Մի օր արվեստի ու արհեստի քաղաք Գյումրիում…

ԱրմինՀունիսի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գրական ակումբը ըստ նախօրոք հրապարակված ծրագրի  Գյումրիում էր: Գյումրիի հրապարակում մեզ դիմավորեց  մեր ստեղծագործ ժամանակակիցը՝  Ռոզա Հովհաննիսյանը:

Տիկին Ռոզան ջերմ ու մտերմիկ առաջարկեց մեր շրջայցը սկսել Յոթվերք եկեղեցուց, իսկ երբ եկեղեցում թևածեց մեր ուսուցիչների հոգևոր երգը, դժվար չէր նկատել տիկին Ռոզայի գնահատող հայացքը: Քիչ անց արդեն Իգիթյան արվեստի կենտրոնի Գյումրու մասնաճյուղում էինք: Ամեն անկյունը մտածված, խնամքով ու սիրով ձևավորված էր: Ոգեղեն ու ստեղծագործ մի աշխարհ, ուր գործում էր ամառային դպրոց: Տարբեր տարիքի երեխաներ կային, և յուրաքանչյուրը զբաղված էր իր նախընտրած գործով՝ մեկը նկարում էր, մյուսը՝ բատիկա էր անում… Ինչքան սեր ու նվիրում կար արված աշխատանքի մեջ, Տիկին Ռոզան առիթը բաց չէր թողնում պատմելու, հիանալու իրենց սաների աշխատանքներով: Իսկ հպարտանալու քիչ բան չկար…

Առաջին հարկի համով սենյակում մեզ սպասվում էր հյուրասիրություն: Մեզ միացան Գյումրիի թիվ 25 դպրոցի ուսուցչուհի Աստղիկը և արվեստի կենտրոնի տնօրենը, ով թեպետ սգի մեջ, բայց կարևորել էր իր կենտրոն այցելած մարդուն և ժամանակ գտել գալու, այդպիսին է գյումրեցին: Մեր զրույց-քննարկումը ջերմ էր, հետաքրքիր, իսկ զրույցի գլխավոր աղը գյումրեցիների անսպառ հումորն էր:

Ռոզա Հովհաննիսյան ստեղծագործողից պակաս հետաքրքիր չէր Ռոզա Հովհաննիսյան մարդը: Մարդ, ով անցել էր երկրաշարժի փորձությունների միջով և խոնավ աչքերով հիշելով այդ օրերը՝ հաստատեց, որ այդ ամենն իրենք հաղթահարեցին իրենց թափ տալով, որովհետև այլ կերպ հնարավոր չէր:

Սա մի քաղաք է,  որին ի վերուստ տրված է անմեկնելին,
մի քաղաք է, որ հսկում է զարմանալիին.
ինքն իրեն թափ է տվել և տեսել է, որ կենդանի է.
այլևս մոխրի մեջ նստած չէ՝ թևապարը չբացած
կարմիր թիթեռների ներսպարով,
երկնքից թափվող արցունքե մարգարիտներով…

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

 

Ապագա համագործակցության մասին պայմանավորվելուց հետո Գրական ակումբը ճանապարհ ընկավ Մարմաշենի վանական համալիր…
…Ախուրյան գետը, հանրահայտ Հեղնար Աղբյուրը, ամեն մի թուփ ու ծառ… Միայն կարող եմ ասել, որ հայրենաճանաչողությունը ամենազարմանալի, անմեկնելի ու հրաշալի զգացողություն է, որ կարող ենք ունենալ մեր կյանքում:

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

վ1

վա

վդ

ք

Էջի լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

 

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s