Մոդուլի անվանումը «Ուղղագրություն, ուղղախոսություն և կետադրություն»

Առարկայի ուսուցման նպատակը, խնդիրները
Ներածական մաս

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը:

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • լեզուն` որպես հաղորդակցման միջոց, ձևավորում է մարդու հասկացությունների-կատեգորիաների ապարատը, զարգացնում է հիշողությունն ու մտածողությունը, այսինքն՝ լեզուն ապահովում է մարդու մտավոր զարգացումը.
  • լեզվի զարգացման մակարդակը շատ բանով կախված է հասարակության՝ այդ լեզուն կրողների զարգացման մակարդակից, հասարակությունը պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր։

Մոդուլի կատարողականն ապահովվում է հետևյալ աշխատանքային ուղղություններով՝

  • սովորողի մասնագիտականդասընթացի, գործունեության, նրա հետաքրքրությունների շրջանակում նյութերի ստեղծում, թարգմանություն. սա սովորողներից յուրաքանչյուրի անհատական նախագիծն է, որի արդյունքները ներկայացվում են հանրակրթական ստուգատեսներում
  • գրական ստեղծագործությունների վերլուծում, «Գրական ակումբ»-ի հետ համագործակցում.
  • կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական ճամբարի, այլ նախագծի առօրյայի, աշխատանքների լուսաբանում.
  • ստեղծագործական քաղաքային, հանրապետական, այլոց հայտարարած մրցույթների մասնակցություն
  • խոսքի մշակման այլ նախագծեր։

Արդյունքում

  Մոդուլի յուրացման արդյունքում ուսանողը պետք է կարողանա.

  1. համապատասխան ոճով կառուցել գրավոր և բանավոր խոսքը` ճշտորեն կիրառելով մայրենի լեզվի քերականական կանոնները
  2. ՏՀՏ կիրառմամբ խմբագրել է իր և ընկերների խոսքը:
  3. Գրավոր և բանավոր փոխադրել ցանկացած տեքստ` ուսումնական կոնկրետ առաջադրանք կատարելով:
  4. Տարբեր նպատակներով և ուղղվածության տեքստեր կազմել:
  5. Միտքը հստակ, հասկանալի ձևակերպել, պարզ, հակիրճ, գրագետ, ստեղծագործաբար կառուցել իր խոսքը:

6.Թարգմանություններ կատարել:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ  «ՈւՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է`սովորողների մոտ զարգացնել հայերենի ուղղագրության և ուղղախոսության կանոններին տիրապետելու, ճիշտ գրելու և ճիշտ խոսելու կարողություններ և հմտություններ:

Մոդուլի տևողությունը

Մոդուլի գնահատման կարգը՝ Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

Ուսումնառության արդյունք 1

Կիրառել ուղղագրության կանոնները գրավոր խոսքում

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է գործածում ձայնավորների ուղղագրության կանոնները և նրանցից շեղվող բացառությունները,

բ. ճիշտ է կիրառում երկհնչյունների ուղղագրությունը,

գ. ճիշտ է կիրառում բաղաձայնների և կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը ,

դ.ճիշտ է կիրառում մի շարք ածանցներով կազմված բառերի ուղղագրությունը,

ե.ճիշտ է կիրառում գծիկով գրվող բառերի ուղղագրությունը ,

զ.ճիշտ է կիրառում նախդրիներով բառերի ուղղագրությունը,

է.ճիշտ է կիրառում հատուկ անունների ուղղագրությունը :

Ուսումնառության արդյունք 2

Տիրապետել հայերենի ուղղախոսության կանոնների ամբողջությանը բանավոր խոսքում Կատարման չափանիշներ

ա. բանավոր խոսքում ճիշտ է արտասանում ձայնավորները,

բ. բանավոր խոսքում ճիշտ է արտասանում և բաղադրիչը,

գ. բանավոր խոսքում ճիշտ է արտասանում բաղաձայնները և կրկնակ բաղաձայնները,

դ. բանավոր խոսքում ճիշտ է արտասանում երկհնչյունները :

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել կետադրության կանոնները գրավոր խոսքում

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է կիրառում նախադասության բազմակի անդամների կետադրությունը,

բ. ճիշտ է կիրառում տրոհվող որոշչի հիմնական պայմանները ,

գ. ճիշտ է կիրառում տրոհվող հատկացուցիչի և իմաստով չկապվող բառերի կետադրությունը,

դ. ճիշտ է կիրառում բացահայտիչի երեք տեսակների կետադրությունը,

ե. ճիշտ է կիրառում տրոհվող դերբայական դարձվածի կետադրությունը,

զ. ճիշտ է կիրառում կոչականի և ուրիշի ուղղակի խուսքի կետադրությունը,

է. ճիշտ է կիրառում տրոհվող բառերի և բառակապակցությունների կետադրությունը և շարադասությունը,

ը. ճիշտ է կիրառում ձայնարկությունների կետադրությունը

թ. ճիշտ է կիրառում միջանկյալ նախադասության կետադրությունը,

ժ. ճիշտ է կիրառում բարդ համադասական նախադասության կետադրությունը ,

ժա. ճիշտ է կիրառում բարդ ստորադասական նախադասության կետադրությունը ,

ժբ. ճիշտ է կիրառում հրամայական եղանակի բայերի կետադրությունը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մոդուլ, Ծրագրեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s