2020-2021

Ուսումնական ամառ


1. Ամառային ընթերցանություն,  փաթեթից ընտրի՛ր երկու գիրք և կարդա, եթե ցանկանաս ավելին կարդալ՝ կարդա: Կարող ես գիրք ընտրել նաև Մայր դպրոցի գրադարանից գրադարանավարի օգնությամբ (գրքեր կարող ես ընտրել ոչ միայն Մայր դպրոցի գրադարանից, այլ քո նախընտրած գրադարանից), կարդացածդ գրքերի մասին պատմիր բլոգում:
2.․ Լեզվաբանական ամսագիր․ թերթիր ամսագիրը, ինքդ մտածիր որևէ հետաքրքիր լեզվական նյութ, առաջադրանք կամ խաղ ամսագրի համար։

Մայիսի 26-27

Ավարտեք մայիսի 24-ին և մայիսի 25-ին տրված աշխատանքները և հղումներն ուղարկեք իմ էլ․հասցեին։

Մայիսի 25

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Մայիսի 24

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ
  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:
  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:
  • Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ինչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Աշխատանքը կատարիր բլոգում․ կարող ես ներկայացնել ինչպես պատումով (գրավոր), այնպես էլ տեսանյութով կամ ռադիոնյութով։

Մայիսի 23

Արևմտահայերենի ժամ-Նախաճաշին անհրաժեշտութիւնը,  Տրամաբանական խաղեր

Մայիսի 20

Ջանի Ռոդարի «Հեքիաթներ երեք վերջաբանով»․․․ Ընտրիր հեքիաթներից մեկը, կարդա, բլոգում գրիր, թե երեք վերջաբանից որը քեզ ավելի շատ դուր եկավ, ապա հորինիր և ավելացրու 4-րդ տարբերակը՝ քո վերջաբանը։

Ավարտեք «Հանրային աուդիտ» նախագիծը և թարգմանչական աշխատանքը։

Մայիսի 19-ի Ինքնաստուգումը չէին ուղարկել՝
5-1 դասարանից՝ Արտավազդը, Միքայելը
5-2 դասարանից՝ Հարությունը, Ալենը, Արսենը, Դայանան, Ջոնը

Մայիսի 19

Դասարանում՝ Ինքնաստուգում․ աշխատանքը կատարիր word ֆայլում և ուղարկիր ինձ։

Մայիսի 17-20

Գործնական քերականություն․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 253, 254

Նախագիծ՝ Հանրային աուդիտ

Ընտրիր Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներից մեկի կամ մի քանիսի բլոգը, ուսումնասիրիր, ապա քո բլոգում ներկայացրու, թե ում բլոգն ես ուսումնասիրել, անդրադարձիր հետևյալ կետերին՝

  1. Գրիր, թե ում բլոգն ես ուսումնասիրել՝ անուն- ազգանունը, դասարանը, տեղադրիր նաև բլոգի հղումը:
  2. Առանձնացրու փետրվար-մայիսի ընթացքում հրապարակած ամենահետաքրքիր նյութը, գրիր, թե ինչով է դա հետաքրքիր և նշիր նյութի հրապարակման ամսաթիվը:
  3. Հաշվիր, թե փետրվարից մինչև հիմա այդ սովորողը քանի նյութ է հրապարակել։
  4. Նայիր Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, արդյոք բլոգը համապատասխանում է այդ պահանջներին։

Մայիսի 16

Արևմտահայերենի ժամ- Տուրմի մասինՇարքին չյարմարող բառը

Մայիսի 13

Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում։

Կարդում ենք Ռոդարի՝ «Հեքիաթներ երեք վերջաբանով» ընտրիր հեքիաթներից մեկը, կարդա, սովորիր պատմել։

Մայիսի 12

Մասնակցիր մայրենիի մայիսյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Մայիսի 11

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության․ սովորիր բերանացի

Հատվածը փոխադրիր աշխարհաբար․

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ,
հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու,
եւ որ հայցէ` գտանէ,
եւ որ բախէ` բացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

Բառարան
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել             -փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

Մայիսի 10

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության․ սովորիր բերանացի

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ,
հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու,
եւ որ հայցէ` գտանէ,
եւ որ բախէ` բացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

Բառարան
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել             -փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է


Կրկնիր նախորդ սովորածներդ
Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

****

Հատված Երգ երգոցից
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Գործնական քերականություն․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 243, 244, 245, 246, 247։

Մայիսի 6

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 5-րդ հատվածը և բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
    2. Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները։
    3. Թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով։

Մայիսի 5-6

Թարգմանությունների փաթեթից ընտրիր որևէ նյութ, կարդա, այդ մասին ներկայացրու բլոգում՝ ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ նյութը, ի՞նչ նոր բան սովորեցիր։

 Ռուսերեն փաթեթից ընտրիր նոր նյութ, որը թարգմանված չէ, ինքդ թարգմանիր։

Մայիսի 4

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ հատվածից դուրս գրիր.

  1. Գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։
  2. Այդ բառերով կազմիր բառակապակցություններ։
  3. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր։

Մայիսի 3

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ հատվածը բլոգում գրավոր փոխադրիր, ապա կարդա 4-րդ հատվածը, դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր, հատվածը սովորիր պատմել։

Ապրիլի 29

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ հատվածը, սովորիր պատմել և բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:
  2. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:
  3. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:
  4. Վերնագրիր հատվածը:

Ապրիլի 28

Սիրելի սովորողներ, բլոգներում ամփոփեք օրվա ճամփորդությունը։

Ապրիլի 27

Սիրելի սովորողներ, վաղը գնալու ենք Չարենցի տուն-թանգարան, ժամը 11:00-ից 13:30: Ձեզ հետ ունեցեք արևապաշտպան գլխարկ, բրդուճներ։ Կրկնեք Չարենցից սովորած բանաստեղծությունները։

Թվական անուն. նորից կարդա, կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 26

Սովորիր պատմել Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ հատվածը։

Թվական անուն․ սովորիր և հիշիր՝

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

 Հայոց լեզվի գրքից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 228, 229, 230։

Ապրիլի 25

Արևմտահայերենի ժամ— Գարնան հրաւէրը

Ապրիլի 22

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ հատվածը, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր, ապա կազմիր հարցեր 2-րդ հատվածի վերաբերյալ։

Ապրիլի 21

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին հատվածը և բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի բառերը։
  2. Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը։
    ա) Մի թագավոր էր ապրում աշխարհում։
    բ) Որոշեց որդուն ամուսնացնել։
    գ) ….. և այլն։
  3.  Վերնագրիր  հատվածը։

Ապրիլի 20

Ստեղծագործական աշխատանք. ընտրիր վերնագրերից մեկը և ստեղծագործիր։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում.

  1. Եթե ես լինեի…

2. Այնպես ուզում եմ, որ

3. Հրաշքների աշխարհում

4. Լինում է, չի լինում

5. Իմ ստեղծած քաղաքը

6. Վերնագիր՝ քո ընտրությամբ

Ապրիլի 19

Ինքնաստուգում. աշխատանքը կատարիր word ֆայլում և ուղարկիր ինձ։

1.Առանձին խմբերով ներկայացրու գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

2. Տրված բառերից կազմիր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

3.Տրված գոյականները հոգնակի դարձրու՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

4.Տրված բառերը բաժանիր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  

5. Տրված բառերը դարձրու նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

6. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ 

Կարդա Լեզվաբանական ամսագրի վերջին համարը, առանձնացրու քեզ դուր եկած նյութը, ինքդ նյութեր առաջարկիր ամսագրի համար։

Ապրիլի 18

Արևմտահայերենի ժամ- Արևմտահայերենից արևելահայերեն

Ապրիլի 15

Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա երրորդ հատվածը և պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից`

  1. Ինչպե՞ս թագավորը պատժեց իր գիտնականներին, դու ի՞նչ կանեիր նրա փոխարեն։
  2. Ի՞նչ կանեիր դերվիշի փոխարեն, կշարունակեի՞ր պայքարել։
  3. Թվարկիր հերոսներին, նրանց բնութագրիր մեկ դիպուկ բառով։
  4. Շարունակիր ջուլհակի և թագավորի նման ծածկագրերով զրուցել։
  5. Քեզ դուր եկած հատվածը պատմիր։
  6. Ի՞նչ սովորեցիր այս պատմությունից։

Ապրիլի 14

Մասնակցիր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Ապրիլի 13

Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա երրորդ հատվածը և ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ երրորդ հատվածի վերաբերյալ։

Ապրիլի 12-13

Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա երկրորդ հատվածը․

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական և 5 գոյական։
3․ Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։
4․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։
5․ Հատվածը սովորիր պատմել թագավորի անունից։
6․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

Ապրիլի 11

Ղազարոս Աղայան «Հնարագետ ջուլհակը», առաջին հատվածը սովորիր պատմել, պատասխանիր հարցերին’

  1. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։
  2. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։
  3. Վերնագրիր հատվածը։

Ապրիլի 8

Կարդա Աղայանի «Հնարագետ ջուլհակը» և կիմանաս, թե ինչպես ավարտվեց դասարանում կարդացած պատմությունը։

Ածական, Ածականի համեմատության աստիճանները․ ավարտիր առաջադրանքները։

Ապրիլի 7-8

Ածական, Ածականի համեմատության աստիճանները
կարդա «Ածական» թեման, կատարիր առաջադրանքները, կարդա «Ածականի համեմատության աստիճանները» թեման, կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 6

Աղայան՝ Մանկական պատմվածքներ․ ընտրիր Աղայանի պատմվածքներից մեկը, կարդա, պատմվածքից դուրս գրիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը)։

Ապրիլի 5

 Հայոց լեզվի գրքից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 216, 217, 221, 222։

Մարտի 31-Ապրիլի 1

Վաճառականի խիղճը  կարդա պատմվածքը, բլոգում պատասխանիր հարցերին։

Ընթերցանություն․ հուշեր Աղայանի մասին

Մարտի 30

Հորինիր շարունակություն ու ավարտ տրված հատվածին։ Աշխատանքդ վերնագրիրտեղադրիր բլոգում։

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Մարտի 29

Ամփոփում ենք «Ուսումնական գարուն» նախագիծը․ սովորողները ներկայացնում են իրենց կարդացած գրքերը։

 Հայոց լեզվի գրքից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 207, 208, 215, կարդա հաջորդող տեքստը։ 

Մարտի 28

Արևմտահայերենի ժամ- ընթերցել ենք Իզապել Մարթինսի «Մինչ մազերս կ’երկննային» պատմությունը։

Շաբաթվա բանաստեղծությունը․ սովորիր բերանացի
Եղիշե Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Մարտի 21-25․ ուսումնական գարուն

1․ Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին քո կարդացած գրքի​ (գրքերի) մասին:
Գիրք կարող ես ընտրել ինքնուրույն՝ օգտվելով քո նախրնտրած գրադարանից, կարող ես օգտվել իմ առաջարկած ընթերցարանից, եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ։
Աշխատանքդ կատարիր բլոգում, գրքի մասին կարող ես ներկայացնել ինչպես պատումով, այնպես էլ տեսանյութով կամ ռադիոնյութով։

2․ Կրկնիր մեր սովորած բանաստեղծությունները․

Հովհաննես Թումանյան

Երկու սև ամպ, 4-5-րդ դասարաններ

Համերգը  , 4-5-րդ դասարաններ

«Իմ երգը» , 5-րդ դասարան

«Մեր ուխտը» , 5-րդ դասարան

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի, 5-րդ դասարան

 Գիտե՞ք, որ գարուն է արդեն , 5-րդ դասարան

Ինչ որ լավ է, 5-րդ դասարան

Մարտի 18

Կարդա Չարենցի «Ինչ որ լավ է» բանաստեղծությունը, բլոգում պատասխանիր հարցերին։ Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Մարտի 17

Ինքնաստուգում․ աշխատանքը կատարիր word ֆայլում և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին։

Ընթերցելու նյութ՝ Հետաքրքիր պատմություններ Չարենցի կյանքից․ ընտրիր, կարդա, դասարանում ներկայացնելու համար, կարող ես ինքդ էլ հետաքրքիր նյութ գտնել Չարենցի մասին։

Մարտի- 16-17

 Հայոց լեզվի գրքից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 196, 197, 198, 199, 206։ 

Մարտի 15

Չարենցյան օրեր․ «Կարդում ենք Չարենց», ընտրիր Չարենցի բանաստեղծություններից մեկը, տեղադրիր բլոգում, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։ Ապա գրիր, թե ինչու ընտրեցիր այդ բանաստեղծությունը, ինչն է քեզ դուր եկել։

Ընթերցելու նյութ՝ Հետաքրքիր պատմություններ Չարենցի կյանքից

Կրկնիր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ։

Մարտի 14

Չարենցյան ֆլեշմոբ․ Մարտի 14-ին՝ ժամը 12։00-12։30, բոլորս կարդում ենք Չարենց՝ «Կարդում ենք Չարենց»

Մարտի 11

Չարենցյան օրեր․ կարդում ենք Չարենց

Աշխատանք փուլերով

1 փուլ. Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց:
2 փուլ. Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել:
3 փուլ. Աշխատանքը տեղադրել բլոգում, անպայման վերնագրել և կցել Չարենցի նկարներից մեկը:

Լրացուցիչ աշխատանք՝ Չարենցի անվան մասին վարկածները ներկայացնել ռադիոնյութով կամ տեսանյութով:

Կրկնիր Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Մարտի 10

Մասնակցիր մայրենիի մարտ ամսվա ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Մարտի 9

Գարնանային ընթերցումներ. նորից կարդա Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը և պատասխանիր հետևյալ հարցերին։

Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։
Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս։
Ինչպե՞ս կվերնագրեի։

Աշխատանքը տեղադրիր բլոգում։

Ինքնաստուգում․ համեմատիր քո գրած աշխատանքի հետ, գտիր սխալներդ և ուղղիր։

1.Լրացրո՛ւ բաց թողած տառերը: 

 Ամառվա մի օր ուղևորներըկեսօրվա շոգից սաստիկ հոգնածճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .
 — Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին,
 բայց շնորհակալություն չեն ստանում: 

2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր

 արևամուտ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ
լուսավոր- լույս(արմատ)+ ավոր(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
դուռ- պարզ բառ
 կապիկ- պարզ բառ
 անուշիկ- անուշ(արմատ)+իկ(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
 քաղաքապետ- քաղաք(արմատ)+ ա(հոդակապ)+ պետ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ ուրախություն- ուրախ(արմատ) +ություն(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր հայրենագիտություն-հայրեն(իք) (արմատ) + ա(հոդակապ)+ գիտ(արմատ)+ ություն(ածանց)- բաղադրյալ բառ, բարդ ածանցավոր
ծիրանենի- ծիրան(արմատ)+ենի(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
 ձմեռ- պարզ բառ

3.Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Լուն ուղտ շինել-փոքր բանը մեծ պատմություն շինել
 գլխի ընկնել-կռահել
 ականջ դնել-լսել
 անուշ անել-ուտել
 բաժին հանել-հատկացնել
սիրտը դող ընկնել-վախենալ

4․ Առանձնացրու գոյականները։   

Ծիրանենի, մեծ, կարմիր, աղջիկլիճ, չար, օրորոցչարություն, անխիղճ, բարկացկոտ,
 Անիտունառյուծ, գունավոր, գազարագույն, հեռախոսՀայաստան, հետաքրքիր, վարդՎարդուհի, ճաշոտ, ալիք, հզոր, բարձր, մարտմարտակառքկառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչունթռիչք, խիզախ, բարի:

Մարտի 7

Արևմտահայերենի ժամ- Պատմվածքներ

Մարտի 4

  1. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
  • Ուղղագրական բառարանից ձեր դուրս գրած / գարնանը վերաբերող/ բառերով հորինել պատմություն․․․
  • Գիտե՞ք, որ գարուն է  արդեն․․․
  • Գարնանամուտ
  • Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․
  • այլ ․․․(ի՛նքդ վերնագիր մտածիր)

2․ Համացանցից գտնել գարնան մասին այլ բանաստեղծություններ։

3․ Բլոգում տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայացրու գարնանը նվիրված բանաստեղծություններից մեկը։

Մարտի 3

Ինքնաստուգում․ աշխատանքը կատարիր word ֆայլի մեջ և ուղարկիր իմ էլ․ հասցեին։

1.Լրացրո՛ւ բաց թողած տառերը: 

 Ամառվա մի օր ուղ-որները, կես-րվա շոգից սաստիկ հո-նած, ճանապար- էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պա-կեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մար-կանց համար անօ-ուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .
 — Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բա-տը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնոր-ակալություն չեն ստանում: 

2․ Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր):  Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր … 
 Արևամուտ, լուսավոր, դուռ, կապիկ, անուշիկ, քաղաքապետ, ուրախություն,
 հայրենագիտություն, ծիրանենի, ձմեռ 

3․ Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  Լուն ուղտ շինել, գլխի ընկնել, ականջ դնել, անուշ անել, բաժին հանել, սիրտը դող ընկնել 

4․ Առանձնացրու գոյականները։   

Ծիրանենի, մեծ, կարմիր, աղջիկ, լիճ, չար, օրորոց, չարություն, անխիղճ, բարկացկոտ,
 Անի, տուն, առյուծ, գունավոր, գազարագույն, հեռախոս, Հայաստան, հետաքրքիր, վարդ, 
Վարդուհի, ճաշոտ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի: 

Մարտի- 2

 Հայոց լեզվի գրքի վերջում գտնվող ուղղագրական բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք քո կարծիքով վերաբերում են գարնանը, սովորիր ուղղագրությունը։

Գարնանային ընթերցումներ․ Շատ լավ կարդալ սովորիր Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը։

Մարտի 1

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանք 396։

Թումանյանի «Մեր ուխտը» սովորիր բերանացի։

Փետրվարի 28

Արևմտահայերենի ժամ- Թումանյանի հեքիաթները արևմտահայերեն

Փետրվարի 25

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանք 383-րդը, գրքի վերջում գտնվող ուղղագրական բառարանից դուրս գրիր դպրոցին վերաբերող բառերը, սովորիր ուղղագրությունը։

Թումանյանի «Մեր ուխտը» սովորիր բերանացի։

Փետրվարի 24

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 379, 380, 381։

Կարդացեք Թումանյանի մասին հետևյալ նյութերը, առանձնացրեք մեկը դասարանում ներկայացնելու համար՝

Փետրվարի 23

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 190, 191, 192։

Կարդացեք Թումանյանի մասին հետևյալ նյութերը, առանձնացրեք մեկը դասարանում ներկայացնելու համար՝

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության՝ սովորիր բերանացի։

Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

Փետրվարի 22

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 186, 188։

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության՝ սովորիր բերանացի։

Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

Փետրվարի 21

Արևմտահայերենի ժամ- Ավարայրի ճակատամարտի, Վարդան Մամիկոնյանի մասին

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության՝ վաղվա համար սովորիր 1-ին տունը։

Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Կարդա այսպես՝
յօգնել-հոգնել
զուարթնոց-զվարթնոց
։

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

Փետրվարի 18

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Շնորհավորենք Թումանյանի ծննդյան օրը մեր ընթերցումներով։ 
Ընտրիր Թումանյանի ստեղծագործություններից մեկը, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ, տեղադրիր բլոգում։ Հղումն ուղարկիր ինձ։
Լավագույն աշխատանքները՝ որպես նվեր Թումանյան պապիկին, կհրապարակվեն Արևելյան դպրոցի ենթակայքում, ինչպես նաև գլխավոր կայքում։

Երկուշաբթի օրը կրթահամալիրում կազմակերպվելու է ընթերցանության ֆլեշմոբ։ Ձեզ հետ բերում եք ձեր սիրելի գիրքը՝ միանալու ֆլեշմոբին։

Փետրվարի 1718

Կարդա Թումանյանի «Անբախտ վաճառականները», բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Բալլադից դուրս գրիր երկրների անունները, համացանցից օգտվիր և գտիր, թե դրանք ներկայումս որ երկրներն են։
  2. Բալլադից դուրս գրիր 3 բարդ բառ, դրա բաղադրիչներով նոր բառեր ստացիր։
  3. Բալլադից դուրս գրիր 5 ածական։
  4. Ովքե՞ր են բալլադի հերոսները, բնութագրիր նրանց։
  5. Ստեղծված իրավիճակում ո՞վ է մեղավոր։ պատասխանը հիմնավորիր։
  6. Մեղադրո՞ւմ, թե՞ արդարացնում ես Փշին։ Պատասխանը հիմնավորիր։
  7. Քեզ ի՞նչ սովորեցրեց բալլադը։

Փետրվարի 16-17

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 178, 179, 180, 183, 185։ Կարդալ հաջորդող տեքստը։

Շաբաթվա բանաստեղծությունը՝«Մեր ուխտը»

Փետրվարի 15

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 176, 177։

Շաբաթվա բանաստեղծությունը՝«Մեր ուխտը»

Կարդա Լեզվաբանական ամսագրի հերթական համարը, առանձնացրու քեզ դուր եկած նյութը։

Փետրվարի 11

Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» սովորիր բերանացի

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ գանձը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>, <<Ես հարուստ եմ>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Լրացուցիչ աշխատանք՝ բլոգում տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայացրու Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը։

Փետրվարի 10

Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Փետրվարի 9

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր 166-րդ առաջադրանքը։
Հիշեցում՝ Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին: Օրինակ՝ գրել, կարդալ, սովորել, խաղալ․․․․

Թումանյանական օրեր

Թումանյանի մասին թեստային խաղ, խաղա՝ պատասխանելով հարցերին, և իմացիր ավելին։

Նայիր Թումանյանի մասին պատմող այս տեսանյութը։

Փետրվարի 8

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր 163-րդ առաջադրանքը։
Հիշեցում՝

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Ո՞վ հարցին պատասխանող գոյականները անձ են ցույց տալիս: Օրինակ՝ մարդ, բժիշկ, աղջիկ

Ի՞նչ հարցին պատասխանող գոյականները իր են ցույց տալիս: Օրինակ՝ տուն, հացենի, ուրախություն… Կենդանի ցույց տվող գոյականները նույնպես պատասխանում են ի՞նչ հարցին: Օրինակ՝ շուն, վագր, առյուծ…


Ածականները ցույց են տալիս առարկայի հատկանիշ, պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին: Օրինակ՝ գեղեցիկ, բարի, չարաճճի

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» , մինչև շաբաթվա վերջ սովորիր անգիր:

Լրացուցիչ ընթերցանություն՝ Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին

Փետրվարի 7

Առակներ․ արևմտահայերենDownload

Ներբեռնիր առակների փաթեթը, ընտրիր առակներից մեկը, դուրս գրիր բառերը, ապա փոխադրիր արևելահայերեն։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Փետրվարի 4

Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» կարդա, սովորիր արտահայտիչ կարդալ և կատարիր առաջադրանքները՝
 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  2. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

……………, …………….. գանձեր

…………… պարգև

………….., ………………., …………… սիրտ

……………. սեր

……………… բարի

3. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:

Լրացուցիչ աշխատանք․ Համացանցից գտիր հետաքրքիր պատմություն Թումանյանի մասին և տեղադրիր բլոգում։

Փետրվարի 3

Հովհաննես Թումանյանի «Ինքնակենսագրության» կառուցվածքով գրիր քո ինքնակենսագրությունը:

Փետրվարի 2

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 149, 150։

Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը, քեզ դուր եկած հատվածը սովորիր պատմել:

Փետրվարի 1

Հովհաննես Թումանյանի Ինքնակենսագրությունը, կարդալ, պատմել: Բլոգում գրավոր փոխադրիր (պատմիր) քեզ դուր եկած հատվածը։

Հունվարի 13-14

Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Ուսումնական ձմեռ․ դեկտեմբերի 24-հունվարի 10

Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի​ (գրքերի) մասին:
Գիրք կարող ես ընտրել ինքնուրույն քո նախընտրած գրադարանից, կարող ես օգտվել նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի առաջարկած ամանորյա ուսումնական մեդիափաթեթից։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։
2․ Կարդա Լեզվաբանական ամսագրի ամանորյա թողարկումները։
3․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 145, 146, 147, 148։ 

Դեկտեմբերի 22

Դասարանում ստուգել և քննարկել ենք  «Տարեմուտի խոստովանություն․ ամփոփում ենք 2021 թվականը» նախագիծը։

Լրացրեք, ուղղեք, ավարտեք աշխատանքները, հղումն ուղարկեք ինձ, ինչպես նաև կարգի բերեք բլոգները, Մայրենի լեզվից բոլոր նյութերը տեղադրեք Մայրենի լեզվի բաժնում, լրացրեք կիսատ, թերի կատարված աշխատանքները։

Դեկտեմբերի 17

Երեք մայրիների երազանքը , կարդա պատմությունը, բլոգում կատարիր 1-ին և 2-րդ առաջադրանքները։

Դեկտեմբերի 14-17

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 136, 139, 142, 143, 144: 

 Ամանորյա ընթերցումներ սովորել շատ լավ կարդալ

Նախագիծ՝ Տարեմուտի խոստովանություն․ ամփոփում ենք 2021 թվականը, նախագծում գրված հարցերը տեղադրիր բլոգում և պատասխանիր։ Կարող ես ինքդ էլ հարց կամ հարցեր ավելացնել։

Դեկտեմբերի 13

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Ձմռան արևը>>, <<Ձմեռվա հրաշքները>>, <<Եթե ես ձյան փաթիլ լինեի>>, <<Անձյուն ձմեռը>>, <<Ձմռան գաղտնիքը>>, <<Կախարդական եղնիկները>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Դեկտեմբերի 10

Կարդա Լեզվաբանական ամսագրի 26-րդ համարը, առանձնացրու քեզ դուր եկած նյութը, ինքդ մտածիր Ամանորի հետ կապված որևէ հետաքրքիր նյութ, առաջադրանք կամ խաղ ամսագրի հաջորդ տոնական թողարկման համար։ Աշխատանքդ հրապարակիր քո բլոգում, հղումն ուղարկիր ինձ։

Էրեբունի թանգարան ճամփորդության մասնակիցները բլոգներում պատմեն ճամփորդության մասին։

Դեկտեմբերի 9

Մասնակցի՛ր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Դեկտեմբերի 8

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 132, 133, 134, 135։ 

Դեկտեմբերի 7

Ամանորյա տոնն՝ արևմտահայերենով․ տրված հղումով նորից կարդա Մուշեղ Իշխանի «Նամակ Կաղանդ պապայինը»։ Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը, դիմացը գրիր այդ բառերի արևելահայերեն համարժեքը։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում «Արևմտահայերենի բառարան» վերնագրով։

Դեկտեմբերի 6

Կարդա տեքստը, սովորիր տեքստի վերջում տրված բառարանի բառերը։

Ամանորյա ընթերցումներ. Մուշեղ Իշխան «Նամակ Կաղանդ պապային»

Դեկտեմբերի 3

Կարդա Ավետիք Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները»։  Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։ Պատմությունը սովորիր դերերով ընթերցել և պատմել։

Դեկտեմբերի 2

Դասարանում՝ Ինքնաստուգում․ word ֆայլում կատարիր առաջադրանքները, աշխատանքն ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին։

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 129, 130։ 

Դեկտեմբերի 1

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 128, 131։ 

Նոյեմբերի 29-30

Նոյեմբերի 29-ին՝ դասարանում արևմտահայերեն ընթերցումներ

Նոյեմբերի 29-30-ին՝
Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 115, 116, 117։ Կարդա հաջորդող տեքստը։
Կարդա Լեզվաբանական ամսագրի 25րդ համարը․ ի՞նչ սովորեցիր։

Նոյեմբերի 26

Ավետիք Իսահակյան Կյանքից թանկ բանը, կարդա, կատարիր առաջադրանքները։

Նոյեմբերի 24-25

Թիմային աշխատանք՝ Իսահակյանից կարդացած առակի ներկայացում

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 100, 101, 102։

Նոյեմբերի 23 

Ավ. Իսահակյանի առակներից քո կարդացած առակը սովորիր լավ կարդալ, համապատասխան նկարազարդում արա, ապա ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, աշխատանքդ տեղադրի՛ր բլոգում

Նոյեմբերի 22

Ուսումնական պարապմունք՝ արևմտահայերենով.Դանիել Վարուժան «Անդաստան»։

Արևմտահայերենով ընթերցում Հուրի Աթթարեանի հետ․

Արծիվն ու հովիվըDownload

Նոյեմբերի 19

Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛, բլոգում գրի՛ր, թե ինչ են սովորեցնում քո կարդացած առակները։

Նոյեմբերի 17-18

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 91, 92, 94, 96։

Լրացուցիչ աշխատանք՝  Պատրաստիր տեսանյութ՝ ներկայացնելով բառերի տեսակներն ըստ կազմության։ Բեր օրինակներ։

Նոյեմբերի 16

Աշխատանք Հայոց լեզվի գրքով․ գրքի վերջում կա ուղղագրական բառարան, գ, դ տառերի բառերի ուղղագրությունը սովորիր, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր։
Քո դուրս գրած բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Նոյեմբերի 15

Ուսումնական պարապմունք՝ արևմտահայերենով․ Դանիել Վարուժան «Անդաստան»

Նոյեմբերի 12

Իսահակյանական օրեր․ կարդա Իսահակյանի Երգի հրապույրը պատմվածքը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Նոյեմբերի 11

Մասնակցիր մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Նոյեմբերի 9-12
Գրաբարյան օրեր․ պատրաստվում ենք ուսումնական ժամերգության

Սովորիր ճիշտ և սահուն կարդալ` օգտվելով Կարդա այսպես-ից
Տեքստը փոխադրիր ժամանակակից հայերեն՝ օգտվելով բառարանից

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

Յերկրի           — հերկրի
հատանելոյ    — հատանելո
զբողբոջ          — ըզբողբոջ
իւր                   — յուր
զհոտս             — ըզհոտըս
իւրեանց         — յուրյանց
զբարբառ         — ըզբարբառ

Բառարան

Էանց                        — անցավ
անձրեւք                  — անձրևներ (ը)
անցին                      — անցան
գնացեալ                  — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան                — մեկնեցին, հեռացան
ծաղիկք                     — ծաղիկներ (ը)
յերկրի մերում         — մեր երկրում
եհաս                         — հասավ
հատանելոյ              — էտելու
ձայն տատրակի     — տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր             — իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը
ետուն                         — տվեցին
զհոտս իւրեանց        — իրենց հոտերը` բույրերը
արի                             — վեր կաց
երեւեցո                      — երևեցրու, ցույց տուր
զերեսս քո                  — քո երեսը
զբարբառ քո              — քո խոսքը
տեսիլ քո                    — քո տեսքը

Նոյեմբերի 8

Դասարանում՝ Սեբաստացու ընթերցանության ոճը: Կարդալ, մեկնաբանել։

Տանը՝ Բլոգում գրել սեփական ընթերցանության ոճի մասին:

***

Սիրելի՛ սովորող,  «Ուսումնական աշուն» նախագծի վերջում տեղադրված են քո և քո ընկերների աշխատանքները, կարդա, իմացիր, թե ինչ գրքեր են կարդացել քո ընկերները։ Քեզ համար ընտրիր կարդալու հաջորդ գիրքը։
Ում աշխատանքը փաթեթում չկա, կատարում է և ուղարկում ինձ։

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 81, 82։

Նոյեմբերի 1-5

Սիրելի՛ սովորող, մինչև ուրբաթ կատարի՛ր հետևյալ աշխատանքները՝

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հանդիպելու ենք Teams հարթակում՝

5-1 դաս․՝ 11։00- 11։30 

5-2 դաս․՝ 12։00-12։30 

Հոկտեմբերի 25-30

Ուսումնական աշուն

Հոկտեմբերի 22

Լեզվական խաղ
Գրել տասական բառ

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են
  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

Հոկտեմբերի 21-22

Լեզվաբանական ամսագիր համար 23. կարդա, առանձնացրու հետաքրքիր նյութերը, դու ի՞նչ նյութ կառաջարկես ամսագրի համար։

Ընթերցանություն․ Տրված ցանկից ընտրիր որևէ ստեղծագործություն, կարդա, բլոգում պատմիր քո ընտրած գրքի մասին։

Հոկտեմբերի 20

Լեզվական աշխատանք. կատարել առաջադրանքներ 69, 70։

Սիրելի′ սովորողներ, հարգելի′ ծնողներ, հոկտեմբերի 29-31-ը պատրաստվում ենք եռօրյա ճամփորդության՝ դեպի Արատես: Այստեղ նախագծի հղումն է. նայեք, ծանոթացեք և մինչև վաղը երեկո պատասխան նամակով հաստատեք ձեր մասնակցությունը։ Հարցերի դեպքում՝ գրեք կամ զանգեք հետևյալ համարով՝ 094981212: Շնորհակալություն:
Հարգանքով՝ ընկեր Մարինե

Հոկտեմբերի 19

Լեզվական աշխատանք. կատարել առաջադրանքներ 58, 59։

Հոկտեմբերի 18

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը․ ավարտիր կիսատ մնացած առաջադրանքներդ։

Լեզվական աշխատանք․ գրքի վերջում կա ուղղագրական բառարան, բ տառի բառերի ուղղագրությունը սովորիր, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր։

Հոկտեմբերի 15

Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին` 4-5-րդ դասարաններ

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը բանաստեղծությունը սովորիր բերանացի, բլոգում կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքները։

Հոկտեմբերի 14

Բլոգում պատմիր օրվա ճամփորդության մասին։

Հոկտեմբերի 12-13

Լեզվական աշխատանք․ կատարել առաջադրանքներ 54, 55, 56, 57։

Հոկտեմբերի 11

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը բանաստեղծությունը սովորիր շատ լավ կարդալ, կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքներից 1-ինը, 2-րդը, 3-րդը, մինչև շաբաթվա վերջ բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Հոկտեմբերի 8

Բլոգում գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Բարև
  • Ես մտածում եմ, որ …
  • Ինչ կլիներ, եթե…
  • Լինում է, չի լինում…
  • Եթե ես քամի լինեի
  • Կոմիտասի երգերը լսելիս․․․
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Ընթերցանություն․ Տրված ցանկից ընտրիր որևէ ստեղծագործություն, կարդա, բլոգում պատմիր քո ընտրած գրքի մասին։

Հոկտեմբերի 7

Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը կրկնել։

Ավարտիր հոկտեմբերի 6-ին տրված առաջադրանքները։

***

Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայիր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատիր քո գրածի հետ և գտիր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար, նշիր քո սյունակը, աշխատանքդ պատճենիր, ապա տեղադրիր word ֆայլում։

1․Լրացրու բաց թողած տառերը:  Հանկարծ  հանդիպակաց  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թռավ և չոր մացառներն ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արջը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փախչել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմփաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու պատառոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձագուկների համար:
2․ Տեքստից դուրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։  
թռավ, թփուտները, թրմփաց, վրեժ, երկյուղ, և, երբ, որ
3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ 
ուղևոր- 5 տառ, 6 հնչյուն
ժլատ-4 տառ, 5 հնչյուն
 մարդ-4 տառ, 4 հնչյուն 
թեև-3 տառ, 5 հնչյուն
4․Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր: Ողկույզ բառի հնչյուններն են վ, օ, խ, կ, ու, յ, զ 
5․ Ո՞ր շարքում են բառերն այբբենական կարգով դասավորված, ընտրիր ճիշտ պատասխանը: 
բադ, բեմ, բիծ, բոռ, բուն

Հոկտեմբերի 6-7

Լեզվական աշխատանք․ կատարել առաջադրանքներ 44, 47, 48, 53։

Հոկտեմբերի 5

Կոմիտասի մասին 

7-10 նախադասությամբ քո բլոգում գրավոր ներկայացրու Կոմիտասի մասին: Համացանցից ընտրիր Կոմիտասի նկարներից մեկը և կցիր քո գրած նյութին:

Հոկտեմբերի 4

1. Վերհիշիր՝ Ի՞նչ գիտես Կոմիտասի մասին (բանավոր)

2.Կարդա Կոմիտասի մասին: Յուրաքանչյուր նախադասությունից հետո՝
 + դիր, եթե այդ մասին գիտեիր
 — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
 ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
 ! դիր, եթե հետաքրքիր է: 

3․ Կրկնիր անցած տարվա սովորած բանաստեղծությունները՝ Կոմիտաս «Ճանապարհ»,  «Ծառեր, թփեր, լեցուն միրգ»։ 

Հոկտեմբերի 1

Պատրաստվում ենք մեդիաուրբաթի. Սովորիր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Բլոգում կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքները։
Լեզվական աշխատանք․ գրքի վերջում կա ուղղագրական բառարան, ա տառի բառերի միջից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր։

Սեպտեմբերի 30

Բազմիմաստ բառեր
Բազմիմաստ բառերը ա
րտահայտում են մեկից ավելի իմաստներ

տուն-1. բնակվելու շենք, 2. գերդաստան, ընտանիք, 3. ոտանավորի քառատող
ակն- 1. աչք, 2. ջրի ակունք
գիր-1. տառ, 2. այբուբեն, 3. գրություն, 4. կախարդություն

Կազմիր նախադասություններ տրված բազմիմաստ բառերի իմաստներով:
Մտածիր և գրիր այլ բազմիմաստ բառեր։

Պատրաստվում ենք մեդիաուրբաթի. Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Այսօր ասմունքել ենք առաջին և երկրորդ տները, վաղվա համար սովորել երրորդ տունը։

Սեպտեմբերի 29

Լեզվական աշխատանք․ կատարել առաջադրանքներ 33, 34, 39։

Պատրաստվում ենք մեդիաուրբաթի. Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Այսօր ասմունքել ենք առաջին տունը, վաղվա համար սովորել երկրորդ տունը։

Սեպտեմբերի 28

Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Ստեղծագործական աշխատանք. ինքներս ենք նամակ գրում։ Գրիր նամակ ում ուզում ես՝ քո հերոսին, քո լավագույն ընկերոջը, քո պապիկին կամ տատիկին և այլն։ Ինքդ որոշիր, թե ում ես ուզում նամակ գրել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Պատրաստվում ենք մեդիաուրբաթի․ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը սովորիր։

Սեպտեմբերի 27

Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ։ Բլոգում պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից։

  1. Ինչո՞ւ էր օտարականը կանչել ողջ ցեղին։
  2. Ի՞նչ ծառի կեղևի վրա էր Թաֆֆին նամակ ուղարկել։ Ի՞նչ գիտես այդ ծառի մասին։
  3. Ի՞նչն էր նամակ գրելու պատճառը։
  4. Ինչպե՞ս դու կհասկանայիր այդ նկարը, եթե չիմանայիր, թե ինչի մասին է այն։
  5. Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ և ի՞նչ գործիքներ էին օգտագործում։
  6. Վերնագրիր հատվածները։
  7. Ի՞նչը կփոխեիր պատմվածքի մեջ։

Սեպտեմբերի 25

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության երկրորդ մասը, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանով գտիր բացատրությունները և սպպ:

Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ։

Սեպտեմբերի 24

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանով գտիր բացատրությունները և սովորիր:

Սեպտեմբերի 23

Դասարանում` Ինքնաստուգում

Տանը` ավարտել սեպտեմբերի 22-ին տրված առաջադրանքները։

Սեպտեմբերի 22-23

Լեզվական աշխատանք՝ կատարել առաջադրանքներ 25-31, կարդալ հաջորդող տեքստը։

Սեպտեմբերի 17

Կարդա Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքը, բլոգում կատարիր առաջադրանքները։ 

Առաջադրանքներ 

  • Յուլիսիսն բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ: 
  • Վերնագրի՛ր պատմության  հատվածները: 
  • Տեքստից գտիր 10 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում
  • Համաձա՞յն եք այս մտքի հետ, ի՞նչ կավելացնեք սրան. «Քո կարծիքով, որտեղի՞ց   ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից…»

Կարդա Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրու հետաքրքիր նյութերը, ի՞նչ նոր բան սովորեցիր։

Սեպտեմբերի 16

Կարդալ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքն ամբողջությամբ, դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել։

Պատմվածքը սովորիր պատմել։

Սեպտեմբերի 15

Լեզվական աշխատանք՝ կատարել առաջադրանքներ 23, 24, կարդալ հաջորդող տեքստը։

Սեպտեմբերի 14

Լեզվական աշխատանք՝ կատարել առաջադրանքներ 8, 9, 10։

Լրացուցիչ աշխատանք՝ Պատրաստիր տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ է նշանակում բառերը դասավորել այբբենական կարգով։ Բեր օրինակներ։

Սեպտեմբերի 13

Կարդա Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը, բլոգում կատարիր առաջադրանքները։

Առաջադրանքներ 

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ: 
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: 
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: 
  • Կարդա առաջին պարբերությունը և մեկնաբանիր։ Քո կարծիքով ինչպե՞ս են բարեկամանում։ 

Սեպտեմբերի 10

Կարդալ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը, դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել։

Սեպտեմբերի 9

Մասնակցիր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 7

Լեզվական աշխատանք՝ առաջադրանքներ 5, 6, 7

Սեպտեմբերի 6

Նախագիծ՝ Սարոյանական օրեր

Համացանցից, առաջարկված նախագծից կամ այլ աղբյուրներից Սարոյանի մասին գտնել մեկ հուշ, Սարոյանի լուսանկարով հրապարակել բլոգում, նշել աղբյուրը, հուշը սովորել պատմել:

***

Այսօր ստուգել ենք ամառային արձակուրդներին տրված փաթեթը՝ Գործնական քերականություն․ ուսումնական ամառ։ Ովքեր չեն կատարել, այս շաբաթ լրացնեն։

Սեպտեմբերի 1-3

  • Ամփոփում ենք ուսումնական ամառը՝ ամռան ընթացքում կարդացած գրքերի մասին պատումներ։
  • Ուսումնական գրականության ներբեռնում համակարգիչների մեջ՝ Մ. Սիմոնյան՝ Ընթերցարան, Ս. Մարկոսյան՝ Գործնական քերականություն: