Արձան Խաչատուր Աբովյանին

AbovianportraitԽաչ. Աբովյանը ծնվել է Երևանի Քանաքեռ գյուղում 1804—5 թվականին։ Նա երեխուց աչքը բաց արավ, տեսավ, թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին ու ազգի էս ծանր վիճակը վերք դառավ, կպավ սրտին։ Մեծացավ, օտար երկիր գնաց, ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ։ Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»։ Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»։

Բաքվի Հայոց կուլտուրական միությունը ձեռնարկել է արձան կանգնեցնելու Խաչ. Աբովյանին իր հայրենիքում։

Աշխարհքի ամեն կողմից հայ մարդիկ ուղարկում են իրենց նվերները, ամենքն էլ ուզում են մասն ունենան Խաչ․ Աբովյանի արձանի մեջ։ Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի, բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ ամեն մեկդ ինչքան կարող եք, ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ։ Էն Աբովյանիի որ կանչում է․

«Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ»։

Էրեխեք՝ ձեր ջանին մեռնիմ․ ձե՛զ եմ ասում իմ դարդը․ ձեզ համար եմ գրում, ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլեմ, եկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու, հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք, ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորն, ու մոր կսկիծն ու ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք» («Վերք Հայաստանի»)։

Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին։

Աղբյուրը

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s