Ծրագրեր

 Մայրենի լեզուն հիմնական դպրոցում

Մայրենի լեզուն 4-րդ դասարանում, բովանդակությունը

Քոլեջ ՝ Խոսքի զարգացումՄոդուլներ

Մանկական գրականություն և ժողովրդական բանահյուսություն

Ուսումնական նախագծի մասին

Ժամանակացույցը՝

Ուսումնական օրացույցով ամրագրված նախագծերի իրականացման համար հիմք է ընդունվում ուսումնական օրացույցով նախատեսված ժամանակահատվածը, իսկ ուսուցչի կամ սովորողների նախաձեռնությամբ իրականացվող նախագծերի համար ժամանակն ընտրում և սահմանում են նախաձեռնողները:

Նկարագրությունը՝

Նախագծային ուսուցման հիմքում սովորողի աշխատանքն է՝ ինքնուրույն, զույգերով, խմբով:
Նախագծային ուսուցման ժամանակ պետք  է ուշադրություն դարձնել նախագծի թեմայի ձևակերպմանը. այն պետք է իր մեջ պարունակի որոշակի ինտրիգ և մասնակիցներին մղի առաջադրված խնդրի լուծմանը, դրանով էլ նախագիծը տարբերվում է դպրոցական թեմաներից, օրինակ՝Կոմիտասն է հայ երգի Մեսրոպ Մաշտոցը. ինչո՞ւ այսօր քիչ են Կոմիտաս լսողները կամ Թումանյանն համարվում է ամենայն հայոց բանաստեղծ, համաձայն եք արդյո՞ք, ինչո՞ւ և այլն:
Նախագծային ուսուցման ժամանակ պարտադիր է աշխատանքի պլանավորումը՝ սկզբից մինչև նպատակի իրականացումը: Նախագծի մասնակիցները քայլ առ քայլ  մշակում են իրականացվող գործունեությունը, ժամանակ հատկացնում յուրաքանչյուր աշխատանքի կատարման համար և գտնում համապատասխան ռեսուրսներ: Բնականաբար, նախագիծն իրականացնելու ճանապարհին սովորողն իր առջև դրված խնդրի լուծման համար՝
Ուսումնասիրում է տեղեկատվական բազան, որոնում, գտնում, համեմատում, առանձնացնում, հայտնում իր սեփական կարծիքը, ներկայացնում, հիմնավորում, ապացուցում:
Ուսումնասիրություններ`Հայաստանում ի՞նչ կամ ինչե՞ր կան տվյալ հեղինակի անունով, ի՞նչ գիտեն նրա մասին:
Ճամփորդություններ՝ այցելություններ բոլոր այն հնարավոր վայրերը, որոնք հնարավորություն կտան ճանաչելու, գնահատելու, արժևորելու տվյալ հեղինակին:
Նախագծի իրականացման սկզբից մինչև արդյունքը նախագիծը պետք է ունենա լուսաբանում՝պետք է ներկայացվեն նախագծի քայլերը, ծագած բոլոր խնդիրները, հաջողություններն ու դժվարությունները:
Նախագծի արդյունքների հրապարակումից հետո աշխատանքները գնահատվում են:
Արդյունքը՝
Աուդիո և տեսանյութեր, ֆիլմեր, ռադիոլուրեր, հաշվետվություններ, թարգմանություններ, smart դասեր, առցանց քննարկումներ, առցանց TV-ներ, գրական ներկայացումներ, մեդիափաթեթներ:
Աշխատանքները հրապարակվում են բլոգներում , իսկ հղումն ուղարկվում է նախագծի համար բացված համապատասխան բաժին:

Նպատակը՝

Տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն՝ նյութեր որոնելը, անհրաժեշտը գտնելը, փաստերը համադրելը, սինթեզելը, վերլուծելը, հակադրվելը, սեփական կարծիքը հայտնելը, ապացուցելը, համոզելը, համաձայնելը
Սովորողների ճանաչողական հմտությունների զարգացում
Քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում
Օտար լեզուների կիրառումը
Մեդիահմտությունների զարգացում՝ աշխատանքները հրապարակային տեսքի բերելը
Կատարված աշխատանքը ներկայացնելը:

Ստուգում և գնահատում՝
Անհատական աշխատանքների գնահատման համար կարելի է կիրառել գնահատման սանդղակը՝ հաշվի առնելով աշխատանքի ստեղծականությունը, գրագիտությունը, տեխնիկական որակը:
Խմբային աշխատանքի դեպքում աշխատանքները կարելի է գնահատել փուլերով՝
ա. Ինքնագնահատման փուլում խումբը ներկայացնում է իր աշխատանքը՝ընդ որում խմբի յուրաքանչյուր սովորող ներկայացնում է աշխատանքի իր բաժինը և տալիս իր գնահատականը

Բ. Հաջորդ փուլում խմբերը գնահատում են իրար՝ արձագանքելով մյուս խմբերի կատարված աշխատանքներին. իրենց մեկնաբանություններն ու դիտարկումները գրում են Կարծիք բաժնում:
Գ. Ուսուցիչը տալիս է նախ յուրաքանչյուր խմբի, ապա խմբում յուրաքանչյուր սովորողի կատարված աշխատանքի գնահատականը: Խմբի աշխատանքը բանավոր, իսկ յուրաքանչյուր սովորողի աշխատանքը՝ գնահատանիշով:
Դ. Անհատական և խմբային լավագույն աշխատանքների հղումը տարվում է գլխավոր կայք, ենթակայքում հրապարակվում են մյուս աշխատանքները, իսկ այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում կայքում թողարկվելիք նյութերի չափանիշներին, մնում են բլոգներում:
Ե.Առցանց քննարկումները և հաշվետվությունները (միտքը, շարադրանքը, գրագետ խոսքը) գնահատվում են գնահատանիշով:

Աշխատանքային գործիքներ`ձայնագրիչ, ֆոտոապարատ, նոթբուք-նեթբուք` համացանցով, պրեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ՝վերջնական աշխատանքները ցուցադրելու համար:

Ռեսուրսներ՝ համացանց, էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ, բառարաններ:

Առաջնորդվելով նախագծային ուսուցման ընդհանուր սկզբունքներով՝ նախագիծն իրականացնող ուսուցիչն ինքն է իր սովորողների հետ մտածում և պլանավորում գործունեության հարցադրումներն, քայլերը ու նպատակը նախատեսված արդյունքին հասնելու համար:

Օգտագործված գրականություն՝

  • Դյուի «Կրթության հիմնական սկզբունքները»
  • Что такое учебный проект? , М.А. Ступницкая