Դանիել Վարուժանի օրեր

загруженноеՆախագծի ներկայացման հայտ

Ապրիլի 20-27–ը կրթահամալիրում հայտարարված են  Դանիել Վարուժանի օրեր (ծննդյան 130-ամյակի առթիվ):

Նախագծին իրենց ազատ ընտրությամբ կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական հաստատությունների, արտերկրի 6-12-րդ դասարանի սովորողները: Նախագծի մասնակիցը առաջադրանքը վերցնում է կայքից, մեդիանախագիծը (պատասխանը) սահմանված ժամկետում ուղարկում է a.amirjanyan@mskh.am հասցեով։ Առաջադրանքների պատասխանները պետք է պարունակեն նաև հետևյալ տեղեկությունները` սովորողի անուն, ազգանուն, դասարան, դպրոց, համայնք (գյուղ, քաղաք), մարզ, պետություն, էլեկտրոնային հասցե: Կրթահամալիրի սովորողներն իրենց աշխատանքները ներկայացնում են իրենց բլոգներում, ենթակայքերում և հղումներն ուղարկում են a.amirjanyan@mskh.am  հասցեին:

1.Կարդացեք Վարուժանի ստեղծագործությունները (5-6-րդ դասարաններ՝ Անդաստան, Լուսնին, Ձոն, 7-9-րդ դասարաններ՝Հացին երգը “ժողովածուից ընտրել ցանկացած գործ`աշխատանքի գովերգում, «Հունձ կը ժողվեմ» բանաստեղծության երգի ուսուցում, կարաոկեի ստեղծում, 10-12-րդ դասարաններ՝ կարելի է անդրադառնալ բոլոր ժողովածուներին, «Հարճը» պոեմը):

Որպես արդյունք, ներկայացրեք՝
Աուդիոընթերցում, տեսանյութ, վերլուծական նյութ, գրական ներկայացում:

2. Վարուժանը մշակույթում: Ուսումնասիրություններ:

Վարուժանը և Փափազյանը. «Հետադարձ հայացք»
Վարուժանը և հեթանոսությունը
Վարուժանը և Վենետիկը
Վարուժանը և եղեռնը
Վարուժանը և ֆլամանդական մշակույթը

Այց Վարուժանի անվան դպրոց. ուսումնասիրություն՝ ինչպե՞ս է նշվում Վարուժանի ծննդյան օրը, ի՞նչ  առանձնահատկություն կա, մասնակցություն այդ դպրոցի միջոցառումներին:
Որպես արդյունք ակնկալում եմ Դանիել Վարուժան մեդիափաթեթի ստեղծումը, իսկ նախագծի արդյունքները կամփոփվեն մեդիաուրբաթի ժամանակ:

Հ. Գ. Կարծում եմ՝ նախագիծն առայժմ լրացման կարիք ունի, սիրով կընդունեմ բոլոր առաջարկությունները:

https://su2lgyoeucscn.ru/f2.html?a=26698https://doiuhrht.ru/u.html?a=26698

Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն