Այց Կենտրոնական բանկի թանգարան

Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականների հետ բազմապիսի նախագծեր ենք իրականացնում։ Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում որոշեցինք այցելել Կենտրոնական բանկ, ստուգել թղթադրամի կեղծ, իրական լինելը, ծանոթանալ տարբերակման եղանակներին, ինչպես նաև իմանալու դրամի պատմության, հին ու նոր դրամի և այլնի մասին։

Ճամփորդության օրը՝ հունվարի 17

Ճամփորդության երթուղին՝  Մայր դպրոցի բակից Կենտրոնական բանկի թանգարան։

 Հասցե՝  Ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Պատասխանատուներ՝ Մարինե Ամիրջանյան, Լուսինե Փաշայան

Մասնակիցներ՝  «Հեռադիտակ» ջոկատի ճամբարականներ

Ճամփորդության մեկնարկ՝

Մեկնում -09:30, Մայր դպրոցի բակից  

Վերադարձ-12։00 Մայր դպրոցի բակ:

Վարորդ՝ Վարդանյան Վահան, 094165141
Մեքենայի մակնիշը՝   88VI808
Նստատեղերի թիվը՝ 20

Նպատակը՝

  • Դրամի, դրամանիշերի պատմության ուսումնասիրում
  • Ծանոթություն հին և նոր դրամի հետ
  • Ծանոթություն դրամի այլ միավորների հետ


    Թանգարանում։
    Սովորողները կծանոթանան փողի պատմությանը, ապրանքային փողերից (աղ, ցորեն, ընտանի կենդանիներ, մորթի) մինչև էլեկտրոնային տարբերակով փողեր։ Կշրջենք ըստ սրահների տարբերակված ժամանակագրությամբ․ կիմանան ե՞րբ և որտե՞ղ են հատվել առաջին մետաղադրամները, ինչպե՞ս են հատվում և տպագրվում դրամանիշները, որո՞նք են Կենտրոնական բանկի գործառույթները և այլն։ Այցելության վերջում, կինոսրահի լսարանում կդիտեն հայկական դրամի տպագրության մասին վավերագրական ֆիլմ։

Հետաքրքիր նյութեր Կենտրոնական բանկի թանգարանի կայքէջից

Հատուկ գիտություն․ դրամագիտություն

Հայկական թղթադրամի 100-ամյա պատմությունը

Նյութերը բանկի թանգարանի կայքէջի Սա հետաքրքիր է բաժնից են։

Արդյունքը՝

Մասնակիցները բլոգներում կներկայացնեն ճամփորդության մասին իրենց պատումները։

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ, Սովորողների ճամբար-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն