Վերապատրաստման երկրորդ օրը սկսեցինք Արևելյան դպրոցում, մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին: Կրթական շրջայցով եղանք Քոլեջում. տեսանք դիմահարդարման, վարսահարդարման, հագուստի մոդալավորման սրահները: Շրջայցից հետո շարունակեցինք մեր արդեն սկսված աշխատանքը, այն է` վերապատրաստվողներն իրենց նորաստեղծ բլոգները փորձեցին համապատասխանեցնել մանկավարժական աշխատողների բլոգներին ներկայացվող պահանջներին: Պահանջներ, որոնք կարդացել և քննարկել էինք:
Հետո արդեն անդրադարձանք նախագծային ուսուցմանը. վերապատրաստվողները գրեցին իրենց առաջին առարկայական նախագծերը:
Վերապատրաստվող Անի Մարգարյանը յուրովի է լուսաբանում իր այս օրը: Կարդացեք բլոգում: