2022-2023

Ուսումնական ամառ․ հուլիս-օգոստոս

Սիրելի սովորող, նայիր այս նախագիծը, մասնակցիր, ուսումնական ամառդ դարձրու էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ։

Սիրով՝ ընկեր Մարինե

Մայիսի 22

Երկուշաբթի— Ինքնաստուգում, լրացրու հարցաշարը։
Բլոգում լրացրու մայիս ամսվա բաց թողած աշխատանքներդ։

Երեքշաբթի- հինգշաբթի— Հարցերը տեղադրիր բլոգում և պատասխանիր։

Ուսումնառության 5 տարիներ /հաշվետու պատում/

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը Արևելյան դպրոցում, կցի՛ր նաև լուսանկարը։
  2. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է: Նկարագրիր և բնութագրիր նրան։
  3. Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Պատմի՛ր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
  4. Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
  5. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Կցիր հղումը։
  6.  Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
  7. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
  8. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
  9. Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
  10. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:
  11. Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
  12. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։
  13. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:
  14. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։
  15. Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
  16. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ուրբաթ-հաշվետու պատումների ներկայացում

Մայիսի 15-19

Երկուշաբթի – Տեքստային աշխատանք․ կարդա, տրված առաջադրանքներից քո ընտրությամբ կատարիր 7 առաջադրանք։
Վերհիշիր Թումանյանից սովորած բանաստեղծությունները։
Երեքշաբթի- Տեքստային աշխատանք․ ավարտիր առաջադրանքները։
Վերհիշիր Թումանյանից սովորած բանաստեղծությունները։
Չորեքշաբթի5-1 դասարան— այցելություն Թումանյանի թանգարան։Մասնակցություն թանգարանում գործող կրթական ծրագրին՝ Թումանյանի ստեղծած խաղերը։
Բլոգում գրիր ճամփորդության մասին։
Հինգշաբթի5-2 դասարան-այցելություն Թումանյանի թանգարան։Մասնակցություն թանգարանում գործող կրթական ծրագրին՝ Թումանյանի ստեղծած խաղերը։
Բլոգում գրիր ճամփորդության մասին։
Ուրբաթ— Ճամփորդապատումների ընթերցում, խմբագրում
Ընթերցանության նյութ․ Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Մայիսի 8-12

Շաբաթվա բանաստեղծությունը/սովորիր բերանացի/
Գրիգոր Նարեկացի

Տաղ Վարդավառի

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային: 

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու սոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց: 

Երկուշաբթի— Մայիսյան հավաքի շրջանակում այսօր այցելել ենք Միջին դպրոց։ Բլոգում պատմիր Միջին դպրոցի մասին։ Պատմիր տպավորություններիդ և ակնկալիքներիդ մասին։
Չորեքշաբթի— Կարդում ենք Աղայան․ Եղեգնուհին, կարդա հինգերորդ հատվածը, կատարիր առաջադրանքները։
Հինգշաբթի— Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ
Ուրբաթ— Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում
Եղեգնուհին, գրիր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ, բնութագրիր հերոսներին, ի՞նչ սովորեցիր այս հեքիաթից։

Մայիսի 2-5

Շաբաթվա բանաստեղծությունը/սովորիր բերանացի/
Գրիգոր Նարեկացի

Տաղ Վարդավառի

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային: 

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու սոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց: 

Երեքշաբթի— Կարդում ենք Աղայան․ Եղեգնուհին, կարդա երրորդ հատվածը, կատարիր առաջադրանքները։
ՉորեքշաբթիԳործնական քերականության առաջադրանքների ստուգում
Հորինիր այնպիսի պատմություն, որտեղ կոչականով նախադասություններ լինեն։ Ուշադրություն դարձրու կետադրությանը։
Հինգշաբթի— Ընթերցողական նախագիծ․ յուրաքանչյուր սովորող դպրոց է գալիս իր գրքով, կարդում է դա, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն  ուղարկում։ Գրքեր ընտրելու համար կարող եք օգտվել նաև Ընթերցարանից։
Ուրբաթ— Կարդում ենք Աղայան․ Եղեգնուհին, կարդա չորրորդ հատվածը, կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 25-29

Շաբաթվա բանաստեղծությունը
Գրիգոր Նարեկացի

Տաղ Վարդավառի

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային: 

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու սոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց: 

Երեքշաբթի—  Կարդում ենք Աղայան․ Եղեգնուհին․ կարդա առաջին հատվածը, կատարիր առաջին հատվածի առաջադրանքները։
Չորեքշաբթի – Գործնական քերականություն, կատարիր առաջադրանքները։
Հինգշաբթի—  Կարդում ենք Աղայան․ Եղեգնուհին, կարդա երկրորդ հատվածը, կատարիր առաջադրանքները
Ուրբաթ- ապրիլ ամսվա ամփոփում․ լրացրու ֆայլը
Լրացրու ապրիլ ամսվա ընթացքում բաց թողած կամ թերի արված աշխատանքներդ։

Լրացուցիչ կրթության փաթեթ՝ Կարդում ենք Աղայան

Ապրիլի 17-21

Երկուշաբթի- Աղայան Հնարագետ ջուլհակը, 3-րդ հատվածը։ Պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից․
1․ Ինչու՞ թագավորը բարկացավ գիտնականների վրա։
2․ Թվարկիր հերոսներին և բնութագրիր։
3․ Ինչպե՞ս ջուլհակն ազատեց ժողովրդին դերվիշից։
4․ Վերնագրիր հատվածը։
5. Թագավորն ինչպե՞ս անվանեց գիտնականներին, ինչու՞:
Բլոգում գրիր կարծիքդ Աղայանի Հնարագետ ջուլհակը ստեղծագործության մասին։
Երեքշաբթի— Գործնական քերականություն, կատարիր առաջադրանքները։
Չորեքշաբթի – Կարդում ենք Աղայան, ընտրիր Աղայանի ստեղծագործություններից մեկը, որը չենք կարդացել։ Կարդա, բլոգում ներկայացրու կարդացածդ պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։
Հինգշաբթի— Ինքնաստուգում, լրացրու հարցաշարը։ Ճիշտ պատասխանները։
Ինքնաստուգման արդյունքները։
Ուրբաթ— Ավարտել չորեքշաբթի օրվա աշխատանքը՝ Կարդում ենք Աղայան
Ստեղծագործական աշխատանք. ընտրիր վերնագրերից մեկը և ստեղծագործիր։
1.Ո՞վ է հնարագետը
2.Ի՞նչ է խիղճը
3.Նամակ Աղայանի հերոսներից մեկին
4.Վերնագիր՝ քո ընտրությամբ

Ապրիլի 10-14

Երկուշաբթի- Ղազարոս Աղայան «Հնարագետ ջուլհակը», կարդա առաջին հատվածը, սովորիր պատմել, պատասխանիր հարցերին’

  1. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։
  2. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։
  3. Վերնագրիր հատվածը։

Երեքշաբթիչորեքշաբթի — Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա երկրորդ հատվածը․

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական /ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր/,  5 գոյական/ ի՞նչ հարցին պատասխանող բառեր/, 5 բայ /ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին պատասխանող բառեր։
3․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։
4․ Հատվածը սովորիր պատմել թագավորի անունից։
5․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

Հինգշաբթի— Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ
Ուրբաթ— Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա երրորդ հատվածը, կազմիր հարցեր երրորդ հատվածի վերաբերյալ։

Ապրիլի 3-7

Երկուշաբթի- «Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում
Երեքշաբթի— Վաճառականի խիղճը  կարդա պատմվածքը, պատրաստվիր քննարկման։
Չորեքշաբթի-Քննարկում ենք Վաճառականի խիղճը ,  բլոգում պատասխանիր հարցերին։
ՀինգշաբթիԳործնական քերականություն
Ուրբաթ— Գործնական քերականության առաջադրանքների ստուգում
Ընթերցանություն․ հուշեր Աղայանի մասին՝

Համացանցից փնտրիր և գտիր Աղայանի մասին այլ նյութեր, պատմություններ, կարդա, գրառիր բլոգումդ՝ ընկերներիդ ներկայացնելու համար։

Ուսումնական գարուն

Թարգմանական աշխատանք․ ընտրիր նյութերից մեկը, թարգմանիր։

Ընթերցողական նախագիծ․ կարդա, պատմիր կարդացածիդ մասին։ Գրքեր ընտրելու համար կարող ես օգտվել նաև Ընթերցարանից։

Մարտի 20-24

Երկուշաբթի –Ինքնաստուգում․ լրացրու ֆայլը

Ինքնաստուգման պատասխանները՝ հղումով։

Ինքնաստուգման արդյունքները։

Լրացրու մարտ ամսվա ընթացքում թերի կատարած աշխատանքներդ։

Երեքշաբթի- Գործնական քերականություն․ կատարիր առաջադրանքները։

Չորեքշաբթի— Թարգմանական աշխատանք․ ընտրիր նյութերից մեկը, թարգմանիր։
Հինգշաբթի— Ընթերցողական նախագիծ․ յուրաքանչյուր սովորող դպրոց է գալիս իր գրքով, կարդում է դա, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն  ուղարկում։ Գրքեր ընտրելու համար կարող եք օգտվել նաև Ընթերցարանից։
Ուրբաթ— Ստեղծագործական աշխատանք
Գրիր շարադրություն հետևյալ թեմաներից մեկով․

  • Դեպք, որի մասին կուզեմ պատմել
  • Իմ երազների դպրոցը
  • Սիրում եմ
  • Զարմանում եմ, երբ…
  • Այլ թեմա (ինքդ մտածիր)

Մարտի 13-17

Երկուշաբթի- Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է։
Չարենցյան օրեր՝ Կարդում ենք Չարենց
Ընթերցելու նյութ․առաջարկում են սովորողները՝ Հետաքրքիր պատմություններ Չարենցի կյանքից
Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Երեքշաբթի— Չարենց․ ընթերցումների փաթեթ-ից դուրս գրիր հետաքրքիր բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները, ապա դրանք օգտագործելով գրիր շարադրություն՝ վերնագիր դարձնելով Չարենցի տողերից մեկը։

Չորեքշաբթի— ՀինգշաբթիԳործնական քերականություն․ կատարիր առաջադրանքները։

Ուրբաթ— Ես իմ անուշ Հայաստանի․ կարդա, սովորիր, կատարիր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք․ Ընտրիր Չարենցի բանաստեղծություններից մեկը, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ։

Մարտի 6-10

Երկուշաբթի –Չարենցյան օրեր կարդում ենք Չարենց

 Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց: Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել: Աշխատանքը տեղադրել բլոգում, անպայման վերնագրել և կցել Չարենցի նկարներից մեկը:

Լրացուցիչ աշխատանք՝ Չարենցի անվան մասին վարկածները ներկայացնել ռադիոնյութով կամ տեսանյութով:

Երեքշաբթի-Ուրբաթօրյա ժամերգություն․ սովորիր անգիր
Ներսես Շնորհալի

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Գործնական քերականություն․  ավարտիր առաջադրանքները։

Հինգշաբթի— Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին `4-5-րդ դասարաններ

Ուրբաթ— Չարենցյան օրեր․ «Կարդում ենք Չարենց», ընտրիր Չարենցի բանաստեղծություններից մեկը, տեղադրիր բլոգում, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։ Ապա գրիր, թե ինչու ընտրեցիր այդ բանաստեղծությունը, ինչն է քեզ դուր եկել։
Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Կրկնիր Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Ընթերցելու նյութ՝ Հետաքրքիր պատմություններ Չարենցի կյանքից

Փետրվարի 27-մարտի 3

Երկուշաբթի –Կարդում ենք Թումանյան․ փաթեթի ամբողջացում
Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը», կարդա երրորդ մասը, կատարիր երրորդ մասից հետո տրված առաջադրանքները։
Երեքշաբթի- Գործնական քերականություն․ կատարիր 1-3-րդ առաջադրանքները։

Չորեքշաբթի— Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը»  հեքիաթի քննարկում, դերային ընթերցում
Համացանցից գտնել գարնան մասին բանաստեղծություններ
Հինգշաբթի— Ընթերցողական նախագիծ․ յուրաքանչյուր սովորող դպրոց է գալիս իր գրքով, կարդում է դա, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն  ուղարկում։
Գրքեր ընտրելու համար կարող եք օգտվել նաև Ընթերցարանից։
Ուրբաթ—  Գործնական քերականություն․ կատարիր 4-5-րդ առաջադրանքները։

Փետրվարի 20-24

Երկուշաբթի –Արտասանում ենք Թումանյանի «Մեր ուխտը» 
Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը», կարդա առաջին մասը, կատարիր առաջին մասից հետո տրված առաջադրանքները։
Երեքշաբթի- ամփոփում ենք «Գրքի տոն»  նախագիծը։

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է․
Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր, առածներ, ասացվածքներ և բանաստեղծություններ մայրենի լեզվի մասին, հրապարակիր բլոգում

Չորեքշաբթի— Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը», կարդա երկրորդ մասը, կատարիր երկրորդ մասից հետո տրված առաջադրանքները։

Հինգշաբթի— Թումանյանական օրեր․ թիմային խաղ

Ուրբաթ — Կարդա Թումանյանի բանաստեղծություններից, ընտրիր մեկը, ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Լրացուցիչ նյութեր ընթերցանության համար՝

Փետրվարի 13-17

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Թումանյանի «Մեր ուխտը», սովորիր բերանացի, հարցնելու եմ ուրբաթ օրը
Շաբաթվա նախագիծը՝  Գրքի տոնը

Երկուշաբթի – Ստեղծագործական աշխատանքները ընթերցում, խմբագրում
Արտասանում ենք Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» 
Բլոգում ներկայացրու, թե ինչ իմացար Թումանյանի մասին պատմող այս տեսանյութից։
Երեքշաբթի- Լեզվական աշխատանք․ կատարիր 1-3-րդ առաջադրանքները։
Չորեքշաբթի— կարդա Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր, բանաստեղծությունը սովորիր բերանացի։
Հինգշաբթի— Լեզվական աշխատանք․ կատարիր 4-5-րդ առաջադրանքները, կարդա հաջորդող տեքստը։
Ուրբաթ— Փետրվարի 19-ը գրքի տոն․աշխատանք նախագծով․ ծանոթացիր Գրքի տոնը  նախագծին, ընտրիր ուղղություններից մեկն ու աշխատիր։

Փետրվարի 6-10

Երկուշաբթի— Կարդում ենք ինքնակենսագրությունները, պատմում Հովհաննես Թումանյանի մասին։
Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» , մինչև շաբաթվա վերջ սովորիր բերանացի:

Երեքշաբթի- Այսօր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է: Ի պատիվ նրա այսօր կարդում ենք բառարաններ:
Աշխատանքներն առանձին տեղադրել բլոգում։

Թերթիր դարձվածքների բառարանը՝

  •  դուրս գրիր քեզ ծանոթ 5 դարձվածք իրենց բացատրություններով
  •  դուրս գրիր 5 դարձվածք, որ ընդհանրապես չես լսել:

Թերթիր բացատրական բառարանը

  •  դուրս գրիր քեզ անծանոթ 5 բառ իրենց բացատրություններով
  •  դուրս գրիր 5 բառ, որոնք քո կարծիքով ուրախ, բարի, լավ բառեր են:

Չորեքշաբթի— Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» կարդա, սովորիր արտահայտիչ կարդալ և կատարիր առաջադրանքները՝ 

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  2. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կանծե՜ր,
    Ես հարուստ եմջա՜նես հարուստ
  3. Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
  4. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
  5. Բանաստեղծությունից դուրս գրիր առարկա ցույց տվող բառեր,  հատկանիշ ցույց տվող բառեր:

Հինգշաբթի— Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Ուրբաթ— Նայիր Թումանյանի մասին պատմող այս տեսանյութը։
Թումանյանի մասին թեստային խաղ, խաղա՝ պատասխանելով հարցերին, և իմացիր ավելին։

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` Իմ շնորհը, Իմ գանձը, Իմ երգը, Իմ ուրախությունը, Իմ աշխարհը, Ես հարուստ եմ։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Լրացուցիչ աշխատանք՝ բլոգում տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայացրու Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը։

Հունվարի 30-փետրվարի 3

Երկուշաբթի— Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը, կարդալ, պատմել: 

Երեքշաբթի-Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունից բլոգում գրավոր փոխադրիր (պատմիր) քեզ դուր եկած հատվածը, հատվածը կարող ես ներկայացնել նաև տեսանյութով կամ ռադիոնյութով։

Չորեքշաբթի— Գործնական քերականություն․ կատարիր 1-3-րդ առաջադրանքները։ Փաթեթում կան նաև լրացուցիչ առաջադրանքներ։

Հինգշաբթի— Գործնական քերականություն․ կատարիր 4-6-րդ առաջադրանքները։ Փաթեթում կան նաև լրացուցիչ առաջադրանքներ։

Ուրբաթ— Հովհաննես Թումանյանի «Ինքնակենսագրության» կառուցվածքով գրիր քո ինքնակենսագրությունը:
Լրացուցիչ աշխատանք․ համացանցից գտիր հետաքրքիր պատմություն Թումանյանի մասին և տեղադրիր բլոգում։

Ուսումնական հունվար
Ամանորյա ընթերցարան

Ամանորյա ընթերցարան-ից ընտրիր որևէ ստեղծագործություն կամ ստեղծագործություններ և կարդա, կարդացածիդ մասին գրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Ամանորյա փաթեթի ստեղծում

Ինքդ փնտրիր և գտիր ամանորյա հետաքրքիր պատմություն, ավանդույթ, տեղեկատվական նյութ, ամանորյա խաղ, ֆիլմ կամ մուլտֆիլմ, տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Դեկտեմբերի 16

Կարդում ենք Շնորհալի․ Շնորհալու հանելուկները, կարդա, մտածիր, ինքդ էլ հորինիր հանելուկներ։

Դեկտեմբերի 15

Մասնակցիր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Դեկտեմբերի 1314

Կարդում ենք Շնորհալի․ կարդա Շնորհալու մասին, դիտիր տեսանյութը, բլոգում համառոտ ներկայացրու, թե ինչ իմացար Շնորհալու մասին։

Դեկտեմբերի 12

Կարդում ենք Շնորհալի

Շաբաթվա նյութը՝  Հավատով խոստովանիմ (գրաբար և աշխարհաբար)

Բերանացի սովորիր հետևյալ հատվածները՝

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ
Իմաստութիւն Հօր Յիսուս,
Տուր ինձ զիմաստութիւն,
Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել
Առաջի քո յամենայն ժամ.
Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց
Փրկեա զիս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Դեկտեմբերի 9

Նադեր Իբրահիմի Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ, կարդա, կատարիր մնացած առաջադրանքները։

Դեկտեմբերի 8

Գործնական քերականություն․ կարտարիր տրված առաջադրանքները։Առաջադրանքները Հայոց լեզու 5  գրքից են։ 

1. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

2. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր … հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ …, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը … դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու … կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին … ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո … հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր …, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց … հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն … հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր … ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ … լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ … ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը … դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական … չեն գրում:

3. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցողհականիշ բառերով փոխարինի՛րԳոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վառարան, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

4. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր (մոլորակ), այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք): Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիգսբերգ) ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

Դեկտեմբերի 7

Նադեր Իբրահիմի Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ, կարդա, կատարիր 1-4-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 5-6

Գործնական քերականություն․ կարտարիր տրված առաջադրանքները։Առաջադրանքները Հայոց լեզու 5  գրքից են։ 

Գոյականի հոլովումը

1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

4. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելովԲառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:

5. Բառակապակցություններ կազմիր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ  հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

6. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

7. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Լրացուցիչ աշխատանք

Ընտրիր, կարդա, բլոգում գրիր տպավորություններիդ մասին՝

Ամանորը՝ հայ բանաստեղծների ստեղծագործություններում

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ցանկ
Ռափայել Պատկանյան
Նոր տարի
Ղազարոս Աղայան
Նոր տարի
Հովհաննես Թումանյան
Նոր տարի
Ավետիք Իսահակյան
Նոր տարու գիշերը
Միսաք Մեծարենց
Նոր տարին
Եղիշե Չարենց
Նոր տարվա համար
Համո Սահյան
Խոսք Նոր տարվա
Զահրատ
Կաղանդի գիշեր
Կաղանդի գազել
Մետաքսե
Նոր տարվա գիշեր

Դեկտեմբերի 2

Բլոգում գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝ 

1 Ամենապիտանի բանն ինձ համար
2. Կյանքը ձմռանը
2․ Եթե անտեսանելի լինեի
3․ Տարվա իմ եղանակը
4․ Ինքդ վերնագիր մտածիր 

Նոյեմբերի 30- դեկտեմբերի 1

Ստուգիր  ինքդ քեզ. թեստ՝ Մեսրոպ Մաշտոց 

Ինքդ փորձիր Մաշտոցի մասին գտնել այլ տեղեկություններ։

Ուսումնական ժամերգության նյութը, սովորիր բերանացի

Մեսրոպ Մաշտոց (շարական)

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարուբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Նոյեմբերի 29

Մեսրոպ Մաշտոց․ շարական

Կարդա և իմացիր Մեսրոպ Մաշտոցի մասին: Յուրաքանչյուր նախադասությունից հետո՝
 + դիր, եթե այդ մասին գիտեիր
 — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
 ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
 ! դիր, եթե հետաքրքիր է:  

Նոյեմբերի 28

Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը, կարդա՛, բլոգում գրի՛ր, թե ինչ է սովորեցնում քո կարդացած առակը։

Նոյեմբերի 25

Կարդա Ավետիք Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները»։ 

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
  • Պատմությունը սովորիր դերերով ընթերցել և պատմել։
  • Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։

Նոյեմբերի 24

Ինքնաստուգում․ լրացրու ֆայլը, վերջում չմոռանաս սեղմել ուղարկել կոճակը։

Նոյեմբերի 23

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

Նոյեմբերի 22-23

Գոյականի տեսակները․ կարդա, սովորիր, ապա կատարիր առաջադրանքները․

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

3. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ: Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է: Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»: Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին: Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

4. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին; Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է: Գրքի հերոսը մի .ոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը: Գտածը .ղնձե մատանի էր: Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր: Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն .ռաջինը հասավ կայանին: Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Նոյեմբերի 21

Կարդա Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը, բլոգում կատարիր առաջադրանքները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
  3. Պատմվածքը համառոտ պատմի՛ր:
  4. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  6. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Նոյեմբերի 18

Ընտրիր Ավետիք Իսահակյանի պատմվածքներից մեկը, կարդա, բլոգում գրիր կարդացածիք մասին։

Նոյեմբերի 16-17

Մեդիաուրբաթի պատրաստություն. իմացիր բերանացի

Դու էն հուրին ես, որ նավեր է զավթում,
Քանզի ինձ զավթեցիր խաբով, նազա՛նի
Արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս
Չկա քեզի նման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քո սիրուցը կդառնա եզիդ*,
Եկ ողո՛րմած եղիր, լա՛վ վարվիր մեզ հետ,
Կուզեմ թե, շարունակ քեֆ անեմ քեզ հետ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

  Կրկնիր Վահագն Դավթյանից սովորած բանաստեղծությունները։

Գործնական քերականություն կատարիր առաջադրանքները

1․Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մեր զով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյա տաղավարում:

2. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել:
Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

Նոյեմբերի 1415

Շարադրությունների ընթերցում, խմբագրում, հրապարակում

Կարդա Ավետիք Իսահակյանի Երգի հրապույրը պատմվածքը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Նոյեմբերի 11

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն
Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ կրթահամալիրի յոթ հրաշալիքները»

Առանձնացրու և գրիր քո կրթահամալիրի հետաքրքիր, քեզ շատ սիրելի յոթ հրաշալիքի մասին, պատմիր յուրաքանչյուրի մասին, հիմնավորիր, թե ինչու ես հրաշալիք համարում։

Աշխատանքներն ուղարկեք ինձ։

Նոյեմբերի 10

Մասնակցիր մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Նոյեմբերի 9

Տեքստային աշխատանք․ կարդա, կատարիր առաջադրանքները։

Նոյեմբերի 8

Դասարանում

Գոյականի տեսակները․ անձնանիշ և իրանիշ գոյականներ․ կարդա, սովորիր, կատարիր առաջադրանքները։

Տանը

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

2. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

… (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:
… (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
… (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
… (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Նոյեմբերի 7

Շարադրությունների ընթերցում, խմբագրում հրապարակում

Կարդում ենք Դավթյան
Շաբաթվա բանաստեղծությունները․ սովորիր անգիր

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, 
Ապառաժներ պատառ-պատառ, 
Քարե թռիչք, քարե անկում… 
Հայոց երկիր, հայոց իմ հող, 
Դու իմ քարե մոլուցք ու ոխ,
Իմ քնքշություն, իմ քնքշություն։

Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին…
Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց 
Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։

***

Երկի՛ր, հրաշքի ցոլքերով լեցուն քարանձավ իմ մութ
Երկի՛ր, գաղտնարան, որ մինչև հիմա դեռ փակ է իմ դեմ,
Երկի՛ր , առեղծված, դեռ պիտի իջնեմ վիհերը ոգուդ, 
Այնտեղից՝ ոսկե աստղերդ դիտեմ…

Նոյեմբերի 4

 Կարդում ենք Վահագն Դավթյան

Ընտրիր Վահագն Դավթյանի բանաստեղծություններից որևէ տող, որը քեզ շատ դուր կգա, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:

Քո ընտրությամբ Վահագն Դավթյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը ձայնագրիր, տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

Նոյեմբերի 2-3 

Գործնական աշխատանք

Այսօր և վաղը կատարելու համար

1. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը)
 դարձրու ո՞վ կամ ի՞նչ հարցին 
պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ): 
Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում 
սպասել — սպասավոր, սպասուհի, սպասում: 

     Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել,
 հյուսել, բանել, գրել, գործել, զգալ, հարցնել: 

2 ․ Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ
 ցույց տվող բառերից (ածականներից) կազմիր գոյականներ
 (ի՞նչ հարցին պատախանող բառեր): 
Օրինակ՝ տաք — տաքություն: 

      Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, 
դեղին, գունատ, հնչեղ, շքեղ, պերճ, խեղճ, տկար: 

3. Կետերը փոխարինիր փակագծում տրված
 բառից կազմված համապատասխան գոյականով: 

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ …
 (վերաբերվել) ուներ: 
Նա ցանկանում էր իր պալատական այգում 
հետաքրքիր (գազանանոց) ստեղծել: 
Ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները
 հովհարաձև տեղավորեց փոքր … 
(տարածել) վրա, որ … (այցելել)
 մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: 
Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին
 վանդակների այդպիսի … (դասավորել): 

4. Յուրաքանչյուր հարցին պատասխանող
 մի քանի բառ գրիր: 

Ի՞նչը վերջացավ:
Ո՞վ մտավ:
Տղան ի՞նչ արեց:
Անձրևը ի՞նչ եղավ:
Ինչպիսի՞ դաս էր:
Ո՞ր գզեստն է հագին:
Ինչպե՞ս մոտեցավ:
Ե՞րբ կգամ:
Ինչքա՞ն հետաքրքիր է: 

5. Ա և Բ խմբի բառերի իմաստների 
տարբերությունը բացատրիր: 

Ա                         Բ 

Պար       —        պարում է
երգ         —        երգել է
կանչ      —         կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —         կապում  է 

6. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտիր 
(ի՞նչ են  ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): 
Բ խմբի բառերին ի՞նչ անուն կարելի  է տալ: 

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի,
 տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:
Բ. Հնձում ենք, խաղում  էինք, լուսավորում  ես,
 կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է,
 խռնվում են, շփոթեցի, բացել եք: 

7. Տրված բառախմբերում պակասող բառերն
 ավելացրու, որ դառնան նախադասություններ: 

Բակում մի երիտասարդ սրինգ ….
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան ….
Մի մարդ մութ գիշերով ձոր ….
Անձրևը անընղհատ ….
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով …

Նոյեմբերի 1-2

Գոյական անուն, կարդա տեսական մասը, հասկացիր, ապա կատարիր առաջադրանքները:

Հոկտեմբերի 31

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Ինքնագնահատում․ լրացրու ֆայլը, վերջում չմոռանաս սեղմել ուղարկել կոճակը։

Կարդում ենք Վահագն Դավթյան

Շաբաթվա բանաստեղծությունները․ սովորիր անգիր

Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, 
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, 
Քարերից քամվող արտասուք իմ հեզ, 
Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան, 
Քարերից քամվող արցունք է անեղծ, 
Քարերում նիրհող հուր է սրբազան:

1․ Բացատրիր սեզ, թախիծ, ծերպ, հեզ, նիրհել, անեղծ, հուր բառերը։

Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ, 
Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար, 
Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,
Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր,
Ես ի՞նչ կանեի․․․

Ուսումնական աշուն

 Շարունակիր Ընթերցարանից ընտրել ստեղծագործություններ և կարդալ, կարդացածիդ մասին պատմիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Հոկտեմբերի 21

Ընթերցողական նախագիծ

 Ընթերցարանից ընտրիր որևէ ստեղծագործություն, կարդա, օրվա կարդացածիդ մասին պատմիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։ Ընտրիր այնպիսի ստեղծագործություն, որը չես կարդացել։

Հոկտեմբերի 20

Նախագիծ՝ Կարդում ենք Վահագն Դավթյան

Նախագծից կարդա «Աշնան օր» բանաստեղծությունը, բլոգում շարունակիր կատարել բոլոր առաջադրանքները

Հոկտեմբերի 19

Ինքնաստուգում. լրացրու ձևաթուղթը, վերջում չմոռանաս սեղմել ուղարկել կոճակը։

Հոկտեմբերի 18-19

Հականիշ բառեր

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

56.
Բառերը գույգ- զույգ խմբավորիր ըստ օրինակի:
 Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը
 հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

Հոկտեմբերի 17

Ստեղծագործական աշխատանքների ընթերցում, խմբագրում

Նախագիծ՝ Կարդում ենք Վահագն Դավթյան

Նախագծից կարդա «Աշնան օր» բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջին և քո ընտրությամբ ևս մեկ առաջադրանք։

Կրկնիր Դավթյանի «Քար է ու լույս» բանաստեղծությունը։

Հոկտեմբերի 14

Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում

Նախագիծ՝ Կարդում ենք Վահագն Դավթյան․

Կարդա, սովորիր

Քար է ու լույս,
Լույս է ու քար…
Խելակորույս
Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,
Փշրվում է
Վիհերն ի վար…
Քար է ու լույս,
Լույս է ու քար…

Բլոգում գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

1 Դու փոքրիկ ես, իմ աշխարհ
2. Իմ Հայաստանը
2․ Մի անգամ հեքիաթում
3․ Սիրում եմ, երբ․․․
4․ Աշնան գիժ քամին
5․ Ինքդ վերնագիր մտածիր

Հոկտեմբերի 13

Մասնակցիր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Հոկտեմբերի 12

Հոմանիշ բառեր

Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրիր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:
Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Կրկնիր Վահագն Դավթյանի «Դու փոքրիկ ես, իմ աշխարհ» բանաստեղծությունը։

Հոկտեմբերի 11

Նախագիծ՝ Կարդում ենք Վահագն Դավթյան․

Սովորիր անգիր

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան…

Գործնական աշխատանք․ գրքի վերջում կա ուղղագրական բառարան, ա տառի բառերի միջից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր։

Քո դուրս գրած բառերից ընտրիր տասական բառ, կազմիր բառակապակցություններ, ապա նախադասություններ։

Հոկտեմբերի 1011

Ամփոփում ենք Սարոյանի առակները։

Բառագիտություն

Կատարիր առաջադրանքները

1Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: 

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:  

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով: 

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

2Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, դանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

3 Գործնական աշխատանք․ գրքի վերջում կա ուղղագրական բառարան, ա տառի բառերի միջից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր։

Հոկտեմբերի 7

Ընտրիր Սարոյանի տրված առակներից մեկը, կարդա, բլոգում ներկայացրու կարդացածդ, գրիր, թե ինչ է սովորեցնում այդ առակը։

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Երկու արաբների պատմությունը

Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց

Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին

Սրամիտ Երիտասարդը

Լսիր ռադիոնյութը՝ Սարոյանի առակները․ ռադիոընթերցումներ՝ կարդում են սովորողները

Ինքդ էլ փորձիր Սարոյանի առակներից մեկը ներկայացնել ռադիոնյութով կամ տեսանյութով։

Հոկտեմբերի 5-7

Գործնական աշխատանք
Հնչյունների տեսակները․ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ․ կատարիր  առաջադրանքները։

Հոկտեմբերի 4-7

Կարդա Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքը, բլոգում կատարիր
 առաջադրանքները։ 

Առաջադրանքներ 

  1. Յուլիսիսն բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ: 
  2. Վերնագրի՛ր պատմության  հատվածները: 
  3. Համաձա՞յն ես Օգիի այս մտքի հետ, ի՞նչ կավելացնես. «Քո կարծիքով, որտեղի՞ց   ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից…»

Հոկտեմբերի 3

Կարդա Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը, դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր, բլոգում կատարիր առաջադրանքները։

Առաջադրանքներ 

  1. Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ: 
  2. Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: 
  3. Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: 
  4. Կարդա առաջին պարբերությունը և մեկնաբանիր։ Քո կարծիքով ինչպե՞ս են բարեկամանում։ 

Սեպտեմբերի 30

Լրացրու սեպտեմբեր ամսվա կիսատ մնացած աշխատանքներդ, կարգի բեր բլոգդ, լրացրու ֆայլը՝ Ինքնաստուգում-ինքնագնահատում

Կոմիտասի Ճանապարհ բանաստեղծությունը անգիր սովորելուց հետո ներկայացրու ռադիոնյութով կամ տեսանյութով։

Սեպտեմբերի 29

Կարդա Կոմիտասի Ճանապարհ բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք․ պարզիր և գրիր, թե Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Սեպտեմբերի 28

Գործնական քերականություն․ հնչյուն և տառ

1․ Հաշվիր և գրիր, թե տրված բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ մորաքույր, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկյան:

2. Հայոց լեզվի գրքի ուղղագրական բառարանից ( էջ 120) օգտվելով՝ գրիր բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվիր դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում, գրավոր բացատրիր պատճառը:

3․ Գրիր 10 բառ, որոնց հնչյունները ու տառերը հավասար են։

4․ Գրիր 10 բառ, որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։

Սեպտեմբերի 27

Հնչյուն և տառ

Հնչյունը արտասանվում է և լսվումՏառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոզնի:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երգ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ն(ը)կար:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (4 տառ, 5 հնչյուն), ձնծաղիկ` (7 տառ, 8 հնչյուն):

Կատարիր առաջադրանքները՝

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

 արև, արմատ,  կրակ, որոգայթ, որոշել, չորս, մոտենալ, եղնիկ

 2.Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երեք, տերև, հարևան, ամենաերկար, ոզնի, վերջ, ով, կես, երբ

Սեպտեմբերի 26

Կարդա Կոմիտասի Աշուն օր բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Ուսումնասիրություն․ պարզիր և գրիր, թե Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Սեպտեմբերի 23

Կոմիտասի «Ծառեր, թփեր լեցուն միրգ» բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Բլոգում գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Բարև
  • Երաժշտությունը իմ կյանքում
  • Ինչ կլիներ, եթե…
  • Կոմիտասի երգերը լսելիս․․․
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Աշխատանքդ ուղարկիր ինձ։

Լրացուցիչ աշխատանք. Կոմիտասի բանաստեղծությունը անգիր սովորելուց հետո ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Սեպտեմբերի 22

Կարդա Կոմիտասի «Ծառեր, թփեր լեցուն միրգ» բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Սեպտեմբերի 20 

1. Վերհիշիր՝ Ի՞նչ գիտես Կոմիտասի մասին (բանավոր) 

2.Կարդա Կոմիտասի մասին: Յուրաքանչյուր նախադասությունից հետո՝
 + դիր, եթե այդ մասին գիտեիր
 — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
 ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
 ! դիր, եթե հետաքրքիր է:  

Սեպտեմբերի 19 

1Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: Անծանոթ բառերի բացատրությունը գտիր բառարանի օգնությամբ։ 

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց: 

2.Այբբենական կարգով դասավորի՛ր 

ա) սիրածդ գրքերի անունները, 

բ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ: 

3. Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր: 

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ: 

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն: 

4.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: 

Հնչել, հնչյուն, գրել, գիր: 

Առաջադրանքները Հայոց լեզու 5  գրքից են։ 

Սեպտեմբերի 16

Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», կարդա երկրորդ մասը:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
  2. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը: Գրավոր փոխադրիր։
  3. Վերնագրիր հատվածները։

Սեպտեմբերի 15

Մասնակցիր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 14 

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը

Բանավոր աշխատանք՝ պատմվածքի առաջին մասը պատմիր հերոսներից մեկի անունից։

Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն: 

Ստեղծագործական աշխատանք. ինքներս ենք նամակ գրում։ Գրիր նամակ ում ուզում ես՝ քո հերոսին, քո լավագույն ընկերոջը, քո պապիկին կամ տատիկին, քո ուսուցչին և այլն։ Ինքդ որոշիր, թե ում ես ուզում նամակ գրել։
Կատարված աշխատանքներդ տեղադրիր բլոգում։ 

Սեպտեմբերի 13 

Գործնական քերականություն 

Հայոց լեզու 5  գրքի էջ 4-ից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 3, 5, 6։ 

Սեպտեմբերի 12 

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը: Կատարիր առաջադրանքները: 

  1. Առաջին մասը բաժանիր հատվածների և վերնագրիր յուրաքանչյուր հատվածը: 
  2. Այդ հատվածներից, որը քեզ ամենաշատն է դուր եկել, գրավոր փոխադրիր: 
  3. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա: 

Սեպտեմբերի 9

Հայոց լեզու 5  գիրքը ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ: Ծանոթացի՛ր գրքին։ Հայոց այբուբենը սովորիր տառանուններով՝ էջ 4, առ․ 1։

«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

Սեպտեմբերի 2-9

Նախագծային ուսուցման շաբաթ․ «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում, արդյունքների հրապարակում (քո ընտրությամբ ներկայացրու «Ուսումնական ամառ» նախագծի աշխատանքներից մեկը):

Ուսումնական ամառ

1․Գործնական քերականություն․կատարիր հետևյալ առաջադրանքները՝ ուսումնական ամառ
2. Ամառային ընթերցանություն,  փաթեթից ընտրի՛ր երկու գիրք և կարդա, եթե ցանկանաս ավելին կարդալ՝ կարդա: Կարող ես գիրք ընտրել նաև Մայր դպրոցի գրադարանից գրադարանավարի օգնությամբ (գրքեր կարող ես ընտրել ոչ միայն Մայր դպրոցի գրադարանից, այլ քո նախընտրած գրադարանից), կարդացածդ գրքերի մասին պատմիր բլոգում:
3․ Լեզվաբանական ամսագիր․ թերթիր ամսագիրը, ինքդ մտածիր որևէ հետաքրքիր լեզվական նյութ, առաջադրանք կամ խաղ ամսագրի համար։