Հովհաննես Թումանյանի նամակը Հրաչյա Աճառյանին

10547708_696276683754742_3977047111899472323_nՀրաչյա Աճառյանին
1917թ. Օգոստոսի 11

Մեծարգո պ. Աճառյան

Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ: Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից:
Էսօր էլ ստացա ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել:
Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին:
Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած: Հայկազյան Ընկ.1 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն:  Էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից  մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք:

Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ Դուք արդեն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ:

Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում: Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով:

Էս մեկ:

Երկրորդը: Համալսարանի գործն էսպես եղավ: Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա: Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար: Էստեղ էլ դարձյալ Ձեզ ինկատի ունենք:

Վերջապես Ձեզ ինկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս:

Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետ պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:

Մշտական հարգանքով՝
Հովհ. Թումանյան

1.Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ 1917 թ. Հիմնված Հայկազյան ընկերության նախապատրաստական աշխատանքներին, որ սկսվել էին 1916 թվականի գարնանից: Ընկերության ծրագիրը շատ մեծ էր. հայ գրականության, արվեստի և գիտության գործիչների ապահովությունը, հայկական համալսարան և ակադեմիա հիմնելը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ..., Գրականություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Հովհաննես Թումանյանի նամակը Հրաչյա Աճառյանին

  1. Ծանուցում՝ Փետրվարի. 28 | Վահե Մուսայելյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s