Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ…

8-937x400Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը

Հետաքրքիր  է ստացվում, երբ երեխաներին տալիս ես առաջադրանք ու դրա ֆորմատի, բովանդակության, մատուցման ձևի ընտրությունը թողնում իրենց:

Այս ճանապարհով երեխաները ցույց են տալիս իրենց յուրահատկությունը, առանձնահատկությունը, թե ինչպես են ընկալում, հասկանում տվյալ թեման:

Թումանյանական օրերին առաջարկեցի, որ մասնակցեն, իսկ ընկալման ու մատուցման ձևը թողեցի իրենց ընտրությանը և… այսպիսի Թումանյանական մեդիափաթեթ ստեղծվեց:

Օրինակ` Արեգը պապիկի օգնությամբ յուրովի է ծանոթանում Հովհաննես Թումանյանին, բացահայտում նոր էջեր, նոր պատմություններ…

Քույր ու եղբայր Գոմցյաններն էլ աշխատանքը դարձրին ընտանեկան, մայրիկը նույնպես մասնակցում էր: Բոլորով պատմում էին Թումանյանի «Սուտասան»-ը իրենց հատուկ սիրունությամբ:

Մանեն Թումանյանին ներկայացնում է իր ասմունքի և նկարազարդումների միջոցով: Նատալին և իր քույրիկն էլ դարձել են երկու սև ամպիկներ:

Բագրատը իր համացանցյան որոնումների  արդյունքում առաջարկում է դիտել հետևյալ տեսանյութը:

Գեղամ Մարգարյանը փորձել է գնալ Թումանյանի հետքերով… Իսկ Արայիկը պատմում է մեծ գրողի կյանքից ու գործից, Մանուկյան Լևոնն էլ նկարել է «Ամպն ու սարը» իր պատկերացմամբ:

Իսկ ինչպիսի՞ն է Թումանյան հայրիկը. սովորողները կարդացել ու պատմում են Նվարդ Թումանյանի հուշերից հատկապես այն հատվածները, որոնք կարևորել են, ոմանք նույնիսկ զուգահեռ են անցկացրել իրենց հայրիկների հետ, գրել, թե ինչն են կարևորում հայրիկների կերպարում:

Իսկ բանաստեղծություններից ընտրել ու կարդացել են այն բանաստեղծությունը, որն իրենցն են համարել և հարցադրումների օգնությամբ վերարտադրել իրենց զգացողությունները:

Կարդում ենք ոչ միայն Թումանյան, այլ նաև Չարենց և Տերյան: Նրանց խոսքերով էլ էջանշաններ ենք պատրաստել:

Եվ վերջում որպես այս ամենի համալրում, երեխաների կազմած հարցերով կազմեցինք Թումանյանական թեստ: Առաջարկում ենք  թեստի օգնությամբ ստուգել ձեր գիտելիքները:

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ, քեզ շատ սիրում ենք ու շնորհակալ ենք:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հաշվետվություն, Մեդիակրթություն, Նախագծեր, Ուսուցչի օրագիր-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s