Հայոց լեզու, գրականություն առարկայի դասավանդման մեթոդիկա

«Առարկայի դասավանդման մեթոդիկա» մոդուլը մեկնարկեց հոկտեմբերի երեքին։ Ըստ նախօրոք հրապարակված ծրագրի՝ շաբաթվա ընթացքում անդրադարձանք հետևյալ թեմաներին․
Առաջինը՝ ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Մասնակիցներից Մարինե Բադալյանը հանրակրթական պետական չափորոշչի կրթական երեք աստիճաններում ակնկալվող վերջնարդյունքների հետ կապված իր մտահոգությունն է հայտնում․ «Այո,՛ պետք է, իսկ ինչպե՞ս է ավարտում երեխան չորրորդ դասարանը ,իհարկե քննություն է հանձնում, իսկ քննության նյութը և չափորոշիչ-ծրագիր-դասագիրք համակազմը լուծու՞մ է այդ հարցը,թե՞ ինչպես միջնակարգ, ավագ դպրոցներում նախատեսվածի նման է․ պահանջում ես մի բան, սովորեցնում ուրիշ բան, քննություն հանձնում բոլորովին այլ բան․․․
Ըստ չափորոշչի հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝ գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին, իսկ եթե այս է պահանջը, այդ դեպքում արդեն քանի տասնամյակ այս ինչ քննության ենք ենթարկում սովորողին, ուսուցչին, ծնողին, մի՞թե այս Խաչակրաց արշավանքը վերջ չի ունենալու»։

Ապա ծանոթանալով հեղինակային կրթական ծրագրերին՝ գրում է․« Առաջին առաջադրանքում բարձրացված և չբարձրացված հարցերի պատասխանները ստացա հեղինակային կրթական ծրագրում։ Ցավալի է, որ այսպիսի մոտեցում հանդես չի բերվում նաև պետական դպրոցներում։ Պետք է խոստովանել, որ այս ծրագրի պահանջած շնչառությունը ինքս էլ կդժվարանամ ապահովել,բայց սա էլ է բնական․ ,, պետք է ելնել, երբ սիրո սեղանն է հավաքված»։ 

Հաջորդ թեման խմբային աշխատանքի իրականացումն էր ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում։ Այդ օրը աշխատեցինք խմբերով։ Յուրաքանչյուր խումբ կարդաց տրված հոդվածներից մեկը, քննարկեց, ապա ներկայացրեց մյուս խմբերին։

Շաբաթվա վերջին թեման լաբորատոր և /կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումն էր ուսումնական առարկայի դասերին։ Տիկին Կարինեն ներկայացրեց իր իսկ մշակած ճամփորդության կազմակերպման կարգը, ապա խոսեցինք նախագծային ուսուցման բաղադրիչներից։

Հաջորդ շաբաթվա ընթացքում շարունակել ենք աշխատել ըստ օրակարգի։ Ուրբաթ օրը այլ դպրոցների վերապատրաստվողները հնարավորություն ունեցան ներկա լինելու մեդիաուրբաթին, իսկ մինչ այդ քննարկում էինք սովորողների արժեհամակարգի ձևավորման մասին։ Մեջբերեմ Մարինե Բադալյանի դիտարկումը․«Մեդիաուրբաթներից մեկին մասնակից լինելու հաճույքն ենք ունեցել և համակվել ենք հոգեղենությամբ, որ պարուրել էր մթնոլորտը ։ Ակնհայտ է, որ կրթահամալիրը պատրաստում է արժևորված կյանքով ապրելու հայրենատերերի, որոնք ցանկացած պարագայում արագ կողմնորոշվելու, կենսական առաջնահերթ խնդիրները արդյունավետորեն լուծելու կարողություններ ունեն , Հայաստանի ցանկացած անկյունում իրենց տանն են, յուրաքանչյուր մարդ իրենց հավանական գործընկերն է, իսկ պետական ծրագրերով սովորողները հիմնականում դառնում են գիտելիքների պաշար կրող հաճախ ոչ գործնական, կյանքին դանդաղ ինտեգրվող, բարդույթավորված գիտակներ, որոնք հայրենիքը հավանաբար քարտեզով կգտնեն, մարդը իրենց համար հիմնականում մրցակից է, կյանքը ՝ գոյության կռիվ; Ծիծաղի և լացի կենտրոնները գլխուղեղում կողք կողքի են, ցավոք, նաև մեր կյանքում»։

Դասավանդողների ամփոփումները․

Մարինե Բադալյան

Ժաննա Գրիգորյան

Մարինե Բաղդասարյան

Մելինե Տիգրանյան

Մերի Սարգսյան

Կարինե Պետրոսյան

Երանուհի Խլղաթյան

Արմինե Աբրահամյան

Քրիստինե Շահբազյան

Նունե Մովսիսյան

Այս նյութը հրատարակվել է ..., Վերապատրաստում 2022-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն