«Երաժշտություն-գրականություն համադրություն». Նախագիծ

La música compone los ánimos descompuestos y alivia los trabajos que nacen del espíritu. - Miguel de Cervantes #biblioteques_UVEG: Երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու և ստեղծագործելու համար, նաև` կործանելու և ոչնչացնելու նպատակով:

Ստենդալ

Նպատակը՝

Ծանոթանալ երգ ու երաժշտության ակունքներին, հայկական երաժշտությանը, երաժշտության տեսակներին ու ոճերին, երաժշտական գործիքներին, գրականությունը որպես երգի հիմք, ժամանակակից մշակումներ

Աշխատանքի ուղղություններ՝

  • Գրական ստեղծագործություններ երգի ու նրա ուժի մասին
  • Գրականությունը որպես երգի հիմք (Չարենց, Թումանյան, Իսահակյան և այլք), ժամանակակից մշակումներ
  • Ստեղծում ենք երաժշտություն մեր սիրած-հավանած բանաստեղծությունների հիման վրա
  • «Երաժշտությունը իմ կյանքում» ստեղծագործական-վերլուծական աշխատանք. Ի՞նչ երաժշտություն եմ նախընտրում, ինչո՞ւ եմ հենց դա նախընտրում
  • Երաժշտությունը տանը, դպրոցում
  • Երաժշտական համագործակցություն. ժողովրդական երգերի ուսումնասիրում-կատարում-ձայնագրում
  • Երաժշտական թերապիա. Ի՞նչ է այն իրենից ներկայացնում
  • Դեբատ. Մի՞թե գոյություն ունի լավ և վատ երաժշտություն, ինչպե՞ս տարբերել դրանք
  • Հանդիպում-դասախոսություններ երաժշտագետների, երգիչների, ստեղծագործողների հետ

Օգտակար նյութեր, աղբյուրներ, հուշումներ՝

Արդյունք՝

Կատարված աշխատանքների հաշվետվություն (սովորողի բլոգում տեղադրված), որն իր մեջ կներառի.

  • Տեսանյութեր, ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Կարծիք նախագծի մասին
  • Լուսաբանում
  • Գրական-երաժշտական թատրոն

Նաև՝ «Կոմիտասը հայ երգի Մեսրոպ Մաշտոց». նախագիծ

Նկարի աղբյուրը՝ houseofblues.com

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր, Գրականություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։