Կոբո Աբե «Կարմիր բոժոժը»

Abe Kobo cooks jiaozi.JPGԿոբո Աբե    «Կարմիր բոժոժը»

Ստեղծագործությունը չէի կարդացել, կարդացի, տխրեցի, երկու օր անց նորից կարդացի՝ մտածելով գուցե այլ ազդեցություն ունենա, բայց , միևնույն է, նույն տխրությունն էր… Հերոսը տուն չունի, և դա նրա համար ողբերգություն է դարձել: Ամեն օրվա վերջում նա երազում է տան մասին…Ինչու՞ ամեն բան արդեն ինչ-որ մեկինն է և միայն այդ պատճառով իմը չէ: Մի՞ թե աշխարհում չկա ոչինչ, ինչը, լավ թող ոչ իմը, սակայն գոնե ոչ մեկինը չլինի: Ստեղծագործության մեխը կարելի է ասել այս տողերն են:

Հերոսի համար տուն ունենալը դարձել է ամենագլխավորը… Տխրեցի, որովհետև մի ժամանակ ես էլ էի այդպես, ուզում էի սեփական տունս ունենալ, նայում էի շենքերին ու մտածում, բայց կարող էր չէ մեկնումեկն իմը լինել… Որքան էլ զարմանալի է, բայց հիմա բոլորովին չեմ մտածում այդ մասին, հա, լավ կլիներ, բայց չէ որ դա չէ ամենաէականը, հիմա այլ արժեքներ եմ կարևորում, այլ է դարձել իմ ուզածը կյանքում ու կյանքից: Սկսեցի խղճալ հերոսին, ում ապրումները, իրոք, մարդկային ապրումներ են՝ հուսահատություն, անկումային դեպրեսիոն վիճակներ, անզորություն, ոչինչ փոխել չկարողանալու մտորումներ…

Իսկ գուցե տունը չէր միայն իրական պատճառը, որ նա ինքնասպանության շեմին էր արդեն, այլ որ նա չուներ ոչ ոք… Սրան ավելացավ նաև բոժոժ դառնալը, ինչու բոժոժ: Մարդ, ով պարփակվել է ինքն իր մեջ,բայց պատրաստվում է թռիչքի, չէ որ բոժոժից հետո թիթիեռն է դուրս գալիս: Բայց կրկին հայտնվում է ՆԱ… Ինձ համար պատմվածքի ամենադաժան, ամենատխուր պահերը, երբ հայտնվում է ՆԱ, ով միշտ պատրաստ է կտրելու քո վերջին հույսը, քո թևերը…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s