Առցանց ուսուցում

52_bigԱռցանց ուսուցումը ենթադրում է աշխատանք, որն իրականացվում է առցանց քննարկումների, առցանց աշխատանքի միջոցով: Ձմեռային ուսումնական արձակուրդին, ապա ձմեռային ճամբարին (քանի որ ճամբարի ընթացքում իմ աշխատանքը Արևելյան դպրոցում էր, Քոլեջի սովորողների հետ աշխատել եմ միայն առցանց) ստեղծեցինք ամանորյա ամսագիր, ապա թարգմանեցինք Օշոյի առակներից: Այժմ այս երկու աշխատանքներին անդրադառնամ առանձին-առանձին:
Քոլեջի գործավար-թարգմանիչների հետ որոշել էինք մինչ Ամանորը ամսագիր հրապարակել, և ահա ձմեռային արձակուրդի ընթացքում ուսանողները ամսագրի համար նախապես մտածված բաժինների համապատասխան իրենց թարգմանությունները, ստեղծագործությունները, համացանցից ընտրած հետաքրքիր նյութերը ուղարկեցին ինձ, աշխատանքները խմբագրվեցին, առցանց քննարկվեց, թե ինչպես կազմվի ամսագիրը և արդյունքում   ստեղծեցինք ամանորյա ամսագիր՝ «Բան ունենք ասելու»: Առաջակում ենք ընթերցել ամսագրի թարգմանչի և ստեղծագործողի էջերը, ծանոթանալ, թե ինչպես էին նշում Ամանորը մեր մեծերը, դիտել առաջարկված ֆիլմերը և մուլտֆիլմերը, ինչպես նաև վայելել ամանորյա ուրախ խոհանոցն իր հումորային բաղադրատոմսով:

Մայրենի գրավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներից է թարգմանական աշխատանքը: Օտար լեզուներից  սովորողները թարգմանություններ են անում, որի ընթացքում ուսուցիչը հնարավորություն է ունենում լուծելու խոսքի մշակման մի շարք խնդիրներ: Առավել ևս այս աշխատանքը մշտապես արվում է Քոլեջի գործավար-թարգմանիչների հետ: Ուսանողներն ընտրել  են Օշոյի առակներից, թարգմանել, աշխատանքներն ուղարկել են ինձ, որոնք խմբագրել եմ, ուղղել սխալները, սրբագրել, ապա ուղարկել ուսանողներին, ապա նրանք իրենց աշխատանքները տեղադրել են իրենց բլոգներում: Այդ թարգմանությունները հավաքելով մի տեղում, ստացել ենք գիրք՝ «Առակներ Օշոյի ներկայացմամբ»:

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ...-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Առցանց ուսուցում

  1. Ծանուցում՝ Բան ունենք ասելու… | Անուշիկ Աղաջանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s