Սովորում ենք Աճառյանից

10516663_246774288865017_182936904961251421_nՀրաչյա Աճառյանի ամենասիրած գիտական ոլորտը եղել է բառագիտական-բառարանագրական գործը, որի նկատմամբ ունեցած նախասիրությունը երևում է նրա բոլոր ստեղծագործությունների մեջ: Դեռ դպրոցական տարիներից նա հատուկ սեր է ունեցել բառի, բառ ու բանի, բառագիտության և բառարանագրության նկատմամբ: «Շատ էր սիրում բառարաններ կարդալ: Նույնը խորհուրդ էր տալիս իր սաներին»:
«Հայոց անձնանունների բառարանի» կազմման աշխատանքը ձեռնարկել էր 1970թ. Նոր Նախիջևանում: 1923թ. նա վերսկսում է աշխատանքը, իսկ 1942 թվից լիովին նվիրվում բառարանի լրացմանն ու ամբողջացմանը: «Այս աշխատության նպատակն է, — գրում է Աճառյանը, — հավաքել, դասավորել և ուսումնասիրել այն բոլոր անունները, որ պատմության ընթացքում որևէ անհատ կրել է երբևիցե անկախ իր ունեցած դիրքից և աստիճանից, ընդունած կրոնից և դավանանքից ու ապրած շրջանից կամ երկրից: Այս հավաքածուի մեջ՝ տեղ են գտել ուրեմն մի կողմից Հայկը, որ հայազգի նախահայրն է համարվում ըստ ավանդության, և Տիգրանը, որ հայ պետության քաղաքական ազդեցությունը Կովկասյան լեռներից մինչև Միջերկրականի ափը հասցրեց, և Մեսրոպը կամ Մաշտոցը, որ հայ մատենագրության հիմքը դրավ և մյուս կողմից Դավիթ Ծարեցի ջաղացպանը, դերձակ Խնդուբեգ, բաղնեպան Հովհաննես և այլն»:
Ակադեմիկոս Ջահուկյանը պատմում է. «1944-1947 թթ. լինելով Աճառյանի ասպիրանտը՝ ես ականատես էի այն տաժանելի աշխատանքին, որ նա տանում էր բառարանի վրա: Աճառյանի բծախնդրությունը՝ ոչ մի բան բաց չթողնելու նրա ձգտումը ծայրահեղության էր հասնում: 1944 թվականի վերջերին ունենալով սրտի նոպա՝ Աճառյանը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը. նա հանձնարարեց Է. Աղայանին քաղել մատենագիրներից մեկի անձնանունները, սակայն Աճառյանն այն անձնավորությունը չէր, որ կարողանար որևէ մեկին այս տեսակետից լիովին վստահել: Ապաքինվելուց անմիջապես հետո նա վերանայեց Աղայանի կատարումը և հայտարարեց, որ վերջինս երկու անձնանուն բաց է թողել:

Արևելյան դպրոցի 5-րդցիների հետ Հրաչյա Աճառյան նախագծի շրջանակում որոշեցինք ստեղծել մեր ընտանիքների աձնանունների բառարանը՝ օգտվելով Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ից: Սովորողները աշխատանքին մոտեցան ստեղծագործաբար, տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին, ու ստացվեցին հետաքրքիր աշխատանքներ: Աշխատանքները՝ «Խոշորացույց»-ում:

Հրաչյա Աճառյանն իր «Անձնանունների բառարան»ի վերջում անդրադարձել է նաև ազգանունների պատմությանը, խոսել նաև իր ազգանվան մասին, կարող եք կարդալ, շատ հետաքրքիր պատմություն է:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ..., Նախագծեր-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s