Հոկտեմբերի 30-նոյեմբերի 2
Վերապատրաստման բովանդակային մոդուլները`
- ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ).
- նախագծային ուսուցում.
- ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
- ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին
- քննարկում-ամփոփում։
Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից։
Աշխատակարգ
Առաջին օր. հոկտեմբերի 30
09։00՝ Մասնակիցների ընդունում Մեդիակենտրոնում
09։20-10։20՝ Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ mskh.am, Կրթահամալիրի օրացույց, Մեդիագրադարան, «Դպիր»
10։20-10։30՝ Կրթական պարտեզով Արևելյան դպրոց
10։40-12։00՝ Ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց։
Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում, էլեկտրոնային հասցեների բացում, բլոգների բացում։ Ինչպես բացել էլ.հասցե
Վերապատրաստման ընթերցարան «Դպիր»
- Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում— Յուրա Գանջալյան
- Բլոգային ուսուցման առավելությունները-Գոհար Բալջյան
Երկրորդ օր. հոկտեմբերի 31
09:00-09:20` Ընդհանուր պարապմունք
09:20-10:30՝ Բլոգային ուսուցում (բլոգների բաժիններ, էջեր, պիտակներ), մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ), տնային ուսումնասիրության արդյունքներ, հարցեր. քննարկում
10։30-12։00՝ Նախագծային ուսուցումը կրթահամալիրում, 2017-2018-ին իրականացվող նախագծեր։
Ուսումնական նախագծի մշակում (հեռավար աշխատանք)
Վերապատրաստման ընթերցարան «Դպիր»
- Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում- Մարգարիտ Սարգսյան
Երրորդ օր. նոյեմբերի 1
09:00-09:20` Ընդհանուր պարապմունք
09:20-11:00՝ Բլոգային ուսուցում (բացված բլոգների թերություններ, շտկումներ, նախագծերի տեղադրում)
11:00-11:30`Առարկայական ֆլեշմոբեր, ֆլեշմոբյան առաջադրանքների կազմում
11:30-12:00` Շրջայց. Արևմտյան դպրոց-պարտեզ, ագարակ
Վերապատրաստման ընթերցարան «Դպիր»
- Առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար-Յուրա Գանջալյան
- Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք-Լիանա Հակոբյան
Չորրորդ օր. նոյեմբերի 2
09:00-09:20` Ընդհանուր պարապմունք
09։20 -11։00՝ Կրթահամալիրի կայքերի, ենթակայքերի կառուցվածքը: Էլեկտրոնային ամսագրեր: Մոնտաժային ծրագրերի ուսումնասիրություն:
11:00-12:00 Ստեղծած ուսումնական նախագծերի ներկայացում, քննարկում:
- Անհատականացված ուսուցում-Մարիետ Սիմոնյան