Ֆիլմադիտում․ Մանյունյա

Ձմեռային ճամբարում շարունակվում է ամանորյա տրամադրությունը։ Հունվարի 10-ին Արևելյան դպրոցի «Ջոկատ անիվների վրա» և «Հեռադիտակ» ջոկատի ճամբարականները Կինոպարկում կդիտեն Մանյունյան. Ամանորյա արկածներ ֆիլմը։

Նպատակը՝ ֆիլմի դիտում, քննարկում
Ֆիլմադիտումից հետո նախատեսում ենք ջոկատներով կազմակերպել քննարկում, բարձրաձայնել և անդրադառնալ ֆիլմում հնչեցրած հարցերին, լսել ճամբարականների կարծիքը, փոխանցել տպավորությունները, համեմատել ֆիլմը գրքի հետ/ ճամբարականներից ոմանք գիրքը նվեր են ստացել Ամանորին․․․/

Ֆիլմի մասին — Բերդում ծնված երկու ընկերուհիների պարզ ու մաքուր, ամենաիրական ընկերության և արկածների մասին զվարճալի դրվագներով ֆիլմի ռեժիսորը Արման Մարությանն է: Գրողի համաձայնությունը ստացել են միայն մի պայմանով, որ չհեռանան հեղինակի գրչից:
Նոր Տարին Մանյունյայի, Նարինեի ու Կարինեի համար կարող է չընթանալ ըստ ծրագրի․ օդերևութաբանները խոստացել են տաք ձմեռ, իսկ դա նշանակում է, որ Ձմեռ Պապի այցը հայտնվում է հարցականի տակ…

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի ճամբարականներ՝ «Ջոկատ անիվների վրա» և «Հեռադիտակ» ջոկատներ

Վարորդներ`

Սերոբյան Սամվել
Վարդանյան Անդրանիկ
Մեքենաներ՝ 10UF707, 60DA077
Հեռախոսահամար՝ 094728727

Ժամանակացույց

Մեկնումը՝ 09։30
Սկիզբը՝ 10։10
Վերադարձ՝ 12։00

Քարտեզագրում
Հեռավորությունը՝ 7կմ
Տևողությունը՝ 20 րոպե

Այս նյութը հրատարակվել է ...-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն