«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական օրացույցով փետրվարի 19-26-ը թումանյանական օրեր են:
Ընդհանուր պարապմունքներին՝ ասմունք, լավագույն նյութերի ցուցադրություն…
Աշխատանքի հնարավոր ուղղություններ
Կրտսեր դպրոց
- «Իմ Թումանյանը» ընտանեկան, անհատական և խմբային նախագծեր
- Թումանյանական հերոսների շքերթ, ներկայացումներ,տեսանյութեր, ֆիլմեր
- Թումանյանական ստեղծագործությունների հիման վրա հետաքրքրաշարժ հարցաշար-առաջադրանքների ստեղծում
- Թումանյանի ստեղծագործությունների ներկայացում տարբեր հնարքներով՝մնջախաղ, երաժշտական, մոնո և ստվերայիններկայացում, ռոդարիական հնարքների կիրառմամբ ներկայացումներ և մեդիաներկայացումներ
- Բազմալեզու Թումանյան. համագործակցություն օտար լեզուների հետ
- Թումանյանի հետքերով՝ փողոց,արձան, թանգարան,տուն-թանգարան…
Քոլեջ
- Թումանյանի ասելիքը այսօրվա մարդուն (կամ ինչ կասեր Թումանյանն այսօր)
- Թումանյանը և հայրենի բնաշխարհը: Ֆիլմեր, մտորումներ, էսսեներ
- Թումանյանի պատմվածքները, բանաստեղծությունները, բալլադները, պոեմները, քառյակները: Ռադիոնյութեր, ներկայացումներ, տեսաֆիլմեր….
- Թումանյան թարգմանիչը
- Թումանյանի ճամփորդությունները, հուշերը
- Թումանյանի հոդվածները, նամակները: Ուսումնասիրություններ, քննարկումներ
- Բազմալեզու Թումանյան. համագործակցություն օտար լեզուների հետ
- Թումանյանի հետքերով՝ փողոց, արձան, թանգարան, տուն-թանգարան…
Փետրվարի 19-26
Կարդում ենք Թումանյան. կենդանի ասմունք