Գործուղում Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց. հաշվետվություն

IMG_20170428_114012Համագործակցություն Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի հետ:

Արդեն երկու անգամ եղել ենք Մարգարա գյուղում: Առաջին անգամ գործուղման նպատակը եղել է ծանոթանալը, միջավայրն ուսումնասիրելը, ապա մեր կրթահամալիրի կայքը, մեդիագրադարանը, Գործընկեր դպրոցների բլոգը, դպրոցում անցկացվող ֆլեշմոբերը ներկայացնելը: Առաջին այցելության ժամանակ բացել ենք մեկ միասնական բլոգ, հանձնել քիմիա առարկայի համար անհրաժեշտ փորձերի պարագաներ: Հաջորդ անգամ արդեն Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի սաներն են իրենց ուսուցիչների հետ այցելել մեր դպրոց ու այդ մասին պատմել մեր միասնական բլոգում՝ Մի անմոռանալի օր, Այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ապրիլի 28-ին մենք մեր նույն խմբով և մեզ միացած Ավագ դպրոցի սովորողներով նորից այցելեցինք Մարգարա: Այս մասին՝ խմբի ղեկավար Լիանա Հակոբյանի բլոգում:

Մեր միասնական բլոգը ակտիվացրինք՝ հասցրինք բաժիններ բացել, բլոգում ավելացնել արխիվ, օրացույց, բաժիններ ու թեգեր, գյուղի դպրոցի սովորողները նյութ թողարկեցին օրվա իրենց տպավորությունների մասին և օրվա ֆոտոպատումը տեղադրեցինք՝ ընթացքում սովորողներին մանրամասնում էի նյութ, նկար տեղադրելու հմտությունները:

Գյուղում լինելու ընթացքում մեր Ավագ դպրոցի սովորող Մարիամը հասցրել էր հարցազրույց վերցնել թե′ բնակիչներից, թե′ սովորողներից, թե′ դպրոցի տնօրենից:

 

Ճանապարհի ու ընկեր Վեներայի՝ ջրի հետազոտության փորձից մի  հատված էլ տեսանյութում՝

 

Այս նյութը հրատարակվել է Հաշվետվություն, Նախագծեր-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Գործուղում Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց. հաշվետվություն

  1. Ծանուցում՝ Գործընկեր դպրոցներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s