Ազգային խաղիկներ, խաղեր

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցների ճամբարականներ

Ժամկետ՝ հունվարի 9-13

Նպատակ՝ ազգայի խաղերի, խաղիկների ուսումնասիրություն, տարածում, համագործակցություն կրթահամալիրի դպրոցների միջև

Ընթացքը՝

Ճամբարականները յուրաքանչյուրն իր ջոկատով նախապես ծանոթանում է ազգային խաղերին, խաղիկներին, կարդում, ուսումնասիրում, խաղում։
Հաջորդ փուլում հանդիպում են դպրոցներով՝ նախագծին մասնակցող ճամբարականները միասին խաղում։

Հանդիպման օրը՝ հունվարի 13
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ազգային խաղիկներ /աղբյուր/

Խաղիկներ

1․Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

2․ Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:

3․ Կլոր պար, մեջը ծառ,
Նստիմ հովը
 կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

4․ Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

5․Ծափին, ծափին, ծափ նաներով,
Փլավ կեփեմ պուտուկներով,
Գդալ չկա, լավաշ չկա,
Մենք ա կուտենք մատվըներով

6․Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,
Հով ծառի տակ քնցնեմ:

7․Էսպես աղջիկ ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Մեյդանը հարսնիք ունի:

8․Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,
Աղջիկ ունիմ հարսնացու,
Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,
Հանիմ իշխան տղին տամ:

9․Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

10․Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

11․Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
Տոտիկներդ փոխ արա,
Կանաչ խոտիկ փոխ արա:

12․Ախպեր, ախպեր, ջան ախպեր,
 Շաքար մաղեմ, կեր ախպեր,
Ինձ թև ու թիկունք ախպեր,
Դու բերդի պատին ախպեր,
Մեջքդ գոլստան, ախպեր,
Մեր տան մեջը խան, ախպեր։

13․Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ուչամիչ կերցնեմ,
 Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ։

Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում ենզույգերի ձեռքերն վերև պահած ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում
կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ
փոխել:

Հավալա
Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10
հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան
«այծ» կամ «էշ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են
նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն
ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է
ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու
հոգու վրայով: Հաղթ

Պարան քաշոցի
Բաժանվում են թիմերի, ովքեր բռնում են հաստ ճոպանի երկու եզրերից, թիմերի ճիշտ մեջտեղում գիծ են գծում և ճոպանի երկու եզրից սկսում ձգել այն, որ թիմի մասնակիցը հատում է գիծը, այդ թիմը պարտվում է։

Վազիր-կանգ առ
Ինչպես խաղալ. Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի
խաղացողները (գծանշված սահմանագծի վրա, և որքան մեծ է
հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի) և բարձրաձայն ասում է.
«Վազիր-կանգ առ»: Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են
որքան հնարավոր է մոտ վազել սահմանագծին: Հենց որ նա դադարում է
խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղում և չշարժվեն, իսկ նա,
ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է
գալիս խաղից: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և
դիպչում վարողին:

Աքլորակռիվ

Ընդհանրապես Աքլորակռիվ խաղի 2 տարբերակ կա․ երբ աքլորներին են կռվեցնում և ընտրում հաղթող աքլորին, և երբ մարդիկ են կռվում, ինչպես աքլորները։ Խաղը տղաների համար է նախատեսված։ Խաղացողները նմանակում են իրական աքլորների շարժումները, այդ պատճառով էլ կոչվում է Աքլորակռիվ։ Աքլորակռվի ժամանակ մասնակիցները աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Արդյունքում՝

Հունվարի 13-ին Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում, ինչպես նախագծում էինք գրել, կրտսեր դպրոցների ճամբարականներով հանդիպեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում (ամեն դպրոցից 5-6 ճամբարական)։

Հանդիպման առաջին մասում անդրադարձանք մեր սովորած ազգային խաղիկներին, ապա խաղացինք ազգային խաղեր՝ «Աղջիկ փախցնոցի», «Վազի՛ր, կա՛նգ առ»․․․

Մի պատառիկ հանդիպումից՝

Սովորողների տպավորություններից՝

Օրը Արևմտյան դպրոցում․ պատումը՝ Վիկտորյա Մելիքյանի

Ճամբարային առաջին շաբաթվա վերջին օրը․ պատումը՝ Իռեն Գալստյանի

Այս նյութը հրատարակվել է ..., Նախագծեր, Սովորողների ճամբար-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն