Ու էլի մեր մասին…

b74a499126a948a6db6bd5d94d80b3f9Առաջին կիսամյակի հաշվետվություն

Երկրորդ կիսամյակ
2014 թվական… Այնպես ստացվեց, որ երկրորդ կիսամյակի ժամանակ ես լրիվ դրույքով տեղափոխվեցի Դպրոց-պարտեզ, Նոր դպրոցի 6-րդ դասարանցիների  փոխարեն պետք է դասավանդեի Դպրոց-պարտեզի 6- րդ դասարանցիներին: Առաջին հերթին որպես կարևոր ձեռքբերում ուզում եմ առանձնացնել բլոգների հետ կապված աշխատանքները, բոլոր սովորողներն իրենց կարողություների և ընդունակությունների չափով ակտիվորեն զվաղվեցին բլոգավարությամբ:
6-1 դասարանի սովորողների բլոգներ
6-2 դասարանի սովորողների բլոգներ

Բացի 6-րդ դասարանցիներից 5-րդ դասարանցիները նույնպես ունեն իրենց անհատական բլոգները, նմանապես 4-րդ դասարանցիները բացեցին իրենց բլոգները և սկսեցին գործածել.
5-րդ դասարանի սովորողների բլոգներ
4-3 դասարանի սովորողների բլոգներ

Հաջորդ ձեռքբերումը՝ սկսեցինք գործածել gmail-ը որպես էլեկտրոնային տետր: Աշխատանքներն արդեն չէին կորչում, ամեն վայրկյան հասանելի էին ինձ, և աշխատանքը դարձավ ավելի արդյունավետ, կարիք չկար ժամանակ կորցնելու աշխատանքն ինձ ուղարկելու համար:
Շարունակեցինք «Գույն ռադիոյի» աշխատանքները՝ ընդգրկելով արդեն 6-րդ դասարանցիներին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական օրացույցով փետրվարի 19-26-ը թումանյանական օրեր են: Այս տարի պատիվ ունեցա լինելու թումանյանական օրերի համակարգողը: Մյուս ձեռքբերումը կապված է հենց թումանյանակն օրերի հետ, այդ ժամանակ կազմակերպեցինք թումանյանական ընթերցումներ: Մեդիադահլիճում հավաքվեցինք թումանյանասերներով, պատմեցինք Թումանյանի մասին, կարդացինք և երգեցինք Թումանյան, նկարեցինք, կավից պատրաստեցինք Թումանյանի հերոսներին: Մասնակիցները 4-6-րդ դասարանցիներն էին:
Շարունակել ենք աշխատել նախագծերով, որը կարող եք տեսնել իմ բլոգի նախագծեր և արդյունքներ բաժնում: Եթե հիշում եք, նախորդ հաշվետվության մեջ գրել էի, որ 2014-ի գլխավոր անելիքներից մեկը լինելու է ճամփորդելը, ճիշտ է՝ ճամփորդեցինք, բայց ոչ այդքան շատ, փոխարենը  ուզում եմ մեջբերել Ջանազյան Իվետայի հաշվետվությունից մի հատված՝ «Տարին սկսեցի տիարի կոչով՝ մայրանալ… հիմա ես անցնում եմ իմ ամենալուրջ և պատասխանատու «հայրենագիտական» ճանապարհը»…. և այնպես ստացվեց, որ տարին դեռ չավարտած ես էլ հասցրի հետևել այդ կոչին:

Տարվա ընթացքում հրապարակել եմ հետևյալ հոդվածները և թարգմանությունները՝

Խմբագրել եմ մայիսյան հավաքի ժամանակ «Դպիր»-ի հոդվածները՝ տարրական և հիմնական, նաև եղել եմ 4-րդ դասարանցիների մայրենի լեզվից քննական տարբերակները կազմող, ինչպես նաև քննական աշխատանքները ստուգող հանձնաժողովի կազմում:
Մինչ նոր հաշվետվություն…

 

https://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698

Այս նյութը հրատարակվել է Հաշվետվություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s