Մոդուլի անվանումը` «Բառագիտություն, բառակազմություն, բառապաշար և դարձվածաբանություն»

Առարկայի ուսուցման նպատակը, խնդիրները
Ներածական մաս

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը:

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • լեզուն` որպես հաղորդակցման միջոց, ձևավորում է մարդու հասկացությունների-կատեգորիաների ապարատը, զարգացնում է հիշողությունն ու մտածողությունը, այսինքն՝ լեզուն ապահովում է մարդու մտավոր զարգացումը.
  • լեզվի զարգացման մակարդակը շատ բանով կախված է հասարակության՝ այդ լեզուն կրողների զարգացման մակարդակից, հասարակությունը պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր։

Մոդուլի կատարողականն ապահովվում է հետևյալ աշխատանքային ուղղություններով՝

  • սովորողի մասնագիտականդասընթացի, գործունեության, նրա հետաքրքրությունների շրջանակում նյութերի ստեղծում, թարգմանություն. սա սովորողներից յուրաքանչյուրի անհատական նախագիծն է, որի արդյունքները ներկայացվում են հանրակրթական ստուգատեսներում
  • գրական ստեղծագործությունների վերլուծում, «Գրական ակումբ»-ի հետ համագործակցում.
  • կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական ճամբարի, այլ նախագծի առօրյայի, աշխատանքների լուսաբանում.
  • ստեղծագործական քաղաքային, հանրապետական, այլոց հայտարարած մրցույթների մասնակցություն
  • խոսքի մշակման այլ նախագծեր։

Արդյունքում

  Մոդուլի յուրացման արդյունքում ուսանողը պետք է կարողանա.

  1. համապատասխան ոճով կառուցել գրավոր և բանավոր խոսքը` ճշտորեն կիրառելով մայրենի լեզվի քերականական կանոնները
  2. ՏՀՏ կիրառմամբ խմբագրել է իր և ընկերների խոսքը:
  3. Գրավոր և բանավոր փոխադրել ցանկացած տեքստ` ուսումնական կոնկրետ առաջադրանք կատարելով:
  4. Տարբեր նպատակներով և ուղղվածության տեքստեր կազմել:
  5. Միտքը հստակ, հասկանալի ձևակերպել, պարզ, հակիրճ, գրագետ, ստեղծագործաբար կառուցել իր խոսքը:
  6. Թարգմանություններ կատարել:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` «ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ՝ԲԱՌԱՊԱՇԱՐ ԵՎ ԴԱՐՁՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է` հարստացնել ուսանողի բառագիտությունից, բառակազմությունից, բառապաշարից և դարձվածաբանությունից ունեցած գիտելիքների պաշարը, որը կօգնի նրանց կառուցել ճիշտ խոսք` զուրկ ավելորդաբանությունից և բառագործածական սխալներից:

Ձևավորել ակտիվ հաղորդակցելու կարողություն:

 Մոդուլի տևողությունը

Մոդուլի գնահատման կարգը՝ Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

Ուսումնառության արդյունք 1

Կիրառի բառը և մասնագիտական եզրաբառերը ` խուսափելով բառագործածական սխալներից

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ ընտրում բառերը խոսքը կառուցելիս,

բ. ճիշտ է գործածում մասնագիտական եզրաբառերը,

գ. խուսափում է օտարաբան բառերից,

դ. խոսքում օտարում է բարբառախոսությունը:

Ուսումնառության արդյունք 2

Գործածել բառակազմության ընձեռած ոճական հնարավորությունները

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է կազմում նոր բառեր բառակազմական տարբեր բաղադրիչների միացումից,

բ. ճիշտ է գործածում հապավումները,

գ. ճիշտ է համառոտագրում բառը:

 Ուսումնառության արդյունք 3

Տիրապետել մասնագիտական բառապաշարին և բառապաշարային խմբերին

 Կատարման չափանիշներ

ա.խոսքում ճիշտ է գործածում հոմանիշներն ու հականիշները ,

բ. խոսքում ճիշտ է գործածում բառապաշարային խմբերը:

Ուսումնառության արդյունք 4

Կիրառել դարձվածքները` հաշվի առնելով խոսքային միջավայրը

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ և տեղին է գործածում է խոսքի պատրաստի կաղապարները` դարձվածքները,

բ. ճիշտ է մեկնաբանում խոսքում գործածված դարձվածքների իմաստը:

 Ուսումնառության արդյունք 5

Կազմել տարբեր ոճերի տեքստեր

 Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է տարբերակում ոճի տեսակները ,

բ.խոսքում ճիշտ է կիրառում ոճի տեսակները:

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել բառարանների դերն, արժեքը և տեսակները

Կատարման չափանիշներ

ա. ճիշտ է ներկայացնում բառարանների դերն ու արժեքը,

բ. ճիշտ է ներկայացնում առավել գործածական բառարանների տեսակները,

գ.ճիշտ է օգտվում բառարանից:

Այս նյութը հրատարակվել է Մոդուլ, Ծրագրեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s