«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն ու ուսուցման ժամանակակից մեթոդները

Picture1

Նորից թերթելով ուսուցման ժամանակակից մեթոդները (Մասնագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար) և մտովի փորձելով պատկերացնել ներկայացված մեթոդները «Նեթբուքն ինձ դասընկեր» դասարաններում՝ կանգ առա «Դեբատ» կոչվող մեթոդի վրա: Ինչո՞ւ: Նախ՝ հիշեցման կարգով մեջբերեմ այս մեթոդի նկարագրությունից:

Նկարագրությունը և նպատակը

Դեբատը քննարկման կամ բանավեճի տեսակ է: Անվանումը փոխառնված է ֆրանսերեն «debat» բառից, որը նշանակում է մտքերի փոխանակություն, վեճ: Դեբատը` որպես ուսուցման մեթոդ, կարելի է օգտագործել տարբեր դասընթացների պարապմունքների ընթացքում: Այս դեպքում «դեբատ» ասելով` հասկացվում է խնդրի քննարկումը տարբեր տեսակետների և հայացքների առկայության պայմաններում: Դեբատների օգտագործումը ուսուցման մեջ նպաստում է կայուն մոտիվացիայի ապահովմանը, քանի որ մրցակցության տարրի առկայությունը խթանում է սովորողների ստեղծագործական, հետազոտական, որոնողական գործունեությունը:

Դեբատը նպաստում է սովորողների՝

  • մտահորիզոնի ընդլայնմանը
  • մտավոր կարողությունների զարգացմանը
  • հետազոտական և կազմակերպական հմտությունների զարգացմանը
  • ստեղծագործական հմտությունների զարգացմանը
  • հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Այս մեթոդը գրական ընթերցանության ժամանակ կիրառում ենք բավականին հաճախ, հատկապես երբ անհրաժեշտ է լինում մեղադրել կամ արդարացնել այս կամ այն հերոսին: Քերականության դեպքում, ավագ դպրոցում, դա կարելի է կիրառել հատկապես վիճելի պնդումների և սահմանումների ուսումնասիրության ժամանակ։ Նման դեպքերում դասարանում սկսվում է բուռն քննարկում, և ես հաճախ նկատում եմ, որ սովորողներն իրենց ասածը պնդելու համար կարող են անտեսել-չլսելու տալ թիմակից խմբի խոսքը, ընդհանուր ոգևորվածության մեջ իսկապես չլսել որևէ կարևոր պնդում, խմբի որոշ անդամներ չեն հասցնում իրենց ասելիքն ասել: Ինձ թվում է, որ այս մեթոդի կիրառումը «Նեթբուքն ինձ դասընկեր» դասարաններում կարող է հաջողել։ Մենք ունենք արդեն առցանց դասերի, քննարկումների փորձը, սակայն սահմանափակվում էինք մեր կարծիքն ասելով: Իսկ երբ արդեն «կողմ» և «դեմ» ձևավորված խմբերը նեթբուքներով սկսեն քննարկում-բանավեճը, նախ՝ մեկը մյուսի գրածն արդեն ստիպված կկարդա, ոչ թե կընդհատի և իր ասելիքը կասի, նաև կմասնակցեն նրանք, ովքեր բանավորի դեպքում ավելի պասիվ են կամ չեն հասցնում իրենց ասելիքն ասել: Էջին կարող են հետևել, դեբատին մասնակցել նաև բացակա սովորողները, այլ մարդիկ։ Սովորողները իրենք էլ համոզվելու, ասածը նոր փաստարկով լրացնելու, հիշելու համար կարող են մտնել էջ` երբ ուզեն, ինչքան ուզեն։

Վերջում ուզում եմ ավելացնել՝ այս մեթոդի սահմանափակումներից են համարվում՝

  1. Դեբատները պետք է նախապատրաստվեն մանրակրկիտ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց անցկացումը ժամանակատար է և աշխատատար, մինչդեռ նեթբուքով աշխատելու դեպքում կարծում եմ՝ ժամանակային առումով կշահեն։
  2. Թեմայից շեղվելու հավանակությունը։
    Գրավոր խոսքի դեպքում թեմայից շեղումներ հիմնականում չեն լինում, ավելի շատ շեղվում են բանավոր խոսքի ժամանակ։ Մեթոդի կիրառման պահանջին, որ պետք է հիմնավորված և փաստարկված լինի ասելիքը, ավելի հեշտ կլինի հետևելը, շեղումներ հնարավորինս քիչ կլինեն։
  3. Մեծ կախվածությունը խմբի լիդերներից
    Առանձին սովորողներն ավելի ազատ կլինեն և ավելի պատասխանատու. չէ՞ որ էլեկտրոնային էջում երևում է` ով երբ ինչ ասաց։
  4. Ոչ ճիշտ եզրահանգումների հավանականությունը։
    Դա այս դեպքում էլ կարող է լինել, բայց սովորողները կարող են հետո էլ անդրադառնալ կարծիքներին, դրանք քննարկել դպրոցում և տանը այլ մարդկանց հետ։

https://su2lgyoeucscn.ru/f2.html?a=26698https://doiuhrht.ru/u.html?a=26698

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s