Մոդուլի անվանումը` «Ձևաբանություն»

Առարկայի ուսուցման նպատակը, խնդիրները
Ներածական մաս

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը:

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • լեզուն` որպես հաղորդակցման միջոց, ձևավորում է մարդու հասկացությունների-կատեգորիաների ապարատը, զարգացնում է հիշողությունն ու մտածողությունը, այսինքն՝ լեզուն ապահովում է մարդու մտավոր զարգացումը.
  • լեզվի զարգացման մակարդակը շատ բանով կախված է հասարակության՝ այդ լեզուն կրողների զարգացման մակարդակից, հասարակությունը պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր։

Մոդուլի կատարողականն ապահովվում է հետևյալ աշխատանքային ուղղություններով՝

  • սովորողի մասնագիտականդասընթացի, գործունեության, նրա հետաքրքրությունների շրջանակում նյութերի ստեղծում, թարգմանություն. սա սովորողներից յուրաքանչյուրի անհատական նախագիծն է, որի արդյունքները ներկայացվում են հանրակրթական ստուգատեսներում
  • գրական ստեղծագործությունների վերլուծում, «Գրական ակումբ»-ի հետ համագործակցում.
  • կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական ճամբարի, այլ նախագծի առօրյայի, աշխատանքների լուսաբանում.
  • ստեղծագործական քաղաքային, հանրապետական, այլոց հայտարարած մրցույթների մասնակցություն
  • խոսքի մշակման այլ նախագծեր։

Արդյունքում

  Մոդուլի յուրացման արդյունքում ուսանողը պետք է կարողանա.

  1. համապատասխան ոճով կառուցել գրավոր և բանավոր խոսքը` ճշտորեն կիրառելով մայրենի լեզվի քերականական կանոնները
  2. ՏՀՏ կիրառմամբ խմբագրել է իր և ընկերների խոսքը:
  3. Գրավոր և բանավոր փոխադրել ցանկացած տեքստ` ուսումնական կոնկրետ առաջադրանք կատարելով:
  4. Տարբեր նպատակներով և ուղղվածության տեքստեր կազմել:
  5. Միտքը հստակ, հասկանալի ձևակերպել, պարզ, հակիրճ, գրագետ, ստեղծագործաբար կառուցել իր խոսքը:

6.Թարգմանություններ կատարել:

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`  «ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է` զարգացնել սովորողի լեզվական տրամաբանությունը և մտածողությունը:

Ավարտելով այս մոդուլը` ուսանողը կիմանա քերականորեն իմաստավորել լեզվական երևույթները, ձևաբանական բոլոր հասկացությունները կիմաստավորի ու կարժեքավորի խոսքի մեջ:

Մոդուլի տևողությունը

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

Ուսումնառության արդյունք 1

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է ներկայացնում խոսքի մասերը և դրանց քերականական կարգերը,

բ. ճիշտ է կատարոււմ բառի ձևաբանական փոփոխությունները,

գ. ճիշտ է կատարում բանավոր տեղեկատվական հաղորդում ` պահպանելով ձևաբանական կանոնների օրինաչափությունները:

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել խոսքի տարբեր դրսևորումներում ձևաբանական բոլոր հասկացությունները Կատարման չափանիշներ

ա.ճիշտ է ընտրում խոսքում լեզվական միջոցները ,

բ.խոսքի տեսակից ելնելով ճիշտ է կիրառում տվյալ տեսակին բնորոշ քերականական օրինաչափություններ,

գ.ճիշտ է կիրառում փոխադարձորեն պայմանավորվող շարույթները` հակադրությունն ընդգծելիս:

Ուսումնառության արդյունք 3

Քերականական իմաստ արտահայտող խոսքի մասերը ճիշտ գործածել գործառական ոճերում

Կատարման չափանիշներ

ա. խոսքում ճիշտ է կիրառում կապերը և շաղկապները,

բ. խոսքում ճիշտ է կիրառում ձայնարկությունները, վերաբերական,

գ. խոսքում ճիշտ է կիրառում մակբայները և ձայնարկությունները

դ. խոսքում ճիշտ է կիրառում հարաբերական բառերը:

Այս նյութը հրատարակվել է Մոդուլ, Ծրագրեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s