2022-2023

2022-2023թթ․
Ուսումնական ծրագիր

Սովորողներ

Պետրոսյան Դավիթ

Էլ․հասցե՝ david.petrosyan@mskh.am

Ուսումնական ամառ․ հուլիս-օգոստոս

Սիրելի սովորող, նայիր այս նախագիծը, մասնակցիր, ուսումնական ամառդ դարձրու էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ։

Սիրով՝ ընկեր Մարինե

Մայրենի ստուգատես
Տևողությունը
՝ մայիսի 22-հունիսի 8

Նկարագրությունը՝ 4-րդ դասարանն ավարտող սովորողը տարեվերջին նախագծային աշխատանքների փաթեթով ներկայացնում է իր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Ստուգատեսը կազմակերպվում է երկու փուլով:

Առաջին փուլը տևում է մայիսի 22-հունիսի 7-ը: Սովորողն իր կատարած աշխատանքները տեղադրում է բլոգում նոր բացված «Մայրենիի ստուգատես» բաժնում:

Երկրորդ փուլը մայիսի 8-ին է: Սովորողները կատարելու են միասնական թեստային աշխատանք:

Ստուգատեսի առաջին փուլի մասին

Սովորողն իր բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես» բաժին, որտեղ հրապարկում է ստուգատեսային բոլոր աշխատանքները:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ. Գրավոր խոսքին ուղղված առաջադրանքներ 

Աշխատանք 1. Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը և բլոգում համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից.

  • Հ. Թումանյան «Ճամփորդները». (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Ծիտը» (ծտի անունից)
  • Առաջարկեք ձեր հեքիաթը


Աշխատանք 2. Պատմի՛ր քո ձեռքբերումների մասին՝ օգտվելով հարցաշարից: Պատումդ վերնագրի՛ր:

  • Ինչ ես կարողանում անել 4-րդ դասարանում, որ երրորդ դասարանում չէիր կարողանում անել (դասեր, խաղեր)
  • Ինչ գրքեր ես կարդացել, ինչ են նրանք քեզ սովորեցրել
  • ինչ ֆիլմեր ես դիտել, ինչ են նրանք քեզ սովորեցրել
  • Նոր ընկերների, բարեկամների մասին (եթե ունես), ընկերներից ինչ նոր բան ես սովորել
  • Ճամփորդություններ, նոր վայրեր․ ինչ ես իմացել այդ վայրերի մասին
  • Նոր զբաղմունք, հոբբի
  • Այլ ․․․

Աշխատանք 3. Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ. Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

 Աշխատանք 1․Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացրու՛ տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ պատմի՛ր դրանցից մեկի մասին: Արդյունքը հրապարակի՛ր բլոգումդ:

Աշխատանք 2. Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են:

Ստուգատեսի երկրորդ փուլ՝ հունիսի 8

  • Միասնական գրավոր աշխատանք

Մայիսի 15-19

Տեքստային աշխատանք․ կատարիր առաջադրանքները։

Կարդա Լեզվաբանական ամսագրի 35-րդ համարը, գրիր, թե որ նյութն էր հետաքրքիր քեզ համար։

Մայիսի 10-12

Մասնակցիր մայրենիի մայիսյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Լրացրու բաց թողած աշխատանքներդ։

Մայիսի 2-5

Ընթերցանության նյութ․ Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները»․ ընտրիր 1-2 հատված, կարդա, սովորիր պատմել, ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Գործնական քերականություն․ կարդա, կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 25-28

Կարդում ենք Ռոդարի․ ընտրիր Ռոդարիի պատմություններից մեկը, կարդա, տեղադրիր բլոգում և կատարիր առաջադրանքները։

Բառային աշխատանք․ կարդա, կատարիր առաջադրանքները։ Հարցերի դեպքում՝ գրիր։

Ապրիլի 17-21

Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ

Թեստային աշխատանք. կարդա, բլոգում կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 10-14

Թեստային աշխատանք. կարդա տեքստը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Կարդա Աղայանի բանաստեղծություններից, ընտրիր մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր։

Ապրիլի 3-7

Ապրիլի 4-ին Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։ Կարդում ենք Աղայան՝ միանալով կրթահամալիրյան ֆլեշմոբին։
Աղայան՝ Մանկական պատմվածքներ․ ընտրիր Աղայանի պատմվածքներից մեկը, կարդա, բլոգում գրիր պատմվածքի մասին։

Կարդա և իմացիր՝ Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման։

Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Առաջադրանք՝ Կազմիր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

Ուսումնական գարուն

Թարգմանական աշխատանք․ ընտրիր նյութերից մեկը, թարգմանիր։

Ընթերցողական նախագիծ․ կարդա, պատմիր կարդացածիդ մասին։ Գրքեր ընտրելու համար կարող ես օգտվել նաև Ընթերցարանից։

Մարտի 20-24

Թեստային աշխատանք․ Պատմում է Չարլի Չապլինը․ կարդա, կատարիր առաջադրանքները։

Չարենցյան օրեր․ «Կարդում ենք Չարենց», ընտրիր Չարենցի բանաստեղծություններից մեկը, տեղադրիր բլոգում, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։ Ապա գրիր, թե ինչու ընտրեցիր այդ բանաստեղծությունը, ինչն է քեզ դուր եկել։
Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Մարտի 13-17

Չարենցյան օրեր․ Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը կարդա, կատարիր առաջադրանքները։

Ը-ի ուղղագրությունը․ կատարիր առաջադրանքները։

Մարտի 6-10

օ-ո-ի ուղղագրությունը, կատարիր առաջադրանքները։

Նյութեր ընթերցանության համար. ընտրիր և կարդա տրված նյութերից.

Փետրվարի 27-մարտի 3

Կարդա Թումանյանի ,,Քեֆ անողին քեֆը չի պակսիլ,, պատմվածքը և բլոգում կատարիր առաջադրանքները։

Փետրվարի 20-24

Հովհաննես Թումանյան «Մայրը», կարդա տեքստը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Բլոգում տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայացրու այս պատմվածքը։

Փետրվարի 13-17

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհաննես Թումանյան «Երկու սև ամպ» , կարդա բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջադրանքները:

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Անբաժան ընկերները>>, <<Միայնակ հողմը>>, <<Անկարգ քամին>>, <<Եթե ես հողմ լինեի…>>, <<Երկու սև ամպի ճամփորդությունը>>, <<Ւրար գրկած ամպերը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Լրացուցիչ աշխատանք․ Հովհաննես Թումանյան «Երկու սև ամպ»-ը ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Փետրվարի 6-10

Է-ե-ի ուղղագրությունը. կարդա տեսական մասը, կատարիր առաջադրանքները: Հարցերի դեպքում՝ գրիր։

Նայիր Թումանյանի մասին պատմող այս տեսանյութը։

Թումանյանի մասին թեստային խաղ, խաղա՝ պատասխանելով հարցերին, և իմացիր ավելին։

Հունվար 30- Փետրվարի 3

Թումանյանական օրեր

Լսիր Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։

Վերհիշիր, թե ինչ գիտես Հովհաննես Թումանյանի մասին։

Կարդա Նվարդ Թումանյանի հուշերիցքեզ դուր եկած հատվածը ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Ուսումնական երկրորդ շրջան

Ուսումնական հունվար

Հունվարի 22-27

Մասնակցիր մայրենիի հունվարյան ֆլեշմոբին՝  4-5-րդ դասարաններ

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն։
Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

  • Իմ քաղաքը
  • Երևակայական ճամփորդություն
  • Գրքերի աշխարհում
  • Իմ ընկերը
  • Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։


Հունվարի 10-20

Ազգագրության փառատոն

Մասնակցում ենք Ազգագրության ստուգատեսին
Կարդա տրված Ազգային խաղերը, ընտրիր այն խաղը, որն ամենաշատը քեզ դուր կգա։ Նորից կարդա, բլոգում պատմիր այդ խաղը՝ նշելով Մայրենի լեզվի բաժինը։ Հղումն ուղարկիր ինձ։ 

Ձմեռային ընթերցումներ

Շարունակում ենք ընթերցել․ Ամանորյա ընթերցարան-ից ընտրիր այլ ստեղծագործություն, որը չես կարդացել և կարդա, կարդացածիդ մասին գրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Դիջիթեքյան ստուգատես

Ամանորյա ժամանցային խաղեր ճամբարականների կողմից․ խաղա, եթե գիտես համակարգչային որևէ ծրագիր, ինքդ փորձիր որևէ հետաքրքիր խաղ ստեղծել։

Ուսումնական ձմեռ
Դեկտեմբերի 20- հունվարի 9

Ամանորյա ընթերցարան

Ամանորյա ընթերցարան-ից ընտրիր որևէ ստեղծագործություն կամ ստեղծագործություններ և կարդա, կարդացածիդ մասին գրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Ամանորյա փաթեթի ստեղծում

Ինքդ փնտրիր և գտիր ամանորյա հետաքրքիր պատմություն, ավանդույթ, տեղեկատվական նյութ, ամանորյա խաղ, ֆիլմ կամ մուլտֆիլմ, տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Ամանորյա ֆլեշմոբ

Մասնակցիր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Դեկտեմբերի 12-16

Ձմեռային ընթերցումներ՝ Իջնում է ձյունը, իջնում լույսի պես

Լրացուցիչ աշխատանք․ բանաստեղծությունից քեզ դուր եկած հատվածը կամ հատվածները ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Գործնական աշխատանք․ կատարիր առաջադրանքները

1․Բառերը տեղադրիր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում … մարդ, որ օձերից չվախենա։  Սակայն  … օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  … հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը … մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր …: Նրանք ցերեկը …տաճարի սյուներին, …հատակին և …:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն ․․․․։

2․Գրիր մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

Դեկտեմբերի 7-11

Թեստային աշխատանք․ կարդա, կատարիր առաջադրանքները։

  Աշխատանք գիրք-տետրով . կատարիր 16-րդ էջի առաջադրանքները։

Նոյեմբերի 28- դեկտեմբերի 2

Ավետիք Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»։ Բլոգում պատասխանիր հարցերին.

1․Պատմությունը ո՞ր քաղաքում է տեղի ունենում։ Ինքդ մտածիր, թե որտեղ է այդ քաղաքը։

2․Ինչո՞ւ էր բողոքում ժողովուրդը։

3․ Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա, քո կարծիքով ի՞նչ կանեին։

4․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, ապա ինքդ կազմիր նմանատիպ հանելուկներ։

5․Համառոտ պատմիր նուկիմցիների ուղևորության մասին։

Նոյեմբերի 21-25

  Աշխատանք գիրք-տետրով . կատարիր 15-րդ էջի առաջադրանքները։

Կարդա Իսահակյանի Գետակի վրա բանաստեղծությունը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Նոյեմբերի 14-17

Մասնակցիր մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Ւսահակյանական օրեր. կարդա Երջանիկ խրճիթը, բլոգում պատասխանիր հարցերին։

Նոյեմբերի 7-11

Թեստային աշխատանք․ կարդա, բլոգում կատարիր առաջադրանքները։

  Աշխատանք գիրք-տետրով . կատարիր 14-րդ էջի առաջադրանքները։

Նոյեմբերի 1-4

Թեստային աշխատանք․ կարդա տրված տեքստը, բլոգում պատասխանիր տեքստից հետո տրված հարցերին։

Ուսումնական աշուն․ հոկտեմբերի 25-31

 Ընթերցարանից ընտրիր որևէ ստեղծագործություն, կարդա, կարդացածիդ մասին պատմիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Հոկտեմբերի 19-25

Մասնակցիր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Կարդա Մատենադարանի մասին։

Բլոգում պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Լրացուցիչ առաջադրանք՝ Մատենադարանի մասին փնտրիր և գտիր այլ տեղեկություններ, որոնք չկային այս տեքստում:

Հոկտեմբերի 10-14

Նախագիծ՝ Սահյանական օրեր 

Ամեն, ամեն ինչ ոսկեզծվել է․կարդա, բլոգում կատարիր առաջադրանքները։ 

Գործնական քերականություն․ Աշխատանք գիրք-տետրով․ կատարել 8-րդ էջի առաջադրանքները։

Հոկտեմբերի 3-7

Ինքնագնահատում

Գործնական քերականություն․ Աշխատանք գիրք-տետրով․ կատարել 6-րդ և 7-րդ էջերի առաջադրանքները։

Սահյանական օրեր՝ Ձկնիկն առվին խուտուտ տվեց բանաստեղծությունը կարդա, կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքները։

Սեպտեմբերի 26-30

Կարդա Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը, 
բլոգում կատարիր  առաջադրանքները։

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
  • Թվարկիր պատմվածքի հերոսներին: 
  • Ո՞վ  էր Ջիմը, մի քանի տողով պատմիր  նրա մասին:
  • Տեքստից գտիր և դուրս գրիր Ջիմի հայրիկին նկարագրող հատվածը:
  • Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
  • Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
  • Տեքստից դուրս գրիր 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ
     առարկաները: 
  • Դպրոցում ի՞նչն էր ամենից շատ Ջիմին դուր եկել, ըստ քեզ ինչո՞ւ: 
  • Պատմվածը համառոտ պատմիր (բանավոր):

Սեպտեմբերի 19-23

Մասնակցիր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Գործնական աշխատանք
1Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ, ա-յուծ, որսոր-, անմի-ապես, հար-նել։
2․ Առաջին առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ կրիա-դանդաղաշարժ կրիա
3․  Ընթերցարանից՝ 28-րդ էջից, կարդա «Գիտե՞ս, որ․․․» առյուծների մասին պատմող նյութը։ Բլոգում մուտքագրիր քեզ դուր եկած տեղեկությունը։
Լրացուցիչ աշխատանք՝
Համացանցից օգտվելով՝ կրիաների մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Ընթերցանություն՝ ընտրիր և կարդա Վիլյամ Սարոյանի մասին պատմող հուշերից՝ Սրամտում է Սարոյանը
Իր մասին պատմում է Սարոյանը
Բարի հսկան
Հուշապատում
Տասը խորհուրդ

Սեպտեմբերի 12-16

Վիրավոր առյուծն ու կրիան․ կարդա առակը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք՝ Համացանցից, առաջարկված նախագծից կամ այլ աղբյուրներից ընտրիր և կարդա Սարոյանի մասին որևէ հուշ։

Սեպտեմբերի 6-9

Ամփոփում ենք ուսումնական ամառը՝ ամռան ընթացքում կարդացած գրքերի մասին պատումներ, տեսանյութեր։

Ուսումնական գրականության ներբեռնում համակարգիչների մեջ՝ Մ. Հարությունյան՝ Ընթերցարան, Մարիետ Սիմոնյան՝  Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար