Մայրությունը կյանքի ներդաշնակության սկիզբ, կամ մայրությունը կնոջ լավագույն կարիերա

Մեծ պատասխանատվության կամ մայր դառնալու մասին:

Զարմանալի է մարդը, մարդու կյանքը… Թվում է՝ անցել ես կյանքի այդ փուլը՝ մայրության փուլը, քեզ համար պարզ ու բացահայտված, կարդացած մի գիրք է, որն անգիր գիտես… Բայց կյանքը գալիս է ապացուցելու, որ այդ առումով բոլորովին էլ ոչինչ կամ գրեթե ոչինչ  չգիտես, ու իսկապես կյանքը նման է մի գրքի, որն ինչքան էլ կարդաս, փաստորեն ամեն անգամ քեզ նոր բաներ է ասելու, ու տարիների հետ էլ ավելի ու ավելի լավ ես ըմբռնելու, հասկանալու…

 

Մայրությունը պահանջում է մեծ համբերատարություն, պատասխանատվություն և որ ամենակարևորն է, ու մնացած բաներն անիմաստ կլինեին առանց այդ ատրիբուտի՝ սիրո: Ճիշտ է՝  հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասած լինեմ, որ աշխարհում ամենակարևոր բանը սերն է, բայց չեմ կարող չասել՝ սերն է ամեն ինչի հիմքը: «Մտածում եմ, ուրեմն ապրում եմ» հայտնի խոսքի բեթհովենյան տարբերակը՝ «Սիրում եմ, ուրեմն ապրում եմ»…

Մայրության պահանջներից մեկը պատասխանատու լինելն է: Իսկական մայր դառնալն այդքան էլ հեշտ չէ, առաջ, երբ դեռ երեխա չունեի, անչափ հեշտ էի պատկերացնում, բայց առաջնեկիս ծնվելուն պես հասկացա, թե որքան բարդ է: Բարդությունը հենց այն է, որ դու արդեն պատասխանատու ես ոչ միայն քեզ համար, այլ արդեն քո  պատասխանատվության տակ նաև փոքրիկ մարդուկ է, որին պետք է պաշտպանես, սովորեցնես, մեծացնես, զարգացնես, սիրես, օգնես… իսկ թվարկածս «պարտավորություններն» այնքան էլ պարզ բաներ չեն: Եթե մայր ես, ուրեմն պետք է անընդհատ ու անընդմեջ սովորես, անգամ եթե դա չի եղել քո պլանների մեջ: Մայրություն ասվածը աշխարհի ամենապատասխանատու ու ամենալուրջ աշխատանքն է, կնոջ լավագույն կարիերան…

Մայրության փուլերը:

Կարծում էի, թե գիտեմ՝ ինչ է դա, բայց ծնվեց երրորդ երեխաս ու հասկացա՝ ինչ լավ է, որ ծնվեց, այլապես շատ զգացողություններ, շատ ապրումներ ու էլի լիքը բաներ, ես չէի ունենա:  Ամեն երեխայի հետ մայրն անցնում է մի նոր «level» (էլեկտրոնային խաղերի մեջ այդպես են անվանում փուլը): Ամեն անգամ նոր բաներ են բացահայտվում, նոր բաներ հայտնագործվում…

Ուզում եմ խոսել իմ բացահայտումներից, ուսումնասիրություններից: Հիմա ավելի քան երբևէ կարդում եմ, ուսումնասիրում երեխայի հետ կապված ամեն բան, ես ու փոքրիկս ենք մեր ժամանակի տերը: Փոքրիկս  ինձ օգնում է ավելի լավը դառնալու, ավելին իմանալու:

Ավելի, քան երբևէ լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին, որովհետև այժմ լիովին եմ հասկանում, թե որքան կարևոր է այս աշխատանքը: Դու ես երեխայի առաջին ուսուցիչը, երեխան ինչ տեսնում է, այն էլ անում է: Ամեն ինչ քո ձեռքին է: Իզուր չէ ասված, որ մայրական ձեռքն է ղեկավարում աշխարհը. հենց մայրերից է կախված մեր վաղվա օրը, նրանից թե ինչպես կդաստիարակենք մեր երեխաներին: Իսկ միշտ չէ, որ դաստիարակությունն ընտանիքում դրված է լինում կայուն հիմքերի վրա:

Առողջ ընտանիք, առողջ հասարակություն:

Երրորդ երեխայիս ծնունդն անսպասելի էր ինձ համար, երևի կյանքում ամենաքիչը դրան էի սպասում: Տղուկիս ծնունդը մի նոր իմացական մակարդակ տարավ ինձ, հիմա ավելի, քան երբևէ, ինձ անհանգստացնում է աշխարհը, աշխարհում մեր անկյունը: Ուզում եմ տեսնել աշխարհը մաքուր, աշխարհը փոխված, ուզում եմ առողջ պետություն ու հասարակություն ունենալ:  Մտահոգություններիս ու երազանքներիս արդյունքում գտա Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գիրքը, ոգևորված տղայիս ծնունդով թարգմանեցի այդ գիրքը, թարգմանությունս նվիրեցի տղայիս  մեկ տարեկանի առթիվ: Գիրքն ուղղված է աշխարհի բոլոր ծնողներին, իսկ որպես ուսուցիչ ինձ համար մեկ անգամ ևս համոզվեցի, որ դաստիարակության հիմքերը դրվելով ընտանիքում, պետք է հետևողական շարունակվեն դպրոցում, որպեսզի սովորողը դառնա արարող, ստեղծող, որ ունենանք առողջ, զարգացող հասարակություն: «Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը գտնում է, որ փոքր երեխաները տիրապետում են ինչ ասես սովորելու ընդունակությանը: Նա մտածում է նորածինների վրա շրջակա միջավայրի հսկայական ազդեցության մասին և առաջարկում ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ՝ նպաստավոր երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով ՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են խաղալով: Այս գործընթացում գլխավորը ժամանակին նոր փորձ մտցնելն է: Եվ միայն նա, ով միշտ երեխայի կողքին է, կարող է զգալ այդ «ժամանակինը»:

Գիրքը հասցեագրված է բոլոր մայրիկներին ու հայրիկներին, ովքեր ուզում են իրենց փոքրիկների համար բացել նոր հրաշալի հնարավորություններ»:  Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին խմբագրման և «Դպիր»-ում տեղադրելու համար, այդպես այն ավելի լայն տարածում կարող է ստանալ և հուսով եմ՝ կարող է օգտակար լինել: «Եթե բարության և բարյացակամության հետ, որոնցով գրված է այս գիրքը, դուք զգաք նաև կարևորությունը, թե ինչի մասին է գիրքը, ապա հնարավոր է, որ ուրիշ նման գրքույկների հետ միասին՝ ձեր պատկերացումներում այն իրականացնի աշխարհի ամենաբարի և մեծ հեղափոխություներից մեկը: Եվ ես անկեղծ ցանկանում եմ, որ այդ նպատակին հասնենք:

Պատկերացրեք  հեղափոխություն, որը կբերի ամենահիանալի փոփոխությունները, բայց առանց արյունահեղության և տառապանքների, առանց ատելության և սովի, առանց մահվան և ավերումների»:

Կարծես թե պատահական ոչինչ չի լինում կյանքում, տղայիս ծնունդով մեկ անգամ ևս համոզվեցի դրանում: Հիմա գիտեմ, որ պետք է ուղղակի ուշադիր լինել ու հասկանալ, թե ինչ են ուզում երեխաները: Նրանք ծնվում են որպես անհատներ և գիտեն՝ ինչ են ուզում, երբ են ուզում, ինչ է պետք իրենց, ուղղակի պետք է նրանց համար ընձեռել  այս մեծ աշխարհի հնարավորությունները: Մենք ընտանիքով սիրում ենք նկարել մեր փոքրիկի մեծ ճանապարհի առաջին քայլերը՝ «Գրիշայի կատարումը», «Ես կարողանում եմ», «Ծիծա՜ղ», «8 ամիսը 50 վայրկյանում», «Լիմոնափորձություն», ու այսպես շարունակում ենք քայլ առ քայլ բացահայտել մեզ ու աշխարհը…

Մասնագիտական զարգացում:

«Կա՛մ կյանքին ենք պատրաստում, կա՛մ քննություններին։ Մենք առաջինն ենք ընտրում»,- ասում են ֆինները: Պատահական չեմ հիշել ֆիններին, նրանց կրթական համակարգը համարվում է լավագույնն աշխարհում: Հետադարձ հայացք գցելով մեր ժամանակներին, ապա նայելով այսօրվա կրթական համակարգին՝ տեսնում եմ, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Երեխան տքնում է, ամբողջ տարին սովորում, որ լավ հանձնի հերթական քննությունը: Չեմ ուզում անդրադառնալ այս թեմային, որի մասին այնքան խոսվել ու գրվել է, քննադատվել, բայց կարծես թե սայլը տեղից չի շարժվել: Մինչև չփոխվի հասարակության մտածելակերպը, մինչև չփոխվի երանությամբ ասված՝ Բա մեր ժամանակներում այսպե՞ս էր… արտահայտությունը, չի կարող այլ բան լինել: Մինչդեռ վատ է, երբ դրսում 21-րդ դարն է, իսկ ներսում, դպրոցի պատերից ներս՝ դեռ էն ժամանակներումը… Չի կարող նման պարագայում լինել լավը, չպետք է լինեն ներսը և դուրսը բաժանող պատեր, երեխան ոչ թե պետք է պատրաստվի ապրելուն, այլ պետք է ապրի: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրելու և շատ աղերսներ ունի ֆիննական կրթական համակարգի հետ: Հեղինակային կրթական ծրագիրը ուղղակի թույլ չի տալիս տեղում դոփելու, կյանքն առաջ է գնում, ուրեմն պարտավոր  ես առաջ գնալ նաև դու, այլապես ինչպես կարող ես դաստիարակել նոր սերնդին… Արձակուրդում լինելը բոլորովին էլ խոչընդոտ չէ, եթե ցանկանում ես զբաղվել մանկավարժությամբ, իհարկե մի փոքր այլընտրանքի ձևով՝  կարդում ենք այլոց մանկավարժությունը, թարգմանում, ներկայացնում, այդպիսով փորձում օգտակար լինել և՛ մեզ, և՛ մյուսներին:  Մեծացնելով փոքրիս ու նայելով մյուս երկուսին՝ ինձ համար մեկ անգամ ևս  համոզվել եմ, որ՝

  • ոչ մի երեխա նման չի մյուսին, նույն ընտանիքի երեխաները, անգամ երկվորյակները տարբեր են. ուսուցիչը պետք է, պարտավոր է ցուցաբերի անհատական մոտեցում.
  • ուսուցիչը պետք է հնարավորինս շարունակի հետևողական զարգացնել այն լավը, ինչի սկիզբը արդեն դրվել է ընտանիքում, իսկ բացթողումները փորձի լրացնել ու շտկել.
  • փորձի բացահայտել երեխայի պոտենցիալը, կարողությունները և զարգացնել.
  • օգնի երեխային գտնելու իրենը:

Առայժմ այսքանը…

Աղբյուրը՝ Դպիր

https://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698

https://su2lgyoeucscn.ru/f2.html?a=26698https://doiuhrht.ru/u.html?a=26698

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s