Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ընթերցում, ներկայացում, մեկնաբանում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Թումանյանի կյանքը, ինքնակենսագրությունը
  • Թումանյանը՝ հայրիկ. Նվարդ Թումանյանի «Հուշագրությունը»
  • Թումանյանի ստեղծագործությունները
  • Այցելություն Թումանյանի թանգարան
  • Հովհաննես Թումանյան. փաթեթ

Բովանդակությունը՝

Բանաստեղծություններ

Լեգենդներ

Պատմվածքները

Սասունցի Դավիթը

Թումանյանը թարգմանիչ. Թումանյանի թարգմանած հեքիաթները

Թեստեր

Այցելություն Թումանյանի տուն-թանգարան

Մայիսի 12-ին՝ ժամը 11։15

Մասնակիցներ՝ 5-2 դասարան

Նախագծի արդյունքում՝

Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի «Ինքնակենսագրության» կառուցվածքով գրել են իրենց ինքնակենսագրությունը:

Արևելյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները կարդացել են Նվարդ Թումանյանի «Հուշագրություն»-ից հատվածներ և ներկայացնում են իրենց դուր եկած հատվածը։

Թումանյանի «Երկու սև ամպը» կարդալուց հետո Արևելյան դպրոցի 4-րդցիները ստեղծագործել են ընկերության, ամպերի, հողմի և այլնի մասին։

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները թիմային համերաշխ աշխատանքներով ու ընտանեկան ընթերցումներով միանում են «Ընթերցանության ֆլեշմոբ ընտանեկան դպրոցներում» նախագծին՝ շնորհավորելով Թումանյանի ծնունդը։

Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունն ընթերցելուց հետո Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները մտորել են իրենց շնորհի, գանձի, աշխարհի ու հարստության մասին։

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն