել ցանկացող սովորողները այցելելու են իրենց կրտսեր ընկերներին և պատմելու Մխիթար Սեբաստացու և նրա գործունեության մասին:
Օգտակար հղումներ`

և այլն:

Նոյեմբերի 9

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 109, կատարեք առ. 383: Նույն գրքի Ուղղագրական բառարանից նայեք Բ տառի բառերի ուղղագրությունը, առանձնացրեք անծանոթ բառերը, գրեք բացատրությունները:
Կարդացեք Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը`

«Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Նոյեմբերի 8

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Ուղղագրական բառարանով ստուգեք դասարանում գրած բառերը, ապա գրեք այդ բառերի բացատրությունները:
Նույն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 108, կատարեք առ. 380:

Նոյեմբերի 7

Ընտրեք և կարդացեք ձեր ընկերների գրածները կարդացած գրքերի վերաբերյալ, այնուհետև Թողնել մեկնաբանություն բաժնում գրեք ձեր կարծիք-եզրակացությունը, թե ով էր ավելի հետաքրքիր ու պատկերավոր ներկայացրել իր կարդացած գիրքը:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 108, կատարեք առ. 379, իսկ ուղղագրական բառարանի Ա տառի անծանոթ բառերի բացատրությունները նորից նայեք ու սովորեք, անպայման ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:

Նոյեմբերի 6

Գրել շարադրություն «Իմ ուսումնական աշունը»թեմայով, աշխատանքը տեղադրել բլոգում` նշելով Ուսումնական աշուն և Մայրենի լեզու բաժինները:
Վաղը ներկայացնելու եք արձակուրդի ընթացքում ձեր կարդացած գիրքը և գրքի վերաբերյալ բլոգում կատարված աշխատանքը:

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդի ընթացքում`

  1. Շարունակեք և ավարտեք այն գիրքը, որը սկսել էիք կարդալ: Ովքեր չէին կարդացել, ընտրում են որևէ գիրք և կարդում, կարող եք այցելել Մայր դպրոցի գրադարան և այնտեղից գիրք վերցնել:
  2. Կարդալուց հետո ձեր բլոգում բացում եք նոր բաժին` Իմ գրադարանը, և պատմում ձեր կարդացած գրքի մասին:
    Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ 
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Գրքից դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:
    • Ի՞նչ սովորեցիք այս գրքից:
    • Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  3. Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի վերջում կա ուղղագրական բառարան, կարդացեք, անծանոթ բառերը բացատրեք, սովորեք, ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:

Լրացուցիչ առաջադրանք`

  • Արձակուրդի ընթացքում պահիր օրագիր և նկարաշարերի ու հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը, հատկապես հետաքրքրաշարժ իրադարձությունները:

Հոկտեմբերի 26

Սիրելի սովորողներ, Հնչյունաբանություն թեմայից ձեր կազմած հետաքրքիր, տրամաբանական հարցերը ուղարկեք ինձ, իսկ վաղվա համար պատրաստվեք ներկայացնելու շաբաթվա ընթացքում ձեր կարդացած գիրքը:

Հոկտեմբերի 25

Հայերենի երկհնչյունները

****

Փոխադրության միավորները

  1. Դավիթ Գրիգորյան-8/5
  2. Միհրան Կարսեցյան-7/5
  3. Լալա Հովհաննիսյան-7/5
  4. Անդրեասյան Օֆելյա- 9,5/8,5
  5. Համբարձումյան Սվետլանա-9/8
  6. Հովսեփյան Գարիկ-7/7
  7. Ղազարյան Զավեն-7/7
  8. Ղազարյան Նարե-10/9
  9. Մադոյան Մարի-10/8
  10. Սյուզի Գրիգորյան- 5/ 6
  11. Ռուբեն Թադևոսյան-7/7
  12. Մարիա Աբրահամյան-9/8
  13. Մեհրաբյան Սոնա-5
  14. Պողոսյան Միլենա-6
  15. Գյոզալյան Անի-
  16. Ավետիսյան Նարեկ-
  17. Արևշատյան Լիլիթ-
  18. Բալախչյան Սուսաննա-
  19. Հովհաննիսյան Դավիթ-

Հոկտեմբերի 24

Հետևյալ բառերից ընտրիր 10 բառ և կազմիր նախադասություններ`
ալոճ, ալոջ, աղտ, ախտ, առատ, արատ, բրդել, բրթել, գինարբուկ, գինարբուք, թռչել,
թրջել, լուռ, լուր, խոժոռ, խոշոր, կապիճ, կապիչ, կարգ, կառք, հարդ, հարթ, կտրիճ, կտրիչ

Հոկտեմբերի 23

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ նմանահնչյուն կամ մեկ հնչյունով տարբերվող  բառերը և սովորիր:

Դասարանում`
Փոխադրություն. Զորավար Անդրանիկն ու Թումանյանը

Հոկտեմբերի 20

Սիրելի սովորողներ, ձեր ցանկությամբ ընտրում և սկսում եք կարդալ որևէ գիրք մինչև մյուս ուրբաթ օրը: Մյուս ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին, ամեն մեկդ պատմելու է իր կարդացած գիրքը: Հոկտեմբերի 27-ը հայտարարում ենք կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր:

Հոկտեմբերի 19

Լրացուցիչ առաջադրանք`
Ուղղիր սխալները.

Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցները աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում են Թումանյանով:

Հոկտեմբերի 17-18

Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի վերջին հատվածը սովորել պատմել:

Վանկ . Սուսան Մարկոսյան Գործնական քերականություն առ. 25-ը և 32-ը /բանավոր/ , 26, 27. 28, 29, 30, 31 /գրավոր/ :

Հոկտեմբերի 16

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի վերջին հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

Դասարանում` բանավեճ-արդարացնում և մեղադրում ենք տղային:

Հոկտեմբերի 13

Ճամփորդության մասին գրած պատումները տեղադրեք բլոգում և հղումն ուղարկեք ինձ, ովքեր նկարներ ունեն, պատումին կցեն նաև նկարները:

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Հանգստյան օրերին կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երրորդ հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

Հոկտեմբերի 11

Խմբային աշխատանք- Կոմիտասի կյանքը և գործունեությունը

Վաղը յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը, իսկ ժամը 13.00-ին գնում ենք ուսումնական ճամփորդության` Կոմիտասի անվան գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան:

Հոկտեմբերի 10

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

Հոկտեմբերի 9

Սահյանական օրերի ամփոփումը կարող եք տեսնել գլխավոր կայքում:

Հրանտ Մաթևոսյանը «Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Տեքստում՝ վերջին նախադասության մեջ,  հեղինակի խոսքը միջադաս է,  դարձրու նախադաս, ապա հետադաս: Ուշադրություն դարձրու կետադրությանը:

Տեքստային աշխատանք

  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ: Պատասխանդ հիմնավորիր:
  • Քննարկիր հոր և որդու երկխոսությունը:
  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:

***

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, բացատրի՛ր ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:

Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի 5-6

Սուսան Մարկոսյան Գործնական քերականություն առ. 5, 6, 7, 8 :

Հոկտեմբերի 4

1.Դասավորի՛ր բառերն ըստ այբուբենի հաջորդականության:

Խմորեղեն, րոպե, ալարկոտ, հրաժեշտ, նժույգ, գնդացիր, ստախոս, բազե:

2.Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Դափնեվարդ,դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:

3.Ո՞ր շարքում են բառերն այբբենական կարգով դասավորված, ընտրիր ճիշտ պատասխանը:

ա/կարճ,կարիճ,կարթ,կարագ
բ/բադ,բեմ,բիծ,բոռ,բուն
գ/գլխարկ,հայելի,օրինակ,գրիչ

  1. Այբբենական կարգով գրի՛ր ընկերներիդ անունները:

Հոկտեմբերի 3-ի թեստային աշխատանքի միավորները՝

  • Համբարձումյան Սվետլանա-9
  • Աբրահամյան Մարիա-9
  • Անդրեասյան Օֆելյա-8
  • Թադևոսյան Ռուբեն-8
  • Գրիգորյան Դավիթ-3
  • Գրիգորյան Սյուզաննա-7
  • Արևշատյան Լիլիթ-8
  • Մադոյան Մարի-8,5
  • Ղազարյան Նարե-9
  • Պողոսյան Միլենա-9
  • Գյոզալյան Անի-7
  • Կարսեցյան Միհրան-9
  • Հովհաննիսյան Լալա-5
  • Բալախչյան Սուսաննա-5

Հոկտեմբերի 3

Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, Կոմիտասի գրառած երգերի կատարումները կարող ես գտնել Ձայնադարանում`

Լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր քո բլոգում:

Թեստային աշխատանք

Լրացուցիչ առաջադրանք հոկտեմբեր ամսվա համար`

Թարգմանչաց տոնին ընդառաջ կատարում ենք թարգմանություններ:

Հոկտեմբերի 2

Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, քեզ անծանոթ բառերը դուրս գրիր, բացատրական բառարանով նայիր բացատրությունները, ապա նորից կարդա բանաստեղծությունը և գրիր`
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:

Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ, իսկ վաղն անպայաման կբերեք ականջակալ:

Սեպտեմբերի 29

  1. Կետերի փոխարեն գրեքո, օ կամ վո . հակա.դային, .ազիս, .րս.րդ, չար.րակ, .բյեկտ, .սկեզ.ծել, .դերևութամաբական, .րըստ.րե, .րացույց, .րթ, .րձ, .ձ, .ձագալար, .ձիք, ամենա.րակյալ, ….րմիզդուխտ, հայ.րդի, արջ.րս, ջր.րհնեք, .լգոգրադ:

2.Կետերի փոխարեն գրեք ե կամ է. դող.րոցք, .ջանշան, պատն-շ,  վայր.ջք, .ջմիածին, վեր.լք,  .րակ, ամենա.ական. ամենա.րկար,  ստոր.րկրյա, Վարդգ.ս, բազմ.րանգ, ծով.զր,  լայն.կրան,  մ.ջք,  ամենա.ժան, կիսա.փ, չ.ի, չ.իր, չ.ինք, երփն.րանգ, ան.ական, լայնե.զր:

Լրացուցիչ առաջադրանք

  • Ուսումնասիրություն՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Նյութերը կարող են լինել տեքստեր, տեսանյութեր, ձայնագրություններ, հարցազրույցներ, ֆոտոպատում` մեկնաբանություններով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Սեպտեմբերի 28

Օրվա լավագույն սովորող Դավիթ Գրիգորյան, օրվա պասիվ աշխատողներ` Ռուբեն Թադևոսյան, Դավիթ Հովհաննիսյան:

Գործնական քերականություն. տառ և հնչյուն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

արև,տասներկու ,նաև,ևս,  գզգզել , անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

2.Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երկրպագու, սերկևիլ, եռատերև, անողնաշար, որևէ, ամենաերկար, ոզնի, վերջ, ով, կես, երբ

  1. Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ավելի շատ են, քան տառերը:
  2. Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:
  3. Գրիր 10 բառ, որոնք կազմված են չորս և ավելի հնչյուններից և միայն մեկն է ձայնավոր, օրինակ՝ կանչ, կյանք
  4. Ո՞ր բառերն են սկսվում օ հնչյունով, բայց գրվում են ո տառով: Դրանցով կազմիր նախադասություններ:

Սեպտեմբերի 27

Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» կարողանալ արտահայտիչ կարդալ, պատրաստվում ենք գրական ռադիոթատրոն ստեղծել:

Գործնական քերականություն. Հնչյուն և տառ

Սուսան Մարկոսյանի Հայոց լեզու գրքից կատարել առ.՝ 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 24:

Սեպտեմբերի 26

Մուշեղ Գալշոյանի «Սպասումը»

1.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:.
2. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
3.Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
4.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
5.Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
6.10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը / բանավոր/ :

Սեպտեմբերի 25

Կարդա Մուշեղ Գալշոյանի «Սպասումը», կատարիր առաջադրանքները:

Առաջարկում եմ մասնակցել Կոմիտասյան օրերի հետ կապված մի շատ հետաքրքիր Ֆլեշմոբի` Կոմիտասյան ֆլեշմոբի:

Սեպտեմբեր 22

Կազմիր հարցեր Համո Սահյանից քո ընտրած բանաստեղծության հիման վրա, հարցերը մեյլով ուղարկիր ինձ:
Քո սովորած բանաստեղծությունը կրկնիր:

Սեպտեմբերի 19

Անգիր սովորել Համո Սահյանից ընտրած բանաստեղծությունը:

19.09-23.09 Լրացուցիչ կրթություն

Համո Սահյանից ընտրած բանաստեղծության հիման վրա պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ:

Սեպտեմբերի 15-ի աշխատանքը չեն կատարել հետևյալ սովորողները`

Դավիթ Գրիգորյան
Լալա Հովհաննիսյան /կիսատ է կատարել/
Նարեկ Ավետիսյան
Դավիթ Հովհաննիսյան
Անի Գյոզալյան

Սեպտեմբերի 15

  1. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
  2. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ:
  3. Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմ….ական, ան….ական, անպատ….հ, անվր….պ, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից…., էլեկտրա….ներգիա, լայն….կրան, մանր…., վայր….ջք, տի.…զերք, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ, արծաթազ….ծ, մեղմ….րոր, մեղմ….րեն, նախ….րոք, ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, հյուր….նկալ, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր, որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

12.Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գա….րիել, դար….ին, եր…., ի….րև, խա….ել, Հակո…., համ….երել, համ….ույր, փր….ուր, սուր…., ուր….աթ, Քերո…., աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ավա…., կողպե…., եր…., զու….ել, թա….ավոր, թար….մանել, կարա…., հո….նակի, մար….արիտ, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), օրիոր…., գնոր…., ժողովուր…., ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել, ասացվա….ք, ընդար….ակ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., թխվա….ք, բար….ր, խ….կել, հար….ակվել, փոր…., ամբող…., ա….ջիկ, ե….բայր:

  1. Նորից կարդա Մեսրոպ Մաշտոցի մասին և լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է … թվին Տարոն գավառի  …  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն …  է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝… :

14.Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով:

  1. Կրկնիր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
  2. Ընտրիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր: Ընտրիր այնպիսի բանաստեղծություն, որը չեք անցել:
  3. Ստուգիր ինքդ քեզ. թեստ

Սեպտեմբերի 14

Հնչյունների տեսակները

Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն», առ.20, 21

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`………:

  1. Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ, դար, սար, բառ, տող, տունվարք, վիզ, հարկ, գարի, կարճ:

  1. Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, …

  1. Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր:
  2. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր:
  3. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:

8.Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

  1. Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

Սեպտեմբերի 13

Կարդա, սովորիր և իմացիր Մեսրոպ Մաշտոցի մասին:

Սեպտեմբերի 12

Սովորիր պատմել Ռանչպարների կանչը:

Բանավոր աշխատանք՝

  1. Ինչո՞ւ է դասատու Մելքոնը կարևոր նշանակություն տալիս հայոց այբուբենն անգիր իմանալուն:
  2. Այբուբենն անգիր սովորելու ի՞նչ ձև էր ընտրել ուսուցիչը:
  3. Գիտե՞ք այբուբենի տառերից կազմված ուրիշ ստեղծագործություններ:

Գրավոր աշխատանք՝

  1. Գտի՛ր և գրի՛ր  լեզվի մասին առածներ, սովորիր այդ առածները, փորձիր բացատրել իմաստը:

Մեդիաուրբաթի ընթերցարան՝

Կոմիտաս «Պարն ու մանուկը»
Արթուր Շահնազարյան  «Պարը դպրոցում»
Կոմիտաս «Հայ գեղջուկի պարը»

Սեպտեմբերի 11

Կարդա՛ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից այս հատվածը և կատարիր առաջադրանքները:

Բանավոր խոսքի մշակում՝ ռադիոնյութի պատրաստում. լուսաբանում ենք մեր նախագիծը:

Սեպտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր` սեպտեմբերի 8-ին, հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Հնչյունաբանություն. Լեզվի հնչյունները

Նախադասությունը կազմված է բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից: Հնչյունները արտասանվում և լսվում են. Նրանք բառեր կազմող անբաժանելի ձայներ են:

  1. Հետևյալ հնչյուններից բառեր կազմեցեք:

Ձ, ն, յ, ու / ր, գ, ի, ք/ ր, տ, ու, ց/ մ, ր, յ, ա/ ու, ր, յ, ք/ ա, լ, ր /    դ, ա, մ, ր/ ր, ու, ջ/ գ, կ, ի, ծ:

Օրինակ՝ ձ, ն, յ, ու- ձյուն

  1. Հետևյալ հնչյուններից տարբեր դասավորություններով կազմեք տարբեր բառեր (կարելի է նաև մեկ հնչյունը երկու անգամ գործածել):

Մ, ա, դ, ր/ ա, կ, խ/ ն, շ, ու/ հ, մ, ա/ ա, ս,  թ/ ռ, տ, ա:

Օրինակ՝ ռ, տ, ա- տառ, առատ

3.Կազմի՛ր նոր բառեր` բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն:

Կակաչ, կաթ, խիտ, ծոծրակ, վարկ, հաց, կակաչ, ծածկ:

4.Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛ր նորբառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:

  1. Շուշանիկ բառի հնչյուններով կազմի՛ր նոր բառեր:

6.Սուր բառի առաջին հնչյունը փոխելով` ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ` հուր, մուր…

Սեպտեմբերի 7

5-1 դասարան` Ամառային ընթերցանությունը` խաղերով. յուրաքանչյուր խումբ մշակում է իր ստեղծած խաղի կանոնները, ընտրում հարցերը:

5-3 դասարան`

  1. Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի:
  2. Ռադիոնյութի պատրաստում` Մեր նորեկները

Սեպտեմբերի 6

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Բանավոր`

  1. Քո բառերով և հակիրճ վերարտադրի՛ր տեքստի բովանդակությունը:
  2. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը:

Գրավոր`

Գրի՛ր շարադրություն՝ պատմելով քո զվարճալի օրերից մեկի մասին: Մտքերդ շարադրիր անմիջական, անկեղծ, հետաքրքիր ու պատկերավոր: Ինքդ վերնագրի՛ր պատումդ:

Սեպտեմբերի 5

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մղոն, բերանքսիվայր: Կարող ես օգտվել բառարանից: Եթե ստեղծագործության մեջ կային այլ բառեր, որոնք չես հասկացել, դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները:
  3. Տեքստից դուրս գրի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող տասը բառ:

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Սեպտեմբերի 4

1.Առցանց դաս՝ Ամառվա ամենահետաքրքիր գիրքը

2.Կարդալ Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործությունը

4-րդ դասարան

Ամառային արձակուրդներ

  1. Ավարտիր գիրք-տետրիդ առաջադրանքները:
  2. Ընթերցարանից կարդա այն բոլոր ստեղծագործությունները, որոնք չենք կարդացել:
  3. Գրիր շարադրություն՝ «Ամառվա իմ ամենահավես օրը», կցիր նաև այդ օրվա հավես նկարներից, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  4. Ամառային ընթերցանություն,  կարդացածդ գրքերի շուրջ կատարած աշխատանքներդ տեղադրիր բլոգում, հղումներն ուղարկիր ինձ:

Մայիս 31

Ստուգիր աշխատանքդ: Դուրս գրիր սխալ գրած բառերդ, սովորիր ճիշտ գրությունը:

Ո՞րն է ամենաշատակեր կենդանին։ Իսկույն ուզում եք ասել, թե դա առյուծն է կամ գայլը։ Իսկ գուցե թռչուննե՞րն են, ասենք երաշտահավը կամ էլ մեկ այլ թռչուն: Որոշ թռչուններ օրվա ընթացքում իրենց քաշի չափ միջատ ու որդ են ուտում։ Միագամայն սխալվում եք։

Աշխարհի միլիարդավոր էակներից ամենաշատակերը ճպուռն է։ Այս հազվագյուտ շատակերը երկու ժամում կարող է գրեթե չորս տասնյակ ճանճ կամ էլ մոծակ ուտել։ Իսկ եթե առյուծի մեծության լիներ, երևի միանգամից երկու այծյամ կուտեր։ Այսպիսի որկրամոլի համար սնունդ հայթայթելը այնքան էլ դյուրին չէ։ Թեև շրջակայքւմ միշտ էլ ճանճ կա, ճպուռը ողջ օրը անընդհատ պտույտներ է անում կշտանալու համար։ Այժմ պատկերացրեք, թե ինչ քանակությամբ վնասատու միջատներ է ոչնչացնում նա

Մայիս 29

Լսիր ձայնագրությունը, գրիր, որից հետո կատարիր տրված առաջադրանքները:

  1. ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:
  2.  Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։ Մի անգամ ճամփորդելիս,  խոտերի մեջ ․․․
  3.  Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Լեզվական խաղ

  1. Լրացրու բաց թողած տառերը:

գա-տագողի, օ-իք, պ-տոր, Գերման-ա, բաղ-անք, դեղնա-տ, ընձու-տ, ա-քածակ, որ- (խաղողի վազ), միջ-րե

  1. Ցտեսություն, ցպահանջ, ցայժմ, ցասում, ցայսօր բառերից ո՞րը չի սպասեցնում:
  2. 3. Գրիր հոմանիշները՝

բանտարկել-
պատճենել-
ըմպել-
գովել-
անբիծ-
երանգ-
բարեկամ-
գաղտնի-
խարտյաշ-
հայթայթել-

  1. Գրիր հականիշները՝

լուսավոր-
խելացի-
խոսել-
բարի-
ամեն ինչ-
օգուտ-
բարդ-
միշտ-
կեղծ-
հաղթանակ-

  1. Կազմիր բառերձնծաղիկբառի տառերով:

Մայիս 25

Թելադրությունը գրելուց, PDF Ֆայլ սարքելուց հետո ուղարկել ինձ, ապա կատարել թելադրության տեքստի հետ կապված հետևյալ առաջադրանքները՝

  1. Ինչո՞ւ է առյուծը համարվում կենդանիների արքա:
  2. Համացանցից գտիր տեղեկություններ առյուծների մասին, գրավոր փոխադրիր քեզ համար ամենահետաքրքիր տեղեկությունը:
  3. Հորինիր մի հետաքրքիր պատմություն առյուծի մասին:

Մայիս 24

Երկհնչյունների ուղղագրությունը

Մայիս 23

Պատմիր այսօրվա ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Մայիս 22

Նախորդ ժամին տրված է եղել այսպիսի աշխատանք՝

Ընթերցարանից ընտրիր և կարդա մի պատմվածք, որը դեռ չենք կարդացել:

Այսօր՝

Բլոգում պատմիր քո կարդացած պատմվածքի մասին. ինչո՞ւ ընտրեցիր այդ պատմվածքը, ի՞նչ սովորեցիր:

Մայիս 18

Թելադրություն. ուղղիր սխալներդ, դուրս գրիր սխալ գրած բառերդ:

Ընթացիկ տարվա արձակուրդների ընթացքում ընկերոջս հետ հանգստանում էի Ծաղկաձորի ճամբարներից մեկում, որը շրջափակված էր սաղարթախիտ անտառներով: Ամեն արևածագի դասընկերս ու ես դուրս էինք գալիս լեռնային մաքուր օդում մարզանք կատարելու: Օրերից մի օր մենք սովորականի նման զբաղված էինք մարմնամարզությամբ: Հանկարծ մերձակա թավուտից դուրս պրծավ մի խատուտիկ եղնիկ: Երբ մեզ տեսավ, նրա խոշոր, սև աչքերը սարսափից ավելի մեծացան: Նա խրտնեց ու սկսեց սրընթաց  փախչել:

Բառային աշխատանք
Կատարիր առաջադրանքները:

1.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատերով՝

արձակ-
օդ-
ընթանալ-
թուղթ-

2.Գրիր մեկ բառովՕրինակ՝ բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

3.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

4.Հետևյալ բաղադրիչներից բառեր կազմիր

Երկիր և գունդ
Միրգ և վաճառող
Գիր և տախտակ
Կոշիկ և կարել
Օդ և նավ
Երկինք և կամար
Ուղիղ և գրություն
Խոտ և բույս
Լուր և բերել
Տիեզերք և նավ

  1. Գրիր տրված բառերի հականիշները:

դանդաղաշարժ, գթառատ, համեղ, դժգոհ, անշունչ, լուսավոր

  1. Ավարտիր նախադաությունները:

Ավերակների մոտ հեծյալներն իջան ձիերից, որպեսզի
Որսորդը խոսում էր մի մարդու մասին, որին
Սուտն էլ պիտի այնպես ասել,  որ

Ընթերցարանից ընտրիր և կարդա մի պատմվածք, որը դեռ չենք կարդացել:

Մայիս 17

Ընթերցարանից ՝ Ստեփան Զորյանի «Վախը», էջ 107, սովորիր պատմել:

1.Գրիր դարձվածքներ վախ բառով:

  1. Գրիր շարադրություն վախի մասին: Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Մայիս 16

Ընթերցարանից  կարդա Ստեփան Զորյանի «Վախը», էջ 107:

  1. Պատմվածքից դուր գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Վերնագրիր հատվածները:
  3. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:

Մայիս 15

Բլոգային աշխատանք. Ինչպե՞ս եմ ես պատրաստվում իմ ավարտական ստուգումներին. գրիր քո պատմությունը, գրիր անկեղծ ու անմիջական, հումորով ու հավեսով: Արդեն գիտես, թե ինչպիսին է լինելու քո ավարտական ստուգումը, բայց դու առաջարկիր քո տարբերակը՝ ի՞նչ կուզեիր, որ լիներ. թելադրություն, թե այլ աշխատանք: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Մայիս 11

Համեմատիր, ստուգիր  գրածդ, ուղղիր սխալներդ: Կազմիր նախադասություններ այն բառերով, որոնք սխալ ես գրել:

Լուսանում է: Քամին քշում է մառախուղի խիտ ամպերը: Նրանց միջից բարձրանում են ժայռերի կատարները: Լեռան ետևից ելնում է արևը: Մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում: Ժայռերը խոշոր են, սև և մռայլ: Ահա մեկը կատվի մռութով հենվել է մի ուրիշի վրա, որը նման է մի մեծ գորտի: Նրանց մոտ մի ժայռ կարծես թեքվել է դուրս եկող արևի դեմ: Մի ուրիշը քարե արծվի է նման, որը ուզում է լայն թևերը թափահարել ու չի կարողանում: Այս ամենը մեր գյուղի թիկունքում է, որի խոր ու քարքարոտ ձորերում բարակ առուն հոսում է հեղեղի նման:

Ավ. Իսահակյան «Եղնիկը», կարդա, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները:

Մայիս 10

Ավ. Իսահակյան «Եղնիկը», կարդա, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները:

Մայիս 4

Համեմատիր, ստուգիր  գրածդ, ուղղիր սխալներդ:

Մի գյուղում Պարգև անունով մի մարդ էր ապրում: Մի անգամ այս Պարգևը անզգուշորեն տրորում է հացի մի կտոր՝ մտածելով, որ մեղք է գործել, ցնցվում է ամբողջ էությամբ և երկար մտմտուքից հետո որոշում մեղքը քավել: Յոթ օր իրեն կամավոր զրկում է հացից, ութերորդ օրը ինքնիրեն ասում է՝ եթե մյուս անգամ հացն անարգես, քեզ քաղցած կթողնեմ յոթանասուն օր:

Ընթերցարանից կարդա և սովորիր պատմել Ստեփան Զորյանի «Մահակը», էջ 96, հարցեր և առաջադրանքներից  կատարիր 6-10-րդ առաջադրանքները:

Լեզվական խաղ՝ Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

Մայիս 3

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Մահակը», էջ 96, հարցեր և առաջադրանքներից գրավոր կատարիր 1-ին, 3-րդ, 4-րդ առաջադրանքները, բանավոր՝ 2-րդ առաջադրանքը:

Ապրիլ 27

Սիրելի սովորող, համեմատիր, ստուգիր քո գրածը, ուղղիր քո սխալները: Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Հին ժամանակ մի հնօրյա երկրում կար շքեղ մի դղյակ՝ մարմարակերտ, բարձրաբերձ: Նրա շուրջը պերճաշուք պարտեզներ կային՝ շրջապատված բարձր պարիսպներով: Պարտեզներում բուրում էին երփնավառ ծաղիկներ, սոսափում էին թխկիներ, արմավենիներ, նոճիներ, սոճիներ: Թփուտներում անընդհատ լսվում էին խայտաբղետ թռչունների ճռվողյունը ու դայլայլը: Վճիտ ավազաններում ժայթքում էին ականակիտ ջրերով շատրվանները՝ զարդարված նրբագեղ քանդակներով:

Ապրիլ 25

Կարդա Եզոպոսի հետևյալ առակը և կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 20

Թելադրություն, ստուգեք թելադրությունները, գտեք սխալները: Սխալ գրված բառերը ուղղեք և այդ բառերով կազմեք նախադասություններ:

Մի նապաստակի շատ հետապնդեցինք, ճարահատյալ իրեն գցեց աղվեսի բույնը, թեև ձյան վրա տպված հետքերից երևում էր, որ տանտերը ներսում է: Սկսեցինք բահով քանդել գետինը: Հանկարծ աղվեսի որջի կտուրը փուլ եկավ: Գետնի տակից ցցվեցին իրար դեմ հանդիման կուչ եկած կենդանիները՝ աղվեսը, որ հաճույքով նայում էր իր փափլիկ հարևանին՝ գրգռված նրա ախորժաբեր բուրմունքով, և նապաստակը, որ երևի սարսափելով սպասում էր իր վախճանին: Այո, հին որսորդը իրավացի էր, ահից հալածված թշնամիները ժամանակավոր դաշինք էին կնքել միմյանց հետ:

Թեստային աշխատանք

Ապրիլ 19

Ընտրիր և կարդա Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից մեկը, ապա կատարիր քո ընտրած ստեղծագործությունից հետո տրված առաջադրանքները:

Ապրիլ 18

Պատմել սովորել Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» պատմվածքը, ովքեր չէին կատարել կամ կիսատ-պռատ էին կատարել թեստային աշխատանքի առաջադրանքները, կատարեն:

  1. Գրիր նամակ Ջովանինոյին: Նամակում պատմիր այն երկրի մասին, որտեղ դու ես ապրում հիմա: Նրան համոզիր գալ քո երկիր:  Հիշիր նամակի կառուցվածքը՝ սկզբում ողջույնի խոսք պետք է լինի, ապա հիմնական ասելիքը, վերջում ավարտ-ամփոփում և ցտեսությունը:

Ապրիլ 17

Թեստային աշխատանք

Ապրիլ 13

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Թելադրություն, ստուգիր աշխատանքդ, ուղղիր սխալներդ, ապա աշխատանքդ նորից ուղարկիր ինձ:

Գանձասարի թավուտ անտառներում սև արջ է լինում ու վայրի խոզ, իսկ ծմակներում` կխտար ու լուսան։ Բարձրաբերձ լեռների անմատչելի ծործորներում վխտում են վայրի ոչխարների ու այծյամների հոտերը։ Աշնանը նրանք իջնում են Արաքսի կանաչազարդ հովիտը կեր հայթայթելու։ Գանձասարի հարավային կողմում հինավուրց գյուղն է՝ թաղված փարթամ կանաչի մեջ։ Գետի աջ ափին ջրաղացն է։

Ղազարոս Աղայան «Հիշողություն» բանաստեղծությունը՝ անգիր:

Ղազարոս Աղայան Մանկական պատմվածքներից կարդա «Վաճառականի խիղճը» և կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Լեզվական խաղ թիմերով

ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ապրիլ 12

Ղազարոս Աղայան «Հիշողություն» բանաստեղծությունը սովորիր անգիր և կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 11

Կարդա Ղազարոս Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը, բացատրիր հափշտակել, արյունարբու բառերը: Փորձիր պատմել բանաստեղծությունը:

Ը-ի ուղղագրությունը

Ապրիլ 10

Թելադրություն, սխալների ուղղում, քննարկում

Պատանի երաժիշտը հանեց դուդուկը ու սկսեց նվագել: Հայացքը  խոնարհած իր կախարդական նվագարանին՝ երաժիշտը դահլիճը լցնում էր  հիասքանչ նվագներով: Հանդիսատեսը պապանձվել ու անծպտուն  ունկդրում էր  սրտահույզ մեղեդին: Մինչ դահլիճը զմայլված սուզվել էր տաղանդավոր պատանու դյութիչ նվագի ելևէջների մեջ, փորձառու երգահանը խորհրդածությունների մեջ էր: Նա համոզված էր, որ պատանին նվաճելու էր  աշխարհն իր շնորհքով:

1.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

փորձ-
աշխարհ-
շնորհ-
խոնարհ-

2.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիասքանչ-
անծպտուն-
ունկնդրել-
ելևէջ-
խորհրդածություն-
փորձառու-
զմայլվել-

Թեստային աշխատանք. կարդա պատմվածքը, կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 6

Թելադրություն

Թեստային աշխատանք

Սուսան Մարկոսյանի Հայոց լեզու գրքի վերջում կա ուղղագրական բառարան, ուղղագրական բառարանից հանիր բառամիջում օ ունեցող բառեր: Այն բառերը, որոնց իմաստը չհասկանաս, բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ և սովորիր: Ապա այդ բառերով կազմիր նախադասություններ:

Երեխաներ, երեկվա  աշխատանքից պարզ դարձավ, որ գարնանային արձակուրդին տրված առաջադրանքին՝ Բառային աշխատանքին,մեծամասնությունդ մատների արանքով է նայել, ինչպես նաև   օ-ո-ի ուղղագրության բառերը չի սովորել: Ուշադիր եղեք:

Ապրիլ 5

Բառային աշխատանք մեյլերով

Ստուգեք և ուղղեք ձեր բառային աշխատանքները՝

  • Անէանալ-անհետանալ
  • բացօթյա-բաց երկնքի տակ
  • ողորկ-հարթ
  • բնօրրան- հայրենիք, օրրան
  • հանրօգուտ- հասարակության համար օգտակար
  • որթ-խաղողի վազ
  • Ամանոր-Նոր տարի
  • անդորր- խաղաղ, հանգիստ
  • նախօրոք-նախապես
  • ամենաորակյալ-ամենից որակյալ

Թեստային աշխատանք

Ապրիլ 4

  • Կեցցեք, առցանց դասին մասնակցած սովորողներ, հաճույքով կարդացի ձեր հորինած պատմությունները: Այն սովորողները, ովքեր չէին մասնակցել առցանց դասին, մեյլով ինձ գրեն, թե ինչու չեն մասնակցել:
  • Երեխաներ, գարնանային արձակուրդին ձեր ընտրությամբ կարդացած գրքերի մասին ձեր պատումները կարող եք տեսնել այս հղումով, կարդացեք ձեր ընկերների գրածները, գուցե ձեզ ևս հետաքրքրի նրանց կարդացած գրքերը և ցանկանաք կարդալ: Ում աշխատանքի հղումը չկա, ուղարկեք ինձ, ես կավելացնեմ:
  • Շարունակում ենք սովորել ձայնավորների ուղղագրությունը:
      օ-ո-ի ուղղագրությունը

Ապրիլ 3

Դասարանում՝ առցանց դաս. ամփոփում ենք գարնանային արձակուրդի պարտադիր ընթերցանության նյութը: Առցանց դասին մասնակցելուց հետո, կարդա նաև ընկերներիդ գրած պատությունները:

Տանը՝ Պատմիր գարնանային արձակուրդին քո ընտրած և կարդացած գրքի մասին: Պատմիր այնպես, որ անպայման անդրադառնաս նաև հետևյալ հարցերին՝

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից և այլն:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում՝ անպայման նշելով « Մայրենի լեզու» և  «Իմ գրադարանը» բաժինները, ապա հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 25- ապրիլ 1

Ընթերցարանից պարտադիր կարդալ Ռասպեի «Բարոն Մյունխհաուզենի արկածները»:

Լրացուցիչ կարդացեք ձեր նախընտրած գիրքը:

Գիրք-տետրից լրացրեք ևս 10 էջ:

Բառային աշխատանք. կատարիր տրված բառային աշխատանքը:

Մարտ 22

Ճամփորդության մասնակից-սովորողներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին: Պատմեք այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք և սովորեցիք Թումանյանի թանգարանում
  • աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Մարտ 21

Սիրելի սովորողներ, վաղը գնում ենք Հովհաննես Թումանյանի թանգարան: Գալիս եք թումանյանական տրամադրությամբ, (ճամփորդության գումարը ովքեր չեն բերել, վաղը չմոռանաք):

«Խոշորացույց»-ում տեղադրել եմ ձեր շարադրությունները՝ «Առաջին անգամ»: Կարդացեք մեկդ մյուսի աշխատանքը: Աշխատանքները խմբագրված են, կարդացեք, համեմատեք ձեր գրածի հետ, ձեր բլոգներում ևս սխալների ուղղում արեք: Ովքեր դեռ ինձ չեն ուղարկել այս աշխատանքը, գրեք և ուղարկեք:

Կարդա, շատ լավ կարդալ սովորիր Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես»բանաստեղծությունը

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Մարտ 20

Տեքստային աշխատանք

Կարդա տեքստը, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները: Ուշադրություն դարձրու վերջին առաջադրանքին. այն առանձին տեղադրիր բլոգում, կցիր քո լավագույն նկարներից մեկը և հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 17

Թիմային աշխատանք՝ առակների ուսուցում, բառքամոցի

Կրկնիր Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը, ապա անգիր սովորիր Չարենցի «Ինչ որ լավ է` վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մարտ 16

Տեքստային աշխատանք

Թելադրություն. աշխատանք մեյլերով. ձեր սխալ գրված բառերով կազմեք նախադասություններ:

Մարտ 15

Աշխատանք փուլերով

1 փուլ. Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշեն Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց:
2 փուլ. Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել:
3 փուլ. Ընտրել և աշխատանքին կցել Չարենցի նկարներից մեկը:
4 փուլ. Աշխատանքը վերնագրել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Վաղը ձեզ հետ կբերեք ականջակալ:

Մարտ 14

Սիրելի սովորողներ, վաղվա ճամփորդությունը հետաձգվում է «Կենգուրու» մրցույթի հետ կապված:

Անգիր սովորիր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը:

Ձայնավորների ուղղագրությունը
Է-ե-ի ուղղագրությունը

Մարտ 13

Սիրելի սովորողներ, հինգշաբթի օրը գնում ենք Թումանյանի թանգարան, վաղը ձեզ հետ բերում եք 1000 դրամ ճամփորդության հայտը ներկայացնելու համար։

Կարդա Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները:

Մարտ 7

1.Գիրք-տետրից գրիր առաջադրանքները մինչև էջ 30:

2.Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» , դուր եկած հատվածները սովորիր անգիր (ամբողջը սովորողները 10 միավոր կստանան):

3.Մարտի 9-ին Հայոց լեզվի ֆլեշմոբն է, չմոռանաս մասնակցել:

  1. Տրված տեքստերից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը և սովորիր, օրինակ՝ զարդարելթ լսում ենք, դ գրում… 

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

***
Համաշխարհային  ճանաչում ունի մեր Մատենադարանը: Երևան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման այցելում է ձեռագիր մատյանների  այդ յուրօրինակ թանգարանը: Մագաղաթյա թերթերը հայ ժողովրդի հինավուրց  մշակույթի  լուռ  վկայություններն  են: Մատյանները  գրողները  ու նկարազարդողները  օրնիբուն ճրագի աղոտ լույսի տակ  գեղեցկագրել ու պատկերազարդել են հորթի մշակված կաշվե թերթերը`  դարձնելով դրանք մեր  հնօրյա  անցուդարձի  ու հերոսական ազատամարտերի անգնահատելի հուշարձաններ:

***
Մեր աչքերի առջև փռվեցին երբեմնի շեները՝ ամայի ու կիսավեր: Բերդապարիսպների մնացորդների մոտ մի հինավուրց եկեղեցի կար՝ փլված գմբեթով: Պարսպի մի հատվածում ատամնավոր աշտարակ կար: Ճամփի եզրին մամռոտած շիրմաքարեր կային, թեք ընկած խաչքարեր: Ահա և պատմական Ոստան քաղաքի ավերակները: Եղեգիս գետի աջ ափը ամբողջվին ծածկված է այդ քաղաքի ավերված կառույցների քարերով: Նեղ-նեղ փողոցներ, հրապարակներ, իշխանական  դղյակներ, սրբատաշ ու հաստ պատեր, այստեղ-այնտեղ նետված զարդասյուներ, իսկ շուրջը՝ քար լռություն:

***
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբել- տանելով ամեն ինչ։

***
Այսօր  առանց էլեկտրական հաշվիչ մեքենաների անհնար է պատկերացնել  արդյունաբերությունը և կրթությունը, սովորողների առօրյան: Ճարտարագետ ծրագրավորողի մասնագիտությունը ամենաօգտակար ու բարձր վարձատրվող  մասնագիտություններից մեկն է դարձել: Սկսած կրտսեր  դպրոցից սովորողի կապը  համակարգչի հետ շատ սերտ  պետք է լինի: Երեխան պիտի կարողանա ազատորեն օգտվել համակարգչից, ինչպես ամբողջ աշխարհում է: Պիտի կարողանա համապատասխան գիտելիքներ ստանալ:

Մարտ 6

Ստեփան Զորյան «Չալանկը», էջ 175

Պատմվածքից հետո տրված Հարցեր և առաջադրանքներից՝ 2-րդ և 3-րդ հարցերը բանավոր, 4-րդ, 5-րդ և 6-րդ առաջադրանքները գրավոր:

Գիրք-տետրից ավարտիր էջ 28-ի առաջադրանքները:

Մարտ 2

Թելադրություն

Ծիծեռնակները վաղ գարնանը բույն հյուսեցին Սարգիսենց տան պատշգամբի առաստաղին։ Էգը ձվեր ածեց ու թուխս նստեց։ Նրա սնունդն ապահովելու համար որձ ծիծեռնակը անընդհատ միջատներ էր որսում ու կտուցով հյուրասիրում մայր ծիծեռնակին։ Հետո նորից էր ճախրում դեպի բարձր լեռները ու սաղարթախիտ անտառները՝ ընկերուհու համար կեր հայթայթելու։

Ստուգիր թելադրությունը, քո սխալ գրած բառերով կազմիր նախադասություններ:

Գիրք-տետրից ավարտիր էջ 28-ի առաջադրանքները:

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Չալանկը», էջ 175:

Մարտ 1

Դռները բացեք, գարուն է գալիս. լսիր ռադիոնյութը:

Ռադիոնյութը լսելուց հետո Թողնել մեկնաբանություն բաժնում գրիր՝

Ո՞ր հեղինակների ո՞ր բանաստեղծությունները հնչեցին: Գրիր, թե ով էր ամենաարտահայտիչը կարդում, ի դեպ, բանաստեղծությունները կարդում էին Արևելյան դպրոցի երկարացված խմբի սովորողները: Գրիր, թե քեզ որ բանաստեղծությունը դուր եկավ, մուտքագրիր բանաստեղծության այն հատվածները, որոնք քեզ հատկապես դուր եկան: Բանաստեղծություններին զուգահեռ հնչում էին տարբեր երգեր: Փորձիր կռահել և գրել, թե ինչ երաժշտություններ էին հնչում, ովքեր էին հեղինակները: Վերջում գրիր քո կարծիքը ռադիոնյութի մասին: Իսկ ամենասկզբում չմոռանաս քո գարնանային ողջույնի խոսքը բոլորիս:

Մեկնաբանությունդ գրիր այնպես, որ խոսքդ լինի կապակցված, հետաքրքիր ու անմիջական:

Գիրք-տետրից ավարտիր էջ 27-ի առաջադրանքները:

Փետրվար 28

Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքի վերաբերյալ կազմիր 5 հարց կամ առաջադրանք և տեղադրիր բլոգում:

«Շունը» պատմվածքից առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, սովորիր պատմել:

Փետրվար 27

Վաղը՝ ընդհանուր պարապմունքին, արտասանելու եք Հովհաննես Թումանյանի «Համերգ» և «Երկու սև ամպ» բանաստեղծությունները: Կրկնեք:

Ընթերցարանից կարդա Հովհաննես Թումանյանի «Շունը», էջ 181:

Գիրք-տետրից ավարտիր էջ 26-ի առաջադրանքները:

Փետրվար 23

Թելադրություն
Ձեր աշխատանքները ուղարկել եմ ձեզ, նշել սխալները, մեկ անգամ ևս նայեք, համեմատեք, սխալների ուղղում արեք, սխալ գրված բառերով կազմեք նախադասություններ:

Մեր կողմերում օգոստոսը մոշի ամենալավ ժամանակն է: Ինչքան մոշ, հաղարջ կա մեր անտառներում: Ամեն մի բացատ լիքն է մոշի թփերով: Մի անգամ ընկերներս ինձ տարան անտառ, որ գիշերը մնանք և առավոտը շուտ մոշ քաղենք: Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ: Ես անտառ շատ եմ սիրում: Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը: Ոչ մի տեղ մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում: Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում:

Գիրք-տետրից ավարտեք էջ 25-ի առաջադրանքները:

Սիրելի սովորողներ, կրկնեք կրտսեր դասարանում Հովհաննես Թումանյանից ձեր սովորած բանաստեղծություններից հետևյալ բանաստեղծությունները՝

  1. Աշուն (Դեղնած դաշտերին իջել է աշուն…)
  2. Տերևաթափ
  3. Ծաղիկները (Ո՞ւր գնացին ծաղիկները)

Փետրվար 22

Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, անգիր:
Ձեզ հետ կբերեք ականջակալ:

Գիրք-տետրից ավարտեք էջ 24-ի առաջադրանքները:

Գիրք-տետրից տրված առաջադրանքները չէին կատարել Դայանան և Աթանեսյան Վահանը: Անպայման լրացրեք բաց թողած աշխատանքները:

Փետրվար 21

Անգիր սովորիր Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Գրիր շարադրություն-պատում, որտեղ հերոսները ամպերն են ու քամին: Պատմությունդ վերնագրիր, աշխատանքդ տեղադրիր բլոգում: Կարող ես նաև նկարել քո հերոսներին ու նկարազարդել պատմությունդ:

Գիրք-տետրից ավարտիր էջ 23-ի առաջադրանքները:

Փետրվար 20

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանական օրերին Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների պատրաստած նյութերը՝ այստեղ: Անդրադարձ կատարված աշխատանքներին:

Կարդա Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Գիրք-տետրից ավարտիր էջ 22-ի առաջադրանքները:

Փետրվար 16

Թելադրություն

Համբարձումը երազում է նկարիչ դառնալ: Նա արդեն նկարում էր ջրաներկով, գունավոր մատիտներով և նուրբ վրձնով: Հորեղբայրը նրան նվիրել է վարդագույն, ծիրանագույն, շագանակագույն, մուգ կանաչ և դարչնագույն յուղաներկեր:

Հանգստյան օրերին ավարտեք փետրվարի 14-ի Թումանյանական ստուգատեսի առաջադրանքը և փետրվարի 13-ի լրացուցիչ առաջադրանքը:

Գիրք-տետրից ավարտեք էջ 21-ի առաջադրանքները:

Փետրվար 15

Սիրելի սովորողներ, վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 15.00, մասնակցելու ենք մեդիաուրբաթին և ասմունքելու ենք Սասունցի Դավթից առաջին ու երկրորդ հատվածները: Վաղվա համար կհանգեք սպիտակ վերնաշապիկ, մուգ (սև կամ կապույտ) ներքև:

Գիրք-տետրից ավարտեք էջ 20-ի առաջադրանքները:
Ձեզ հետ կբերեք ականջակալ:

Փետրվար 14

Գիրք-տետրից ավարտիր էջ 19-ի առաջադրանքները:

Թումանյանական ստուգատեսի շրջանակում, ինչպես պայմանավորվեցինք դասարանում, յուրաքանչյուրդ պատրաստեք որևէ հետաքրքիր նյութ՝ որպես նվեր մեր մեծ բանաստեղծին: Աշխատանքներն ավարտին հասցրեք մինչև Թումանյանի ծնունդը՝ փետրվարի 19-ը: Աշխատանքները կարող են լինել ամենատարբեր ձևաչափերի`​ տեսանյութ, ռադիոնյութ, հարցազրույց և այլն: Առաջարկում եմ հետևյալ թեմաները, եթե ունենաք այլ մտահղացումներ, շատ ավելի լավ: Այսպիսով`

  • Թումանյանի որևէ ստեղծագործության նկարազարդում
  • Ովքեր կարողանում են որևէ երաժշտական գործիքով նվագել, կարող են Թումանյանի բանաստեղծություններից մեկը երգի վերածել և ներկայացնել` տեսանյութի տեսքով
  • Հարցազրույցներ Թումանյանի կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին
  • Իմ նվերը Թումանյանին` տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով
  • Թումանյանը ընտանիքում. ընտանիքով ընթերցում ենք Թումանյան
  • Թումանյանի հետքերով` փողոց, արձան, տուն-թանգարան, թանգարան
  • Թումանյանական ինքնաստուգման թեստ
  • Ինչ կասեր Թումանյանն այսօր…

Փետրվար 13

Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը սովորել: Ովքեր վատ էին սովորել, սովորում են շատ լավ, ովքեր չէին սովորել, անպայման սովորում են:

Գիրք-տետրից ավարտիր էջ 18-ի առաջադրանքները:

Լրացուցիչ առաջադրանք՝ Հովհաննես Թումանյանը որպես հայրիկ:
Գրեք փոխադրություն-շարադրություն Թումանյանի մասին որպես հայրիկի: Գրավոր փոխադրեք Նվարդ Թումանյանի հուշերից: Գրեք ձեր կարծիքը, մեկնաբանեք` դուք ինչ եք մտածում հայրիկ Թումանյանի մասին: Գրեք նաև այն մասին, թե ընդհանրապես ինչն եք կարևորում հոր կերպարում: Աշխատանքը հրապարակեք բլոգում, կցեք Թումանյանի, նրա զավակների նկարներից և ուղարկեք ինձ:

Փետրվար 9

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբն է, չմոռանաք մասնակցել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 17-ի առաջադրանքները:

Անգիր սովորիր Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Կատարիր Ընթերցարանի՝ էջ 174-ի առաջադրանքներից 2-րդ և 3-րդ առաջադրանքները:

Մատենադարանում

Փետրվար 8

Գիրք-տետրից ավարտիր էջ 16-ի առաջադրանքները:

Շատ լավ կարդալ սովորիր Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Բանաստեղծությունը կա նաև Ընթերցարանում, էջ 174:
Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Փետրվար 7

Ճամփորդության մասնակիցներ,  մանրամասն պատմում եք դեպի Մատենադարան ճամփորդության մասին: Գրեք այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք և սովորեցիք Մատենադարանում
  • Աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Փետրվար 6

Սիրելի սովորողներ, վաղը գնում ենք Մատենադարան:

Գիրք-տետրից ավարտիր էջ 15-ի առաջադրանքները:

Կարդա Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Բանաստեղծությունը կա նաև Ընթերցարանում էջ 174:

Փետրվար 2

Կարդա նոր պատմություններ Նվարդ Թումանյանի հուշերից, այս անգամ էլ ընտրիր այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիր ու սովորիր պատմել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 14-ի առաջադրանքները:

Կրկնիր Հովհաննես Թումանյանի «Ախ, ինչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը:

Ինքնաստուգում՝ Թումանյանական թեստ

Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Ամանոր, պատկերազարդ, փորձել, ուղտ (կենդանի), աղջիկ, հոգատար, նուրբ, ոգևորել, հոգս, հաղթահարել:

Փետրվար 1

Նորից կարդա Նվարդ Թումանյանի հուշերը իր հայրիկի՝ Հովհաննես Թումանյանի մասին: Ապա ընտրիր այն պատմությունը, որը քեզ ամենաշատը դուր եկավ, սովորիր պատմել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 12-ի առաջադրանքները:

Լրացուցիչ առաջադրանք՝  ընտրիր որևէ թեմա, որը հատկապես քեզ դուր է գալիս, (դասարանում խոսել ենք այս մասին), կարդա այդ մասին, ուսումնասիրիր, ապա այդ թեմայով պատրաստիր ռադիոնյութ: Հիշիր, որ ռադիոնյութը պետք է ունենա սկիզբ, այսինքն ողջույնի խոսք պետք է ասես ու ներկայանաս, ապա խոսես այն մասին, թե ինչի մասին է լինելու քո ռադիոնյութը, լավ կլինի նաև այդ թեմայով հետաքրքիր հարցեր մտածես ու հարցազրույցներ վերցնես քո շրջապատից, վերջում ամփոփես և հրաժեշտ տաս: Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Հունվար 31

Գիրք-տետրից տրված առաջադրանքները չէին կատարել հետևյալ սովորողները՝ Գաբրիել, Մարինա, Իռեն, Ավագյան Անի, Արտակ:

Անգիր սովորիր հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Կարդա Նվարդ Թումանյանի հուշերը իր հայրիկի՝ Հովհաննես Թումանյանի մասին:

Հունվար 30

Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»:

 Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

 Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
 զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
հանճարոյ— հանճարի

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Անգիր սովորիր հայերեն առաջին նախադասությունը:
Գիրքտետրից կատարիր էջ 11-ի առաջադրանքները:

Հունվարի 26

Սիրելի սովորողներ, երկուշաբթի օրվանից աշխատելու ենք Գիրք-տետրով: Կարող եք տպել և տպած բերել կամ գիրք-տետրը անպայման ներբեռնեք ձեր համակարգչի մեջ:

Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է … թվին Տարոն գավառի  …  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք:

***

Կրկնեք Սասունցի Դավթից սովորած հատվածները, հատկապես Դավթի խոսքերը՝

Ով քնած է՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն է՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել է՝ զենք կապեցեք
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քնած
Դավիթ գող-գող եկավ, գնաց…

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հունվարի 25

Կարդա Մատենադարանի մասին:

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Հունվարի 19

Կրկնիր «Սասունցի Դավթից» մեր սովորած հատվածները:
Անգիր սովորիր հետևյալ հատվածը:

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հունվարի 17

2800 խնդրով Երևան. ստեղծագործական մոտեցում

Դասարանում ռոդարիական հնարքներն օգտագործելով գրել ենք Երևանի խնդիրները ներկայացնող լիմերիքներ: Ինչպես է գրվում լիմերիքը, վերհիշելու համար կարդա Ջաննի Ռոդարիի «Ստեղծական երևակայության քերականություն» գրքից էջ 50 ՝ Լիմերիքի ստեղծումը:
Քո գրած լիմերիքին համապատասխան նկար նկարիր, կցիր նյութին, հղումն ուղարկիր ինձ:

Հունվարի 16

  • Ամփոփում ենք ուսումնական ձմեռը. «Խոշորացույց»-ում տեղադրել եմ այն սովորողների աշխատանքները, ովքեր իրենց բլոգներում պատմել են իրենց կարդացած գրքերի մասին:
    Բոլորդ մեկ անգամ ևս նայեք, կարդացեք, թե ինչ են կարդացել ձեր ընկերները:
    Ովքեր դեռ չեն գրել իրենց կարդացած գրքի մասին, աշխատանքն այսօր ավարտեք և հղումն ուղարկեք ինձ և պատրաստվեք դասարանում բանավոր ներկայացնելու:
  • Լրացրու բաց թողած տառերը:Պինգվինները մար-կանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի
    փետուրները մու- կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա
    մարմինը ձ-ված է, ճկուն: Մայր պինգվինը իր ձուն թա-ցնում է փորի
    փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:
  • Կետադրիր հետևյալ տեքստը:Աշուն է:Վարդան պապը Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու
    խնձորենու տանձենու դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին
    բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի
    արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում Էին:
    Նրանք օգտվում էին այգու բարիքներից  հավաքում էին չորացած
    ճյուղերը դասավորում պատերի տակ:

***

Սիրելի սովորողներ, այսօր ժամը 19.00-ին հայերենի ֆլեշմոբն է: Չմոռանաք մասնակցել:

Ճամփորդության մասնակիցներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին, հղումն ուղարկեք ինձ: Պատմեք, թե ուր էիք գնացել, ինչեր տեսաք, ինչն էր ամենահետաքրքիրը, ինչ նոր բաներ իմացանք, ինչ տպավորություններով վերադարձաք:

Ստորև ձմեռային ճամբարի մեր ջոկատի գործունեությունն է ըստ օրերի

Ձմեռային ճամբար

Դեկտեմբերի 25- հունվարի 8

  • Ովքեր չեն ամփոփել 2017 թվականը, չեն գրել շարադրությունը՝ «2017 թվականն ու ես», շտապեք գրել մինչև Ամանոր, որ Ձմեռ պապն էլ ձեզ չմոռանա   Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Պատմիր մեր շուրջտարյա նախագծով սկսած, նաև արձակուրդի օրերին կարդացածդ գրքի (գրքերի) մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Կրկնիր «Սասունցի Դավթից» անգիր սովորած հատվածները, որոնք լավ չէիր սովորել, սովորիր:

Լրացուցիչ աշխատանք՝

  • Պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 22

Սիրելի սովորողներ, կարող եք ձեզ տեսնել՝ «Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

Ամփոփիր անցած տարին, գրիր շարադրություն «2017 թվականն ու ես»:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական, առանց արհեստական բառերի և արտահայտությունների
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
  • Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Սասունցի Դավթի վերաբերյալ ձեր կազմած հարցերով Անին և Սոֆին ևս թեստեր են կազմել՝ թեստ 1թեստ 2:

Անգիր սովորիր այս հատվածը՝

Ով քնած է՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն է՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել է՝ զենք կապեցեք
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քնած
Դավիթ գող-գող եկավ, գնաց…

Դեկտեմբերի 21

«Սասունցի Դավիթը» կարդա մինչև վերջ, անծանոթ բառերը դուրս գրիր:
Կազմիր հարցեր կարդացածդ հատվածի վերաբերյալ:

Անուշիկ Մանուկյանի պատրաստած թեստն  է, կարող եք խաղալ:

Դեկտեմբերի 20

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 81-87:

Բանավոր պատասխանիր հետևյալ հարցերին՝

  • Ո՞ր հատվածն էր ամենահետաքրքիրը:
  • Ո՞ր հատվածն էր ամենածիծաղելին:
  • Ո՞ր հատվածն էր ամենահուզիչը:
  • Պատմիր քեզ դուր եկած հերոսի կամ հերոսների մասին:
  • Պատմիր, թե որ հերոսը քեզ դուր չեկավ, ինչո՞ւ:
  • Ինչպիսի՞ն էր Դավիթը:
  • Թվարկիր հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով:
  • Ի՞նչ նոր բառերի և արտահայտությունների ես հանդիպել պոեմում, որ տպավորվել են:
  • Ի՞նչ հարցեր առաջացան պոեմը կարդալիս:

Լրացրու բաց թողնված բառերը:

Եր-անը Հայաստանի մայրաքաղաքներից է: Այն հիմնել է Արգիշտի
թա-ավորը: Երևանը գտնվում է Արարա-յան դաշտում՝ Մեծ և Փոքր
Մասիսների դիմաց: Քաղաքի մի-ով հոսում են Հրազդան և Գետառ
գետերը: Գեղեցիկ է Հրազդանի ձորը, որը երևանցիների ամառային
հան-ստի վայրերից մեկն է եղել:

Դեկտեմբերի 15

Դասարանում. փոխադրություն՝ Հովհաննես Թումանյանի կենացը

Անգիր սովորիր Սասունցի Դավթի երրորդ հատվածը`էջ 61-62:

Նկարիր Սասունցի Դավթից որևէ հատված, որը քեզ դուր է գալիս և ուղարկիր ինձ:

Չեք մոռանում նաև մեր շուրջտարյա նախագիծը`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, կարծում եմ՝ արդեն ընտրել և կարդում ես, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 14

  1. Ըստ կարդացած հատվածների նկարագրիր և բնութագրիր Կոզբադնին:
  2. Նկարիր Կոզբադնին:
  3. Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 77-81, անծանոթ բառերը դուրս գրիր և փորձիր բացատրել:

Դեկտեմբերի 13

Դայանա, Ավագյան Անի, Գաբրիել, Սոնա, Էդմոնդ— «Սասունցի Դավիթը», էջ 72-77-ը համառոտ փոխադրում եք (գրավոր պատմում):

Մյուս սովորողները «Սասունցի Դավիթը» պոեմի վերաբերյալ կազմում են հարցեր (նվազագույնը` 10 հարց):

Դեկտեմբերի 12

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 72-77, անծանոթ բառերը դուրս գրիր և փորձիր բացատրել:
Վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:

Դեկտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Անգիր սովորիր Սասունցի Դավթի երկրորդ հատվածը`էջ 61:

Պարտադիր առաջադրանք`
Եթե դեռ գիրք չես ընտրել, այցելիր Մայր դպրոցի գրադարան, ուր կան հետաքրքիր, նկարազարդ գրքեր, տիկին Մարին կօգնի ընտրություն կատարել:
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 7

Լրացրու բաց թողնված տառերը:

Ար-ը բր-ոտ գազան է: Նրա ձա-երը առնետից քիչ մեծ են ծնվում: Արջերն ուտում են հատապտուղներ, մր-եր, գորտեր, ձկներ: Արջը մեղր շատ է սիրում: Նույնիսկ չի վախենում մեղվի
խայթոցից: Արջը ձմռանը ձա-երի հետ փակվում է որ-ում: Նրա մեծ ձագերը օ-նում են փոքրիկներին խնամելիս:

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 68-71

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 6

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-67

Հարցեր և առաջադրանքներից կատարիր առ. 7-ը գրավոր, առ.11-ը բանավոր:

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 5

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-67

Հարցեր և առաջադրանքներից կատարիր առ.` 3, 4, 5, 8:

Սասունցի Դավթի հատվածներից դուր գրիր մեկական պատմողական, հարցական, հրամայական և բացականչական նախադասություն:

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 1

Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում:

Լրացրու բաց թողնված տառերը:

Հայաստանի ամենաբար-ր լեռը Արագա-ն է: Նա քա-ագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թա-ավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծա-կված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց «հանդեր-անքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են
սառն-րակ աղ-յուրներ:

Անգիր սովորիր Սասունցի Դավթի առաջին հատվածը:
Կարդա հաջորդ հատվածները` էջ 63-67, դուրս գրիր անծանոթ բառերը, գտիր բացատրությունները և սովորիր:

Նոյեմբերի 30

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 61-62` առաջին երեք հատվածը:

  1. Սովորեք դերերով ընթերցել:
  2. Հարցեր և առաջադրանքներ բաժնից, էջ 62, կատարեք առ. 1, 3 (գրավոր), առ. 2, 4 (բանավոր):
  3. Վերնագրեք հատվածները:
  4. Կազմեք նոր բառեր հետևյալ արմատներով՝ օր, տուն, ջուր, հող, երգ, օդ, թագ:

Օրինակ` օր-այսօր, կեսօր, միջօրե, նախօրոք

Նոյեմբերի 29

Ընթերցարանից  կարդա «Սասունցի Դավիթը», էջ 61-62` առաջին երեք հատվածը , դուրս գրիր անծանոթ բառերը, գրքի վերջում կա բառարան, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Նոյեմբերի 24

Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրեք էջ 14-ի երկրորդ առաջադրանքը:

Ընթերցարանից կարդացեք Ստեփան Զորյանի «Փիլոսը», էջ 11:

Նոյեմբերի 23

Վախթանգ Անանյան «Ընտանի օձեր», համառոտ պատմիր պատմվածքը: Պատմվածքից հետո տրված հարցեր և առաջադրանքներից կատարիր առ.` 4, 6:

Նոյեմբերի 22

Ընթերցարանից կարդա Վախթանգ Անանյանի «Ընտանի օձեր» պատմվածքը, էջ 29: Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Նոյեմբերի 21

  1. Կազմիր բառեր հետևյալ բառերով՝

երբ, լեռ(ն), սուրբ, արև, զարդ

2.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական

3.Գրիր այս բառերի հոմանիշները՝

անդորր, ճամփա, թախանձել

4.Գտիր տրված հարցերի պատասխանները`

Եթե երեկ հինգշաբթի էր, վաղը`շաբաթ, ի՞նչ օր է այսօր-

Ի՞նչ են ասում գայլերի խմբին-

Ձկների խմբին-

Ոչխարների խմբին-

Մեղուների խմբին-

Թռչունների խմբին

Նոյեմբերի 17

Կատարիր առաջադրանքները:

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

  1. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

  1. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

  1. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Նոյեմբերի 16

Վախթանգ Անանյան «Թուխիկը», կարդալ, պատմել, պատմվածքից հետո տրված հարցերին պատասխանել:

Նոյեմբերի 15

Վախթանգ Անանյանի «Թուխիկը» կարդալ, պատմել, անծանոթ բառերը դուրս գրել, բացատրել:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն` սովորող-սովորեցնող նախագծով Շահսուվարյան Անին, Միքայելը, Սոֆին և Լիլիթը  այցելել են Արմինե Մնացականյանի դասարան, փոքրերին պատմել Սեբաստացու մասին: Նախագծին մասնակից սովորողները գրում են իրենց տպավորությունների մասին, իսկ լուսաբանման պատասխանատու Լիլիթը լուսաբանում է օրը:

Նոյեմբերի 14

Դասարանում կարդացել և հասկացել ենք Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը:

Աշխատանք բլոգում` գրել շարադրություն «Իմ ընթերցանության ոճը» կամ «Ինչպես եմ ես կարդում»:

Ընթերցարանից կարդացեք Վախթանգ Անանյանի «Թուխիկը», էջ 38:

Նոյեմբերի 10

Սիրելի սովորող, այսօր` նոյեմբերի 10-ն է, հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում:

Ստուգիր գրածդ և ինքնուրույն գտիր սխալներդ:

Համաշխարհային  ճանաչում ունի մեր Մատենադարանը: Երևան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման այցելում է ձեռագիր մատյանների  այդ յուրօրինակ թանգարանը: Մագաղաթյա թերթերը հայ ժողովրդի հինավուրց  մշակույթի  լուռ  վկայություններն  են: Մատյանների  գրողները  ու նկարազարդողները  օրնիբուն ճրագի աղոտ լույսի տակ  գեղեցկագրել ու պատկերազարդել են հորթի մշակված կաշվե թերթերը`  դարձնելով դրանք մեր  հնօրյա  անցուդարձի  ու հերոսական ազատամարտերի անգնահատելի հուշարձաններ:

Բառարանից օգտվելով բացատրիր հետևյալ բառերը`

հինավուրց-
օրնիբուն-
ճրագ-
աղոտ-
հորթ-
հնօրյա-
մագաղաթ-

Լրացուցիչ աշխատանք. նախագծային ուսուցում` սովորող-սովորեցնող նախագծով Սեբաստացիական օրերին նախագծին մասնակցել ցանկացող սովորողները այցելելու են իրենց կրտսեր ընկերներին և պատմելու Մխիթար Սեբաստացու և նրա գործունեության մասին:
Օգտակար հղումներ`

և այլն:

Նոյեմբերի 9

եմ օժանդակ բայը

Նորից նայիր երեկվա առցանց քննարկումը և գտիր, թե ընկերներիցդ ովքեր էին սխալներ արել եմ օժադակ բայը կիրառելիս:

Նոյեմբերի 8

Մասնակցիր առցանց քննարկմանը:

Նոյեմբերի 7

Գրել շարադրություն «Իմ ուսումնական աշունը»թեմայով, աշխատանքը տեղադրել բլոգում` նշելով Ուսումնական աշուն և Մայրենի լեզու բաժինները:
Վաղվա համար անպայման կարդացած եք գալիս  Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը»:

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդի ընթացքում`

  • Ընթերցարանից, ձեզ տվել եմ նաև գրքի թղթային տարբերակը, պարտադիր կարդացեք Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքը, առաջարկում եմ ընտրել և կարդալ նաև այլ ստեղծագործություններ:
  • Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրեք առաջին տասը էջը, կարող եք տպել և աշխատել:
  • Արձակուրդի ընթացքում պահիր օրագիր և նկարաշարերի ու հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը, հատկապես հետաքրքրաշարժ իրադարձությունները:

Հոկտեմբերի 26

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով, հղումն ուղարկել ինձ:

Հոկտեմբերի 25

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

  1. Ստեղծագործությունից դուրս գրիր ո՞վ հարցին պատասխանող բառեր:
  2. Ստեղծագործությունից դուրս գրիր ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
  3. Գրիր հայր, մայր, հորեղբայր, հորաքույր, կին, ընկեր բառերի ո՞ւմ հարցին պատասխանող ձևերը: Օրինակ՝  եղբայր-(ո՞ւմ) եղբոր:
  4. Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով՝ ընդամենը, նեղվածք, անօգուտ, խցկվել, հևիհև, աղտոտել, օվկիանոս:

Հոկտեմբերի 24

Կարդա Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը, բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Հոկտեմբերի 20

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը սովորել անգիր:

Դասարանում`
​Փոխադրություն. Պատմում է Նվարդ Թումանյանը:

Հոկտեմբերի 19

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծության անծանոթ բառերը սովորել:
Գրել շարադրություն «Իմ պապը» վերնագրով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Հոկտեմբերի 18

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը սովորել շատ լավ կարդալ, կատարել առաջադրանքները:

Հոկտեմբերի 17

Կարդա Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Հոկտեմբերի 13

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Կեցցեն բոլոր այն սովորողները, ովքեր այսօր թատրոնի սրահում պատմեցին իրենց կարդացած գիրքը:

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը մնում է նույնը: Կարողանաք լավ ու արտահայտիչ արտասանել:

Հոկտեմբերի 12

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը սովորել անգիր, իսկ վաղը, ինչպես նախապես հայտարարել էինք, կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր է:

Դասարանում գրել ենք փոխադրություն`Դրվագ Հովհաննես Թումանյանի կյանքից

Հոկտեմբերի 11

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը սովորել շատ լավ ու արտահայտիչ կարդալ, լրացնել կիսատ մնացած աշխատանքները:

Հոկտեմբերի 10

Համո Սահյան «Մայրամուտ»

***

Սիրելի սովորողներ, ձեր ցանկությամբ ընտրում և սկսում եք կարդալ որևէ գիրք մինչև մյուս ուրբաթ օրը: Մյուս ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, ամեն մեկդ պատմելու է իր կարդացած գիրքը: Հոկտեմբերի 13-ը հայտարարում ենք կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր:

Հոկտեմբերի 6

Փոխադրություն

Հոկտեմբերի 5

Կրկնել  սովորած բանաստեղծությունները:

Բառթելադրություն

աղջիկ, աղքատ, Ամանոր, ամբողջ, ամպ, այսօր, անբիծ, անգամ, անդադար, անընդհատ, անպատճառ, անցորդ, անօգնական, անօգուտ, աշխարհ, առյուծ, անդորր, առաջին, առողջ, արգելել, ավտոմեքենա, արդար, արթնանալ, արհամարհել, արցունք, արձակուրդ, արևելք:

Ստուգել, ուղղել սխալները, սխալ գրված բառերով կազմել նախադասություններ:

Հոկտեմբերի 4

Անգիր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը:

Գործնական քերականություն

  1. Ըստ «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծության ամբողջացրու նախադասությունները` պատասխանելով հարցերին:

Խաշամն ի՞նչ էր անում:
Քամու ձեռքերն ի՞նչ էին անում:
Ամպն ի՞նչ էր արել:
Ցերեկն ի՞նչ էր արել:
Ձյունն ի՞նչ է անելու:

  1. Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները:

Աշնանը դեղին տերևները թափվում են ծառերից: Անտառում արջը փնտրում էր իր քոթոթին: Առավոտյան ընդհանուր պարապմունքին մենք արտասանեցինք Համո Սահյանի՝ աշնան մասին բանաստեղծությունը: Բակում ծառերը օրորվում էին մեղմ քամուց:

  1. Գրիր հոմանիշները՝

մշուշ-
անբիծ-
հանգրվանել-
անդրանիկ-
թագավոր-
անդորր-

Հոկտեմբերի 3

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ», կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Սեպտեմբերի 29

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»բանաստեղծությունը սովորիր անգիր և ավարտիր կիսատ մնացած աշխատանքները:

Դասարանում` Բառթելադրություն

ախտ (հիվանդություն), աղջիկ, աղտ (կեղտ), ամպ, ամպամած, անդադար, անդորր(խաղաղ), անցորդ, աշխարհ, աջ, առանձին, առաջնորդ, առողջ, առույգ. ավագ, ավտոբուս, ավտոմեքենա, արագ, արդուկ, արգելել, արձակուրդ, արձան, արտասուք, արջ:

Ստեղծագործական աշխատանք
Շարադրիր մտքերդ աշնան թեմայով` ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը «Աշուն է», «Աշնան քամին». «Աշնան գույները»: Կարող ես ինքդ նոր վերնագիր մտածել: Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Սեպտեմբերի 28

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Սեպտեմբերի 27

Համո Սահյան «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը սովորիր անգիր:

Գործնական քերականություն

1.Կազմի՛ր նախադասություններ ձկնիկ, առու, քար, ծով, երեխաներ, մարդբառերով այնպես, որ նրանք գործողություն կատարեն, այսինքն լինեն` ենթակա: Ենթական նախադասության այն անդամն է, որը ինչ որ բան է անում կամ լինում, պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Օրինակ` Տղան նվագում է (ո՞վ է նվագում) : Նախադասության ենթական տղան է, նա է գործողություն կատարում:

2.Մեկ բառով գրիր`

պար գալ-
լաց լինել-
շատ խոսող-
աստղերով զարդարված-
ձյունով պատված-
արծաթով օծված-

Լրացուցիչ առաջադրանք`

Մարիետ Սիմոնյանի Հայոց լեզու գրքից կատարիր էջ 9-ի առաջադրանքները:

Սեպտեմբերի 26

Համո Սահյան «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»բանաստեղծությունը սովորիր անգիր և կատարիր առաջադրանքները:

Սիրելի՛ սովորողներ, Սարոյանական օրերի ամփոփում-լուսաբանումը կարող եք տեսնել մեր կրթահամալիրի գլխավոր կայքում: Կեցցե՛ք:

Սեպտեմբերի 22
Գրավոր աշխատանք`
ԱռաջադրանքՀամացանցից, այլ աղբյուրներից այս անգամ էլ հանիր տեղեկություններ Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքի մասին, կարդա, քո բառերով շարադրիր բլոգում:

Սեպտեմբերի 20

Սարոյանական օրերի ամփոփում

Բանավոր պատասխանիր հարցերին:

  1. Թվարկիր Վիլյամ Սարոյանի այն առակները, որոնք անցել ենք այս տարի:
  2. Ի՞նչ է սովորեցնում Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը:
  3. Ի՞նչ խորհուրդներ տվեցիր «Առյուծն ու նապաստակը» առակի հերոսներին:
  4. Ո՞րն է «Երկու արաբների պատմությունը» առակի ասելիքը:
  5. Ինչպիսի՞ մարդ է Սարոյանը, ի»նչ ես կարդացել նրա մասին:
  6. Վիլյամ Սարոյանը ի՞նչն է համարում մարդու երկար ապրելու գաղտնիքը:
  7. Ինչպիսի՞ աշակերտ է եղել Սարոյանը:
  8. Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ո՞րն ենք կարդացել:
  9. Պատմվածքից ո՞ր հերոսն է քեզ դուր եկել, ինչո՞ւ:
  10. Պատմվածքից ո՞ր հատվածն է քեզ դուր եկել, ինչո՞ւ:
  11. Ի՞նչ նոր բառեր ես սովորել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները անցնելիս:

Սեպտեմբերի 23-ին «Անկախության օր. բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում գնում ենք Արա լեռ:
Գրավոր աշխատանք`
ԱռաջադրանքՀամացանցից, այլ աղբյուրներից հանիր տեղեկություններ Արա լեռան մասին, կարդա, քո բառերով շարադրիր բլոգում:

Դասարանում

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Գրավոր աշխատանք`

1.Բնութագրի՛ր հորը:

Բանավոր աշխատանք`
2.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
3.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Սեպտեմբերի 19

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Բանավոր աշխատանք`

  1. Թվարկիր հերոսներին:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:

Գրավոր աշխատանք`

1.Հիշի՛ր այն օրը, երբ դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց: Գրի՛ր այդ մասին «Իմ առաջին օրը դպրոցում» վերնագրով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Այսօր Էդմոնդը չի մասնակցել բանավոր աշխատանքին, քանի որ դասին եկել էր անպատրաստ. պատմվածքը կիսատ էր կարդացել:

Սեպտեմբերի 15

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը:

Դասարանում`
Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը» առակի ընթերցում, քննարկում
Առցանց դաս
Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում

Սեպտեմբերի 14

Կարդա տրված առակը:
Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը» 

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Այսօր ակտիվ աշխատել են բոլորը, գերազանց են աշխատել Լիլիթը, Արեգը, Անին, Սոֆին, Մարինան:

Նախադասություն. նախադասության գլխավոր անդամներ

Սեպտեմբերի 13

Ապագայի աղջիկները… Հատված Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից, կարդա, կատարիր առաջադրանքները:

Դասաժամին ամփոփել ենք Սարոյանական օրերին մինչև հիմա  անցած նյութերը, ի մի բերել` ինչ ենք սովորել, ինչն է տպավորվել: Պատրաստել ենք ռադիոնյութ:

Սեպտեմբերի 12

Դասապրոցեսին ակտիվ են եղել Միլենան, Սոֆին:

Վիլյամ Սարոյանը սրամտում է…  կարդա, սովորիր պատմել, պատասխանիր հարցերին:

***

Սիրելի սովորողներ, «Խոշորացույց» ամսագրի համար այս անգամ ընտրվել են Լիլիթի, Սոֆիի, Վահանի և Անուշկայի հորինած առակները, կեցցեք, կարող եք կարդալ այս հղումով:

Վաղվա համար կարդում եք Վիլյամ Սարոյանի Նախնիների երկարակեցության գաղտնիքը, բանավոր պատասխանում տրված հարցերին:

Սեպտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր` սեպտեմբերի 8-ին, հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել, իսկ հանգստյան օրերին առաջարկում եմ կարդալ Վիլյամ Սարոյանի մասին հետաքրքիր պատումներ:

Սրամտում է Սարոյանը
Իր մասին պատմում է Սարոյանը
Բարի հսկան

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», դերերով ընթերցում, քննարկում:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

  1. Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Լրագիր վաճառող-
Զվարճություն սիրող-
Հաց վաճառող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

  1. Գրի´ր տրված բառերի հոմանիշները, կարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-

Սրտաճաք լինել-

4.Անապատի նավծովերի տիրակալգորշ հսկակենդանիների արքաՈ՞ր կենդանին չնշվեց:

ա) առյուծը բ) փիղը գ) ձին դ )ուղտը ե) կետը

Դասապրոցեսին ակտիվ մասնակցել են Վահանը, Հեղինեն, Միլենան, Լիլիթը և Գաբրիելը:

Սեպտեմբերի 7

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», առակը կարդալ, պատմել, կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

  1. Խորհուրդներ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

  1. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:

Սեպտեմբերի 6

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Բառ և նախադասություն

Հետևյալ բառերից կազմեք նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում փոխելով բառերի վերջավորությունները:

  1. Որսորդ, գնդակ, վիրավորել, առյուծ:
  2. Կրիա, սողեսող, մոտենալ, առյուծ:
  3. Առյուծ, վիրավորվել, կրիա, խոսքեր:

Լրացուցիչ աշխատանք

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Սեպտեմբերի 5

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները. ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել:
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:
  4. Ո՞րն է առակի իմաստը:

Դասարանում կարդացել, պատմել, քննարկել ենք առակը, բոլոր առաջադրանքները բանավոր կատարել ենք, տանը նորից կարդացեք, առակը սովորեք պատմել, իսկ հարցերի պատասխանները գրեք բլոգում՝ տեղադրելով Մայրենի լեզվի բաժնում:

Սեպտեմբերի 4

Դասարանում սովորողները ներբեռնել,  լրացրել և հետ են ուղարկել մեյլերին ուղարկված հարցաթերթիկը:
Շուտ ավարտողները կարդացել են Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»:
Ովքեր դասարանում չեն հասցրել կարդալ, պետք է  կարդան տանը:

3-րդ դասարան

Ամառային արձակուրդներ

  1. Ամառային ընթերցանություն,  կարդացածդ գրքերի շուրջ կատարած աշխատանքներդ տեղադրիր բլոգում, հղումներն ուղարկիր ինձ:
  2. Գրիր շարադրություն՝ «Ամառվա իմ ամենահավես օրը», կցիր նաև այդ օրվա հավես նկարներից, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Հունիս 8՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մայիս 25- Հունիս 8

Սիրելի երրորդցիներ, գիտեք, որ ընկեր Տաթևի շնորհիվ ձեր դասարանը պայմանավորվածություն ունի Գաֆեսճյան կենտրոնի հետ՝ մասնակցելու նրանց կազմակերպած «Սասունցի Դավիթ» ինտերակտիվ դասին: Հունիսի 8-ին գնալու ենք Գաֆեսճյան կենտրոն: Մինչ այդ աշխատեք մինչև վերջ կարդալ «Սասունցի Դավիթը»: Հարցերի դեպքում՝ գրեք:

Մայիս 23

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը»,  9-12-րդ հատվածները:

  1. Գտիր ճարը կտրված, ապրուստը կտրել, մտքի ծովն ընկած, շեն անել արտահայտությունները և բացատրիր:
  2. Վերնագրիր հատվածները:
  3. Ի՞նչ իմացար որսասարի մասին:

Մայիս 22

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը»,  8-12-րդ հատվածները:

Կարդա, դուրս գրիր անծանոթ բառերը, փորձիր բացատրել:

Մայիս 21

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը»,  5-8-րդ հատվածները:

  1. 5-8-րդ հատվածները կարդա:
  2. Բնութագրիր Ձենով Օհանին ու նրա կնոջը:
  3. Գրիր, թե այս հատվածներից որը հավանեցիր և ինչո՞ւ:
  4. Հատվածներից իմացանք, որ ոչխարների խմբին ասում են հոտ, իսկ կովերինը՝ նախիր: Ուրիշ էլ ի՞նչ խմբերի անուններ գիտես, որը գիտես, լրացրու՝

Գայլերի խումբ-

Ձկների խումբ-

Մեղուների խումբ-

Աղվեսների խումբ-

Խոզերի խումբ-

այծերի խումբ-

թռչունների խումբ-

ձիերի խումբ-

աստղերի խումբ-

մարդկանց խումբ-

Մայիս 17

Սիրելի սովորողներ, կեցցեք, բավականին հետաքրքիր պատմություններ էիք հորինել, նաև նշեմ, որ բավականին հմուտ եք բլոգավարության մեջ, սակայն որոշ սովորողների բլոգներում ես չգտա այս ընթացքում մեր կատարած այն աշխատանքները, որոնք պետք է հրապարակվեին բլոգներում: Խոսքը Հովհաննիսյան Միլենայի, Առուշանյան Ալեքսի, Աշուղյան Նարեի, Խալաթյան Նատալիի, Պողոսյան Նարեկի, Ղազարյան Տիգրանի, Խուդոյան Դավիթի մասին է:  Շաբաթ, կիրակի օրերին լրացրեք բացթողումները:

Կատարիր առաջադրանքները:

1.Կարդա առակը, լրացրու բաց թողած տառերը:
Առակ
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտա-ելուց հետո որոշեց  խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պա-կեց։ Խեղ-, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղ-ր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։ Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։ Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

  1. Վերնագրիր առակը:
    3. Ո՞րն էր առակի ասելիքը. ի՞նչ հասկացար:
    4.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

քարայր-
մտածել-
ագահ-
5. Բացատրիր հետևյալ բառերը՝

ուժասպառ-
ագահաբար-

6.Գրիր մեկ բառով:

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող,  կին բժիշկ, բալի ծառ:

«Սասունցի Դավիթը». նորից կարդա 5-րդ հատվածը, սովորիր պատմել:

Մայիս 16

Բառային աշխատանք՝ սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը, ամեն շարքից ընտրիր մեկ բառ և կազմիր նախադասություն:

երբ-երբեմն, երբեք, երբևէ, երբևիցե
երփն (գույն)- երփներանգ, երփնավառ

Ստեղծական աշխատանք՝ 
Շարունակիր պատմությունը, վերնագրիր, աշխատանքը տեղադրիր բլոգում:

Մի օր Սասունցի Դավիթը շրջում էր Սասմա սարերում և հանդիպեց…

«Սասունցի Դավիթը». Կարդա 5-րդ հատվածը:

Մայիս 15

Բլոգային աշխատանք. 4-րդ հատվածը գրավոր պատմիր բլոգում, վերնագրիր, ուշադրություն դարձրու, որ խոսքդ լինի հասկանալի ու կապակցված, գրքային չլինի: Ուշադրություն դարձրու նաև ուղղագրությանը և կետադրությանը:

Մայիս 14

Քո նկարածը իր հատվածի հետ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Կարդա 4-րդ հատվածը և կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Ովքեր լավ չէի սովորել անգիրը, սովորում են:

Մայիս 10

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը»,  1-ին, 2-րդ և 3-րդ հատվածները:

  1. Կազմիր նախադասություններ դյուցազուն, կորյուն, ավանդել, հսկաբառերով:
  2. Այս հատվածներից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր), օրինակ` իշխել, ծերանալ… Հիմա ինքդ շարունակիր…
  3. Քո իմացած համակարգչային որևէ ծրագրով նկարիր քեզ դուր եկած հատվածը:
  4. Ընտրիր քեզ դուր եկած հատվածը և սովորիր անգիր:

Մայիս 7

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը», կարդա 1-ին, 2-րդ և 3-րդ հատվածները:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:
  3. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
  4. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
  5. Մհերի անունից պատմիր այս հատվածը:

Մայիս 5

Կարդա Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»բանաստեղծությունը, կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքները, ապա բանաստեղծությունը սովորիր անգիր:

Մայիս 3

Գիրք-տետրից կարդա «Նորից դպրոցում» պատմվածքը, սովորիր պատմել, կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 25- մայիս 1

Գիրք-տետրից կարդալ Ստեփան Զորյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը, սովորել պատմել և կատարել առաջադրաքները:

Կարդացեք  ձեր ընկերների հորինած պատմությունները խեցգետնի մասին:

Բառային աշխատանք (կատարիր տրված առաջադրանքները)

1.Լրացրու բաց թողած տառերը:

Հայաստանի ամենաբար-ր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թա-ավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծա-կված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բ-ում են սառն-րակ աղբյուրներ:

2.Բառարանից օգտվելով բացատրիր հետևյալ բառերը՝ ստորոտ, հանդերձ, սառնորակ, քառագագաթ:

3.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Բարձր-
թագ-
ձյուն-
հանդերձ-

  1. Բացատրիր հետևյալ նախադասությունը՝Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում:

Ապրիլ 19

Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը», կատարիր ստեղծագործությունից հետո տրված առաջադրանքները:

Ապրիլ 18

Գրավոր պատասխանիր քո ընտրած ստեղծագործությունից հետո տրված հարցերին:

Կարդա′ Ռոդարիի «Երիտասարդ խեցգետինը», դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանով գտի′ր բացատրությունները և սովորի′ր:

Ապրիլ 17

Ընտրիր  Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից մեկը, կարդա, սովորիր պատմել:

Ապրիլ 16

«Ճանապարհորդ Ջեկոն»

Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ:

Գիրք-տետրից կարդա էջ 62-ի տեքստը և կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 12

Դասարանում՝ առաջադրանքների ստուգում, քննարկում, բառային աշխատանք:

Տանը՝ Պատմել սովորել «Ճանապարհորդ Ջեկոն», երկրորդ մասը, կատարել էջ 61-ի առաջադրանքները:

Լրացուցիչ առաջադրանք՝ համացանցից, այլ աղբյուրներից գտնել այնպիսի տեղեկություններ շների մասին, որոնց մասին չգիտեիք, խմբագրել, տեղադրել բլոգում:

Ապրիլ 11

Դասարանում՝ կարդացել ենք սովորողների պատումները՝ Թե ինչ եղավ հետո, երբ Ջեկոյին դուրս նետեցին գնացքից, կատարել սխալների ուղղում:

Կարդացել ենք «Ճանապարհորդ Ջեկոն», երկրորդ մասը:
Բառային աշխատանք՝
Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ անգամ-ք լսում ենք, գ գրում

Տանը՝ Նորից կարդա «Ճանապարհորդ Ջեկոն», երկրորդ մասը, կատարիր էջ 60-ի առաջադրանքները:

Ապրիլ 10

Դասարանում՝ առաջադրանքների ստուգում, սխալների ուղղում

Բառային աշխատանք՝

Կազմիր նոր բառեր ճանապարհ բառով, օրինակ՝
Ճանապարհ- ճանապարհել, շարունակիր ….

Գրիր ճանապարհ բառի հոմանիշները, կարող ես օգտվել Հոմանիշների բառարանից:

Լրացրու բաց թողած տառերը՝

Լեզուն մի միջոց է, որով միմյանց են հաղոր-ում իրենց մտքերը,
փոր-ը: Ամեն ժողովուր- ունի իր մայրենի լեզուն: Մեր լեզուն անցել է
երկար ու ձիգ ճանապար-  և գոյատևել է մինչև այս-ր: Հայերենը
եր-եցիկ, հարուստ ու գեղեցիկ լեզու է:

Լեզվական խաղ՝ Բառքամոցի

Տանը՝

«Ճանապարհորդ Ջեկոն» (առաջին մասը), կարդալ, սովորել պատմել
Բլոգային աշխատանք՝ Ի՞նչ եղավ հետո … հորինիր և շարունակիր պատմությունը, աշխատանքդ վերնագրիր:

Ապրիլ 9

Դասարանում՝

  • պատմել ենք Աղայանի մանկական պատմվածքներից ընտրած և կարդացած պատմվածքները
  • կատարել բառային աշխատանք
  • Գիրք-տետրից հատվածաբար կարդացել ենք «Ճանապարհորդ Ջեկոն», վերնագրել հատվածները

Տանը՝ Գիրք-տետրից «Ճանապարհորդ Ջեկոն» , առաջին մասը կարդալ, կատարել առաջադրանքները:

Ապրիլ 4

Ընտրիր Աղայանի պատմվածքներից ևս մեկը, կարդա, սովորիր պատմել այնպես, որ կարողանաս դասարանում ներկայացնել ընկերներիդ և ինձ:

Ապրիլ 3

Ղազարոս Աղայան «Ծառերի գանգատը», կարդա, կատարիր առաջադրանքները: